Հիշել նախագիծը
«Հարկային հաշվարկները հարկային մարմին թղթային եղանակով ներկայացնելու դեպքերը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
2 - Կողմ
-
6 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | ԹԱՔՍ ՔՆՍԱԼԹԻՆԳ ՍՊԸ 02.09.2017 11:51:25 | Հարկային օրենսգրքի 75-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության 5-րդ կետով սահմանված դեպքերում ոչ ռեզիդենտ կազմակերպությունը կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձը Օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ հարկման օբյեկտ համարվող գործարք իրականացնելու դեպքում այդ գործարքի իրականացման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար մինչև այդ հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով թղթային եղանակով Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանը սպասարկող հարկային տեսչություն են ներկայացնում ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներ: Նույն օրենսգրքի 134-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հարկային գործակալի բացակայության դեպքում առանց մշտական հաստատության Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողները մինչև յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանի հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում շահութահարկի հաշվարկներ: (հաշվի առնելով այն հանգամանքը որ սույն կետում օրենսդիրը հստակ նշել է այն վայրը որտեղ պետք է ներկայացվի հարկային հաշվարկը, ենթադրվում է որ այս դեպքում ևս հարկային հաշվարկը պետք է ներկայացվի թղթային եղանակով ) Ներկայացված նախագծից բացակայում է վերը նշված հիմքով թղթային եղանակով հարկային մարմին հարկային հաշվարկները ներկայացնելու դրույթները: Խնդրում եմ կամ վերը նշված դրույթները ավելացնել նախագծում կամ համապատասխան հոդվածներում կատարել փոփոխություն առ այն, որ նշված դեպքերում ևս պետք է հարկային հաշվարկները ներկայացվի էլեկտրոնային եղանակով այլ ոչ թե թղթային եղանակով: | ||
2 | «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 04.09.2017 11:13:06 | Կարգի 3-րդ մասով նախատեսված է, որ հարկային մարմնի ծրագրային համակարգի խափանման դեպքում եկամտային հարկի հաշվարկը ներկայացվում է ծրագրային համակարգի խափանումն ավարտվելուց հետո՝ էլեկտրոնային եղանակով: Հարկ ենք համարում նշել, որ ստուգումը սկսելուց հետո հարկ վճարողը սահմանափակված է ներկայացնել ճշտված հաշվարկներ: Հնարավոր են դեպքեր, երբ հարկ վճարողը ցանկանում է ներկայացնել եկամտային հարկի ճշտված հաշվարկ՝ ստուգումը սկսելուց առաջ, սակայն ծրագրային խափանումը մի քանի օր տևելու դեպքում, որի ընթացքում հնարավոր է, որ ստուգումը սկսվի, այդ դեպքում, սահմանափակվում է էլեկտրոնային եղանակով ճշտված հաշվարկ ներկայացնելու հնարավորությունը: Հետևաբար, թղթային եղանակով եկամտային հաշվարկ ներկայացնելու հնարավորությունը չպետք է բացառել: | ||
3 | «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 04.09.2017 11:37:39 | ՀՀ կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի N 594-Ն որոշմամբ նույնպես նախատեսված են կապի կամ հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման՝ հարկային մարմնի ծրագրային համակարգի խափանման դեպքերում փաստաթղթերի դուրսգրման կարգ: Չնայած գործող կարգավորումների գոյության առնվազն մի քանի անգամ եղել են դեպքեր, երբ հարկային մարմնի հարկային հաշվետվությունների ներկայացման և հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման էլեկտրոնային համակարգերը խափանվել են, սակայն հարկային մարմնի կողմից չի ծանուցվել և ռիսկի տակ է դրվել ինչպես հարկ վճարողների կողմից օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարումը, այնպես էլ ամենօրյա մատակարարումներ իրականացնող հարկ վճարողների գործունեությունը: Հետևաբար, կարևոր է ոչ թե կարգավորումներ նախատեսելը, այլ պահպանել օրենսդրությամբ սահմանված դրույթների պատշաճ կիրառումը, հարկային մարմնի պաշտոնատար անձանց կողմից հավաստիացումների, խոստումների և ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը: Հակառակ դեպքում, ցանկացած կարգավորում կարող է որակվել ինքնանպատակ գործողության: Հեղինակներին կից ներկայացվում է կազմակերպության կողմից նախկինում ներկայացված գրությունը: | ||
4 | Samvel Danielyan 14.09.2017 16:48:48 | Առաջարկում եմ որոշման մեջ ներառել, որ Հարկ վճարողները կարող են հաշվարկները ներկայացնել էլեկտրոնային փոստով, այն հասցեից, որով ստանում է ՊԵԿ-ի ծանուցումները: Ընդ որում հաշվարկները պետք է հաստատված լինեն էլեկտրոնային ստորագրությամբ: |