В стадии разработки
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 737-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի թիվ 737-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման
1. Ընթացիկ իրավիճակը և ակտի ընդունման անհրաժեշտությունը.
ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Պետական իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» թիվ 737-Ն որոշման 2-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված է դրամական օգնության տրման դեպքերն ու չափը, առանց դիմում ներկայացնելու պահանջի։ Նշած դրամական օգնության գումարները, յուրաքանչյուր տարվա համար նախատեսվում (հաշվարկվում) և վճարվում են պետական մարմինների տվյալ տարվա բյուջետային միջոցների հաշվին և դրա սահմաններում, իսկ յուրաքանչյուր տարվա բյուջեն նախատեսվում և հաստատվում է տվյալ բյուջետային տարվա ծախսերը (ստանձնած պարտավորությունները) կատարելու համար («Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 1․2 հոդվածի 11-րդ մաս)։ Ըստ այդմ, յուրաքանչյուր տարվա բյուջետային ծախսերի պլանավորման և կատարման կանխատեսելիության ապահովման տեսանկյունից կարևորվում է պարտավորությունների ծագման (ստանձնման) ժամկետների սահմանումը, քանի որ հակառակ դեպքում այն կարող է հանգեցնել օրենսդրության հիման վրա ստանձնած պարտավորությունների ժամանակին կատարման անհնարինության։
Նախագծով նախատեսված 1-ին կետի 3-րդ ենթակետի փոփոխությունները պայմանավորված են «Պետական կառավարման համակարգի մասին» օրենքի փոփոխություններով:
2. Կարգավորման նպատակն ու բնույթը.
Որոշման նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության վերը նշված որոշմամբ դրամական օգնություն հատկացնելու համար սահմանել դիմումների ներկայացման վեցամսյա ժամկետ:
3. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագիծն անուղղակիորեն բխում է 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» թիվ 1363-Ա որոշման հավելվածի 6.10-րդ կետից:
4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտների և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի սպասվում:
5.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:
6. Ակնկալվող արդյունքը
Քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց օրենքով սահմանված դեպքերում տրվող դրամական օգնությունների գծով ստանձվող պարտավորությունների պատշաճ կատարում։
-
Обсуждалось
01.03.2022 - 16.03.2022
-
Тип
Pешение
-
Область
Социальное обеспечение
-
Министерство
Полиция
Просмотры 4054
Принт