«ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՀԻՄՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - Agree
-
2 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
«__» __________ 2022 թվականի N ___-Լ
ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՀԻՄՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մարտի 11-ի N322-Լ որոշման հավելվածի 1․5 կետը՝
- Սահմանել արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների սպասարկման կենտրոններում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից տրամադրվելիք հիմնական ծառայությունները՝ համաձայն հավելվածի։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
Հավելված
ՀՀ Վարչապետի
«__» __________ 2022 թվականի
N ___-Լ որոշման
ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՀԻՄՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների սպասարկման կենտրոններում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից տրամադրվում են հետևյալ հիմնական ծառայությունները (իրականացվում են հետևյալ գործառնությունները)՝
- մաքսային հսկողությանն առնչվող՝ մաքսային օրենսդրությամբ սահմանված գործառնություններ.
- մաքսային հայտարարագրմանն առնչվող՝ մաքսային օրենսդրությամբ սահմանված գործառնություններ.
- մաքսային ընթացակարգերի գործողությունների եզրափակմանը, կասեցմանը, դադարեցմանն առնչվող՝ մաքսային օրենսդրությամբ սահմանված գործառնություններ.
- մաքսային և այլ օրենսդրությամբ նախատեսված փորձաքննությունների իրականացմանն առնչվող՝ օրենսդրությամբ սահմանված գործառնություններ.
- մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների նկատմամբ օրենսդրությամբ սահմանված գործողությունների իրականացման թույլտվությունների տրամադրման գործառնություններ.
- մաքսային ընթացակարգերի շրջանակներում թույլտվությունների տրամդրմանն առնչվող՝ օրենսդրությամբ սահմանված գործառնություններ.
- թույլատվական փաստաթղթերի տրամադրմանն առնչվող՝ օրենսդրությամբ սահմանված գործառնություններ.
- Տրանսպորտային միջոցների գրանցմանը և հաշվառմանն առնչվող՝ օրենսդրությամբ սահմանված գործառնություններ.
- մաքսային կանոնների խախտման դեպքերով վարչական վարույթների իրականացմանն առնչվող՝ օրենսդրությամբ սահմանված գործառնություններ.
- մաքսային հսկողության ներքո ապրանքների պահպանությանն առնչվող գործառնություններ.
- ֆինանսական ծառայություններ (բանկային, ապահովագրության և այլ ծառայություններ):
-
Discussed
08.02.2022 - 23.02.2022
-
Type
Decision
-
Area
State revenue
-
Ministry
State Revenue Committee
Views 3463
Print