Add to favourites

«Հարկային հաշվարկները հարկային մարմին թղթային եղանակով ներկայացնելու դեպքերը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 ԹԱՔՍ ՔՆՍԱԼԹԻՆԳ ՍՊԸ 02.09.2017 11:51:25 Հարկային օրենսգրքի 75-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության 5-րդ կետով սահմանված դեպքերում ոչ ռեզիդենտ կազմակերպությունը կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձը Օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ հարկման օբյեկտ համարվող գործարք իրականացնելու դեպքում այդ գործարքի իրականացման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար մինչև այդ հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով թղթային եղանակով Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանը սպասարկող հարկային տեսչություն են ներկայացնում ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներ: Նույն օրենսգրքի 134-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հարկային գործակալի բացակայության դեպքում առանց մշտական հաստատության Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողները մինչև յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանի հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում շահութահարկի հաշվարկներ: (հաշվի առնելով այն հանգամանքը որ սույն կետում օրենսդիրը հստակ նշել է այն վայրը որտեղ պետք է ներկայացվի հարկային հաշվարկը, ենթադրվում է որ այս դեպքում ևս հարկային հաշվարկը պետք է ներկայացվի թղթային եղանակով ) Ներկայացված նախագծից բացակայում է վերը նշված հիմքով թղթային եղանակով հարկային մարմին հարկային հաշվարկները ներկայացնելու դրույթները: Խնդրում եմ կամ վերը նշված դրույթները ավելացնել նախագծում կամ համապատասխան հոդվածներում կատարել փոփոխություն առ այն, որ նշված դեպքերում ևս պետք է հարկային հաշվարկները ներկայացվի էլեկտրոնային եղանակով այլ ոչ թե թղթային եղանակով:
2 «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 04.09.2017 11:13:06 Կարգի 3-րդ մասով նախատեսված է, որ հարկային մարմնի ծրագրային համակարգի խափանման դեպքում եկամտային հարկի հաշվարկը ներկայացվում է ծրագրային համակարգի խափանումն ավարտվելուց հետո՝ էլեկտրոնային եղանակով: Հարկ ենք համարում նշել, որ ստուգումը սկսելուց հետո հարկ վճարողը սահմանափակված է ներկայացնել ճշտված հաշվարկներ: Հնարավոր են դեպքեր, երբ հարկ վճարողը ցանկանում է ներկայացնել եկամտային հարկի ճշտված հաշվարկ՝ ստուգումը սկսելուց առաջ, սակայն ծրագրային խափանումը մի քանի օր տևելու դեպքում, որի ընթացքում հնարավոր է, որ ստուգումը սկսվի, այդ դեպքում, սահմանափակվում է էլեկտրոնային եղանակով ճշտված հաշվարկ ներկայացնելու հնարավորությունը: Հետևաբար, թղթային եղանակով եկամտային հաշվարկ ներկայացնելու հնարավորությունը չպետք է բացառել:
3 «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 04.09.2017 11:37:39 ՀՀ կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի N 594-Ն որոշմամբ նույնպես նախատեսված են կապի կամ հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման՝ հարկային մարմնի ծրագրային համակարգի խափանման դեպքերում փաստաթղթերի դուրսգրման կարգ: Չնայած գործող կարգավորումների գոյության առնվազն մի քանի անգամ եղել են դեպքեր, երբ հարկային մարմնի հարկային հաշվետվությունների ներկայացման և հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման էլեկտրոնային համակարգերը խափանվել են, սակայն հարկային մարմնի կողմից չի ծանուցվել և ռիսկի տակ է դրվել ինչպես հարկ վճարողների կողմից օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարումը, այնպես էլ ամենօրյա մատակարարումներ իրականացնող հարկ վճարողների գործունեությունը: Հետևաբար, կարևոր է ոչ թե կարգավորումներ նախատեսելը, այլ պահպանել օրենսդրությամբ սահմանված դրույթների պատշաճ կիրառումը, հարկային մարմնի պաշտոնատար անձանց կողմից հավաստիացումների, խոստումների և ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը: Հակառակ դեպքում, ցանկացած կարգավորում կարող է որակվել ինքնանպատակ գործողության: Հեղինակներին կից ներկայացվում է կազմակերպության կողմից նախկինում ներկայացված գրությունը:
4 Samvel Danielyan 14.09.2017 16:48:48 Առաջարկում եմ որոշման մեջ ներառել, որ Հարկ վճարողները կարող են հաշվարկները ներկայացնել էլեկտրոնային փոստով, այն հասցեից, որով ստանում է ՊԵԿ-ի ծանուցումները: Ընդ որում հաշվարկները պետք է հաստատված լինեն էլեկտրոնային ստորագրությամբ: