Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-ի N 1003-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի

6-ի N 1003-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման  
 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման

անհրաժեշտությունը

Կանոնավոր առևտրային օդային փոխադրումների հավաստագրման համար հայտերի քննարկման հարցերով խորհուրդը քննարկում է ավիաընկերությունների կողմից ներկայացված հայտերը, որի արդյունքում հավաստագիր տալու վերաբերյալ նպատակահարմարության կամ աննպատակահարմարության մասին տալիս է եզրակացություն։

Կանոնավոր առևտրային օդային փոխադրումների հավաստագրման համար հայտերի քննարկման հարցերով խորհուրդի կազմում անհրաժեշտ է իրականացնել փոփոխություն, քանի որ Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի փոփոխություններից հետո որոշ գերատեսչություններ վերակազմավորվել են, կամ ընդգրկվել են այլ գերատեսչությունների կազմում։ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը վերակազմավորվել է և տրանսպորտի ոլորտի քաղաքականության մշակումը փոխանցվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը։ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը վերակազմավորվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի և ընդգրկվել է Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կազմում։ 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով նախատեսվող փոփոխության նպատակն է համապատասխանեցնել կանոնավոր առևտրային օդային փոխադրումների հավաստագրման համար հայտերի քննարկման հարցերով խորհուրդի անդամների պաշտոնները գործող Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքին։ 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը.

Նա­­խագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից: 

  1. Ակնկալվող արդյունքը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 6-ի N 1003-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարությունների հետ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 6-ի N 1003-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը առնչություն չունի։

 

  • Discussed

    09.02.2022 - 25.02.2022

  • Type

    Decision

  • Area

    Aviation

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3747

Print