ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-ի N 1003-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » 2022 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-ի N 1003-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ
ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 6-ի«Կանոնավոր առևտրային օդային փոխադրումների հավաստագրման համար հայտերի քննարկման հարցերով խորհուրդ ստեղծելու, դրա կազմը և գործունեության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 26-ի N 203-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1003-Ն որոշման 2–րդ կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
Վարչապետ Ն․Փաշինյան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2015 թվականի
օգոստոսի 6-ի N 1003-Ն որոշման
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2022 թվականի
______________ N _____-Ն որոշման
Կ Ա Զ Մ
ԿԱՆՈՆԱՎՈՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅՏԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ
ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԻ
Նախագահ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Նախագահի
տեղակալ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ
Անդամ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալ
Անդամ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Անդամ ՀՀ կենտրոնական բանկի ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Անդամ Հայաստանի զարգացման հիմնադրամի ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Անդամ Միջազգային ճանաչում ունեցող աուդիտորական
կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Անդամ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի
կոնցեսիոների ներկայացուցիչ՝ առանց ձայնի իրավունքի
(համաձայնությամբ)
-
Discussed
09.02.2022 - 25.02.2022
-
Type
Decision
-
Area
Aviation
-
Ministry
Ministry of Territorial Administration and Infrastructure
Views 3738
Print