Սոնա Ծառուկյան
31.08.2017
Կայքում դրված հավելվածը անասնաբուժական դեղամիջոցների ներմուծման և արտահանման կարգն է և չի համապատասխանում նախագծի վերնագրին:
Under development
0 - Agree
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԵՐԻ, ՇԻՃՈՒԿՆԵՐԻ ԵՎ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՎԱԶԴԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Անասնաբուժական պատվաստանյութերի, շիճուկների և ախտորոշիչ միջոցների գովազդի թույլտվությունը տրամադրելու կարգը սահմանելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ կետով՝ համաձայն որի անասնաբուժական պատվաստանյութերի, շիճուկների և ախտորոշիչ միջոցների գովազդի թույլտվությունը տրամադրում է գյուղատնտեսության բնագավառի պետական լիազոր մարմինը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում բացակայում է անասնաբուժական պատվաստանյութերի, շիճուկների և ախտորոշիչ միջոցների գովազդի թույլտվության տրամադրման կարգը, ինչի հետևանքով համապատասխան շղթայում ներգրավված ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից իրացման, սպառման, փոխանակման կամ այլ հարաբերություններում առաջանում են նշված անասնաբուժության մեջ կիրառվող միջոցների վերաբերյալ որոշակի անտեղյակություն:
ՀՀ կառավարության որոշման ընդունումը կնպաստի կանխելու ոչ ճիշտ տեղեկատվության տարածումը , ինչպես նաև հնարավորություն կստեղծի արտադրողների և սպառողների շրջանում գործընթացի ճիշտ կազմակերպմանը, հանրայնացմանը, որն էլ իր հերթին անվտանգ պայմաններ կստեղծի անասնաբուժության ոլորտում կիրառվող պատվաստանյութերի, շիճուկների և ախտորոշիչ միջոցների կիրառման գործում:
Անասնաբուժական պատվաստանյութերի, շիճուկների և ախտորոշիչ միջոցների գովազդի թույլտվությունը տրամադրելու կարգը սահմանելու մասին կառավարության որոշման նախագծի ընդունումը կնպաստի միասնական մոտեցումների հստակեցման, գործելակերպի կանխատեսելիության բարձրացմանը:
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի կողմից:
5.Ակնկալվող արդյունքը
Գովազդատուներին տրամադրել ճշգրիտ տեղեկատվություն անասնաբուժական պատվաստանյութերի, շիճուկների և ախտորոշիչ միջոցների գովազդի թույլտվության, հայտի տրամադրման ժամկետների, սահմանված ձևաչափերի, ինչպես նաև գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների կանխարգելման, բուժման և ախտորոշման համար նախատեսված անասնաբուժական պատվաստանյութերի, շիճուկների և ախտորոշիչ միջոցների նշանակության և արդյունավետության վերաբերյալ:
Նախագծի ընդունումը նպատակ ունի բարձրացնելու սպառողների վստահությունը ձեռք բերվող անասնաբուժական պատվաստանյութերի, շիճուկների և ախտորոշիչ միջոցների նկատմամբ:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
<<ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԵՐԻ, ՇԻՃՈՒԿՆԵՐԻ ԵՎ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՎԱԶԴԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
<<Անասնաբուժական պատվաստանյութերի, շիճուկների և ախտորոշիչ միջոցների գովազդի թույլտվությունը տրամադրելու կարգը սահմանելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
<<ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԵՐԻ, ՇԻՃՈՒԿՆԵՐԻ ԵՎ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՎԱԶԴԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
<<Անասնաբուժական պատվաստանյութերի, շիճուկների և ախտորոշիչ միջոցների գովազդի թույլտվությունը տրամադրելու կարգը սահմանելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման դեպքում այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չկա:
Discussed
30.08.2017 - 15.09.2017
Type
Decision
Area
Agriculture
Views 8994
Print31.08.2017
Կայքում դրված հավելվածը անասնաբուժական դեղամիջոցների ներմուծման և արտահանման կարգն է և չի համապատասխանում նախագծի վերնագրին:
31.08.2017
Խնդրում եմ կայքում դնել նախագծի առաջին կետում նշված հավելվածը: