Add to favourites

The draft has been accepted

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 29-ի №494-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

-- ------------- 2022 թվականի N --Ն
ք. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N494Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 29-ի «Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցող անձանց կողմից ներկայացվող հաշվետվությունների ձևերը և ներկայացման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N494Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.

1)  Որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ ենթակետով.

«5) հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորների համար հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների դրույքաչափերի հաշվարկման համար հիմք ընդունվող ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվական ձևը՝ համաձայն N5 հավելվածի:».

  • Որոշման N1 հավելվածի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Որոշման 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված ձևերին համապատասխան հաշվետվությունները Հանձնաժողով են ներկայացվում տարվա յուրաքանչյուր կիսամյակի համար՝ մինչև հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 30-ը, 4-րդ ենթակետով սահմանված ձևին համապատասխան հաշվետվությունը՝ յուրաքանչյուր տարվա համար՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող փետրվարի 10-ը, իսկ 5-րդ ենթակետով սահմանված ձևին համապատասխան հաշվետվությունը՝ յուրաքանչյուր տարվա համար՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող մայիսի 25-ը:».

  • Որոշումը լրացնել N5 հավելվածով՝ համաձայն հավելվածի:
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի մարտի 1-ից։

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ

     ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ

             ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                             Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

 

Հավելված №5
Հաստատված է Հայաստանի Հանրապետության
հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի
2022 թվականի …….ի ..-ի №…..Ն որոշմամբ

 
 
 

 

Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորների համար հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների դրույքաչափերի հաշվարկման համար հիմք ընդունվող ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվական ձև

                                    __________________________________________________

   

                                                   (ընկերության անվանումը)

 

 

                                              ____________ թվական

       
           

 

N

Ցուցանիշի անվանումը

Արժեքը, (ՀՀ դրամ, առանց ԱԱՀ)

1.

Ընդհանուր հասույթ, այդ թվում՝

 

1)

կարգավորվող գործունեությունից, այդ թվում՝

 

ա.

շարժական կապի ծառայություններից, այդ թվում՝

 

ա1.

ձայնային ծառայությունից

 

ա2.

տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության  ծառայությունից

 

ա3.

կարճ հաղորդագրությունների (SMS) ծառայությունից

 

ա4.

փոխկապակցման ծառայությունից

 

ա5.

այլ ծառայություններից

 

բ.

ամրակցված կապի ծառայություններից, այդ թվում՝

 

բ1.

ձայնային ծառայությունից

 

բ2.

տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայությունից

 

բ3.

փոխկապակցման ծառայությունից

 

բ4.

կապուղիների վարձակալության ծառայությունից

 

բ5.

այլ ծառայություններից

 

2)

չկարգավորվող գործունեությունից

 

 

 

­­­­­­­_________________________                                                     _____________________________

/իրավասու անձի ստորագրություն/                                                                             /անուն, ազգանուն/

  • Discussed

    10.02.2022 - 27.02.2022

  • Type

    Decision

  • Area

    Telecommunication(electronic communication)

  • Ministry

    RA Public Services Regulatory Commission

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4094

Print

Related documents / links