Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Անասնաբուժական պատվաստանյութերի, շիճուկների և ախտորոշիչ միջոցների գովազդի թույլտվության տրամադրման կարգը սահմանելու մասին» նախագիծ

                                                                 

                                                              ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԵՐԻ, ՇԻՃՈՒԿՆԵՐԻ ԵՎ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՎԱԶԴԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ  ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

    Անասնաբուժական պատվաստանյութերի, շիճուկների և ախտորոշիչ միջոցների գովազդի թույլտվությունը տրամադրելու կարգը սահմանելու մասին Հայաստանի Հանրապետության  կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի  2-րդ կետով՝ համաձայն որի  անասնաբուժական պատվաստանյութերի, շիճուկների և ախտորոշիչ միջոցների գովազդի թույլտվությունը տրամադրում է գյուղատնտեսության բնագավառի պետական լիազոր մարմինը՝  Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և առկա խնդիրները

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում բացակայում է անասնաբուժական պատվաստանյութերի, շիճուկների և ախտորոշիչ միջոցների գովազդի թույլտվության տրամադրման կարգը, ինչի հետևանքով համապատասխան շղթայում ներգրավված ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից իրացման, սպառման, փոխանակման կամ այլ հարաբերություններում առաջանում են նշված անասնաբուժության մեջ կիրառվող միջոցների վերաբերյալ որոշակի անտեղյակություն:

          ՀՀ կառավարության որոշման ընդունումը կնպաստի կանխելու ոչ ճիշտ տեղեկատվության տարածումը , ինչպես նաև հնարավորություն կստեղծի արտադրողների և սպառողների շրջանում գործընթացի ճիշտ կազմակերպմանը, հանրայնացմանը, որն էլ իր հերթին անվտանգ պայմաններ կստեղծի անասնաբուժության ոլորտում կիրառվող պատվաստանյութերի, շիճուկների և ախտորոշիչ միջոցների կիրառման գործում:

 

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

 

Անասնաբուժական պատվաստանյութերի, շիճուկների և ախտորոշիչ միջոցների գովազդի թույլտվությունը տրամադրելու կարգը սահմանելու մասին կառավարության որոշման նախագծի ընդունումը կնպաստի միասնական մոտեցումների հստակեցման, գործելակերպի կանխատեսելիության բարձրացմանը:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի կողմից:

 

5.Ակնկալվող արդյունքը

Գովազդատուներին տրամադրել ճշգրիտ տեղեկատվություն անասնաբուժական պատվաստանյութերի, շիճուկների և ախտորոշիչ միջոցների գովազդի թույլտվության, հայտի տրամադրման ժամկետների, սահմանված ձևաչափերի, ինչպես նաև գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների կանխարգելման, բուժման և ախտորոշման համար նախատեսված անասնաբուժական պատվաստանյութերի, շիճուկների և ախտորոշիչ միջոցների նշանակության և արդյունավետության վերաբերյալ:

Նախագծի ընդունումը նպատակ ունի բարձրացնելու սպառողների վստահությունը ձեռք բերվող անասնաբուժական պատվաստանյութերի, շիճուկների և ախտորոշիչ միջոցների նկատմամբ:

                                                      Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

      <<ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԵՐԻ, ՇԻՃՈՒԿՆԵՐԻ ԵՎ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՎԱԶԴԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ  ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

        <<Անասնաբուժական պատվաստանյութերի, շիճուկների և ախտորոշիչ միջոցների գովազդի թույլտվությունը տրամադրելու կարգը սահմանելու մասին>> Հայաստանի Հանրապետության  կառավարության որոշման ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

                                                            Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք 

 

<<ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԵՐԻ, ՇԻՃՈՒԿՆԵՐԻ ԵՎ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՎԱԶԴԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ  ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

       <<Անասնաբուժական պատվաստանյութերի, շիճուկների և ախտորոշիչ միջոցների գովազդի թույլտվությունը տրամադրելու կարգը սահմանելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման դեպքում այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չկա:

  • Քննարկվել է

    30.08.2017 - 15.09.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8989

Տպել

Առաջարկներ`

Սոնա Ծառուկյան

31.08.2017

Կայքում դրված հավելվածը անասնաբուժական դեղամիջոցների ներմուծման և արտահանման կարգն է և չի համապատասխանում նախագծի վերնագրին:

Սոնա Ծառուկյան

31.08.2017

Խնդրում եմ կայքում դնել նախագծի առաջին կետում նշված հավելվածը:

Տեսնել ավելին