«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 29-ի №494-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ
-
1 - За
-
0 - Против
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
-- ------------- 2022 թվականի N --Ն
ք. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N494Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 29-ի «Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցող անձանց կողմից ներկայացվող հաշվետվությունների ձևերը և ներկայացման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N494Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.
1) Որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ ենթակետով.
«5) հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորների համար հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների դրույքաչափերի հաշվարկման համար հիմք ընդունվող ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվական ձևը՝ համաձայն N5 հավելվածի:».
- Որոշման N1 հավելվածի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Որոշման 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված ձևերին համապատասխան հաշվետվությունները Հանձնաժողով են ներկայացվում տարվա յուրաքանչյուր կիսամյակի համար՝ մինչև հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 30-ը, 4-րդ ենթակետով սահմանված ձևին համապատասխան հաշվետվությունը՝ յուրաքանչյուր տարվա համար՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող փետրվարի 10-ը, իսկ 5-րդ ենթակետով սահմանված ձևին համապատասխան հաշվետվությունը՝ յուրաքանչյուր տարվա համար՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող մայիսի 25-ը:».
- Որոշումը լրացնել N5 հավելվածով՝ համաձայն հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի մարտի 1-ից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ
Հավելված №5 |
|
Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորների համար հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների դրույքաչափերի հաշվարկման համար հիմք ընդունվող ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվական ձև
__________________________________________________ |
|||||
(ընկերության անվանումը) |
|||||
____________ թվական |
|||||
N |
Ցուցանիշի անվանումը |
Արժեքը, (ՀՀ դրամ, առանց ԱԱՀ) |
1. |
Ընդհանուր հասույթ, այդ թվում՝ |
|
1) |
կարգավորվող գործունեությունից, այդ թվում՝ |
|
ա. |
շարժական կապի ծառայություններից, այդ թվում՝ |
|
ա1. |
ձայնային ծառայությունից |
|
ա2. |
տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայությունից |
|
ա3. |
կարճ հաղորդագրությունների (SMS) ծառայությունից |
|
ա4. |
փոխկապակցման ծառայությունից |
|
ա5. |
այլ ծառայություններից |
|
բ. |
ամրակցված կապի ծառայություններից, այդ թվում՝ |
|
բ1. |
ձայնային ծառայությունից |
|
բ2. |
տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայությունից |
|
բ3. |
փոխկապակցման ծառայությունից |
|
բ4. |
կապուղիների վարձակալության ծառայությունից |
|
բ5. |
այլ ծառայություններից |
|
2) |
չկարգավորվող գործունեությունից |
|
_________________________ _____________________________
/իրավասու անձի ստորագրություն/ /անուն, ազգանուն/
-
Обсуждалось
10.02.2022 - 27.02.2022
-
Тип
Pешение
-
Область
Телекоммуникация(электронная коммуникация)
-
Министерство
Комиссия по регулированию общественных услуг РА
Просмотры 4092
Принт