Add to favourites

Under development

«ԽԵԼԱՄԻՏ ՀԱՐՄԱՐԵՑՈՒՄՆԵՐ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Ներկայացվող նախագծի կարգավորման նպատակն է ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց՝ աշխատավայրում և ուսումնական հաստատությունում խելամիտ հարմարեցումների իրավունքի իրականացումը, դյուրինացնել գործընթացը հաշմանդամություն ունեցող անձանց և խելամիտ հարմարեցման պարտականությունը կրող անձանց համար՝ ձևավորելով երաշխիքներ և կողմերի հավասարակշռված շահերի ամբողջություն։

Նախագիծը կազմվել է հաշվի առնելով շահագրգիռ գերատեսչություններից, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններից, հասարակական կազմակերպություններից ստացված առաջարկությունները, ինչպես նաև ներառվել էին միջոցառումներ` հիմնվելով ՄԱԿ-ի 2006 թ. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի իրականացման մասին Հայաստանի սկզբնական զեկույցի վերաբերյալ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի եզրափակիչ դիտարկումների (CRPD/C/ARM/CO/1), կոմիտեի ընդհանուր մեկնաբանությունների (CRPD/C/GC/2, CRPD/C/GC/3, CRPD/C/GC/4, CRPD/C/GC/6) վրա: Նախագիծը մշակելիս ուսումնասիրվել է մի շարք պետությունների, այդ թվում՝ ԱՄՆ-ի (այդ թվում՝ Նյու Յորքի), Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների փորձերը, մասնավորապես` Լատվիայի, Իսլանդիայի, Լիխտենշտեյնի և Նորվեգիայի քաղաքականությունները և ընթացակարգերը։ Հաշվի է առնվել նաև Հավասարության մարմինների եվրոպական ցանցի «Խելամիտ հարմարեցումներ հաշմանդամություն ունեցող անձանց համար. բացահայտելով դրա գործնական իրականացման մարտահրավերները» ուսումնասիրությունը։

  • Discussed

    18.02.2022 - 07.03.2022

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5950

Print

Suggestions

՛՛Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ՛՛ հաշմանդամություն ունեցող անձանց ՀԿ

07.03.2022

Որևէ կառույցում (դա կլինի դպրոց, աշխատանքի վայր և այլն) խելամիտ հարմարեցումներ ապահովելուց առաջ անպայման այն պետք է բխի անձի իրական կարիքներից։ Պետական զբաղվածության ծրագրերում այս կոմպոնենտը խրախուսվում է և գործատուին տրվում է գումար՝ խելամիտ հարմարեցումների ապահովման համար՝ ելնելով իր աշխատակցի կարիքներից։ Լինում են դեպքեր, երբ այդ ամենը կատարվում է կամայականության սկզբունքով՝ ասենք օրինարկ հիմնարկությանը անհրաժեշտ է համակարգիչ կամ որևէ սարք և այս խելամիտ հարմարեցումների ապահովման շղարշի ներքո այն ձեռք է բերվում իսկ օրինակ աշխատակցին իրականում անհրաժեշտ էր ընդամենը հարմարավետ ցածր սեղան և աթոռ՝ աշխատանքը արդյունավետ կազմակերպելու համար։

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

07.03.2022

14. Պայմանագրի 9-րդ կետի համաձայն՝ Պայմանագիրը լուծելու վերաբերյալ առաջարկությունը մի կողմը մյուս կողմին ներկայացնում է պայմանագրի լուծման առաջարկվող ժամկետից առնվազն մեկ ամիս առաջ: Առաջարկում ենք վերախմբագրել սույն կետը հետևյալ շարադրանքով․ «Պայմանագիրը լուծելու վերաբերյալ գրավոր առաջարկությունը մի կողմը մյուս կողմին ներկայացնում է պայմանագրի լուծման առաջարկվող ժամկետից առնվազն մեկ ամիս առաջ:»։

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

07.03.2022

13. Պայմանագրի 8.2-րդ կետի համաձայն Խելամիտ հարմարեցումներ ստացողի կողմից պայմանագրից միակողմանի հրաժարվելու դեպքում։ Առաջարկում ենք նախատեսել, որ միակողմանի հրաժարումը կատարվում է գրավոր կարգով։

See more