Add to favourites

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-233-Ն օրենքի (այուհետ՝ Օրենք) 6․1․-րդ հոդվածի 1-ին մասից հետո լրացնել նոր 1․1․ և 1․2․ մասեր՝ հետևյալ բովանդակությամբ․

«1․1․ Պետական սահմանի անցման կետերում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմանը համապատասխան սահմանված «մեկ կանգառ» համակարգի ներդրման շրջանակներում՝ ավտոտրանսպորտային օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են ազգային անվտանգության ծառայությունը և մաքսային մարմինը։

1․2․ Սույն հոդվածի 1․1․ կետի կիրարկման նպատակով տեսչական մարմնի, մաքսային մարմինների և ազգային անվտանգության մարմինների կողմից կարող են ընդունվել համատեղ հրամաններ։»։

Հոդված 2 Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

  • Discussed

    08.02.2022 - 23.02.2022

  • Type

    Law

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3450

Print