Add to favourites

Under development

«ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24 N-Ի 1535-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Հանուն երեխայի ներդաշնակ զարգացման նախաձեռնություն 13.02.2022 19:23:52 «Միավորելով ջանքերը հանուն երեխային հոգեխոսքային և ֆիզիկական ներդաշնակ զարգացման» բազմամասնագիտական նախաձեռնող խումբը ողջունելի է համարում անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդրումը ՀՀ-ում և պատրաստակամություն է հայտնում նպաստելու այդ գործընթացներին։ Ստորև ներկայացնում ենք մեր առաջարկությունները և դիտարկումները սույն նախագծի վերաբերյալ․ 1. Նախագծի հավելվածի 1) 6-րդ կետում «խթանելու» բառից հետո ավելացնել «անկախ կյանքի իրավունքն իրացնելու» բառերը 2) 9-րդ կետում «սահմանելու» բառից հետո « , երեխաների դեպքում՝ հինգ տարի ժամկետով կամ մինչև 18 տարին լրանալու» բառերը 3) 13-րդ կետում «վերագնահատում» բառից առաջ ավելացնել «կրկնակի գնահատման և» բառերը, իսկ «ժամանակ» բառից հետո ավելացնել «նաև անձի դիմելիության դեպքում» բառերը 4) 15-րդ կետը հստակեցնելու կարիք ունի, քանի որ պարզ չէ թե ով է գնահատում ԾԱԾ-ով երաշխավորված միջոցառումները արդյունավետությունը՝, գնահատված անձը, գնահատող հանձնաժողովը, թե միջոցառումն իրականացնող կազմակերպությանը։ Ներկայացված առաջարկությունների 1-ին կետն ընդունվել է։ 2-րդ կետն ընդունվել է մասամբ։ 3-րդ կետն ընդունվել է մասամբ, խմբագրվել են 13-րդ և 14-րդ կետերը։ 4-րդ կետը չի ընդունվել։ Նախագծի համաձայն, անձի ֆունկցիոնալության գնահատում կատարելու իրավասությունը վերապահված է ՄՍԾ-ին, իսկ ԾԱԾ_ի մշակումը ֆունկցիոնալության գնահատման փուլերից է, որի ձևաչափը կներառի նաև արդյունավետության գնահատման վերաբերյալ բաժին (ԾԱԾ-ի ձևաչափը հաստատվելու է նախարարի հրամանով)։
2 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 15.02.2022 14:41:32 * Առաջարկ/ները հիմնված են Նախագծի՝ e-draft.am կայքում տեղադրված word տարբերակի վրա։ 1. Հստակեցնել իրավական ակտի կառուցվածքը, մասնավորապես առանձին բաժիններով առանձնացնել ԾԱԾ-ը կազմելու հետ կապված նորմերը, իրականացման, մշտադիտարկման և վերահսկողությանը կարգը։ Հաշվի առնելով, որ առաջարկներում տրված հղումները նախագծի կետերի հետ ունեն անհամապատասխանություն, դրանք լրացուցիչ քննարկվել են առաջարկ ներկայացնողների հետ և աշխատանքային կարգով համաձայնեցվել։
3 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 15.02.2022 14:41:32 * Առաջարկ/ները հիմնված են Նախագծի՝ e-draft.am կայքում տեղադրված word տարբերակի վրա։ 2. 7-րդ կետի առաջին նախադասությունը՝ «Էլեկտրոնային համակարգում (այսուհետ՝ էլեկտրոնային համակարգ)», լիարժեք չէ։ Առաջարկում ենք վերանայել։ Հաշվի առնելով, որ առաջարկներում տրված հղումները նախագծի կետերի հետ ունեն անհամապատասխանություն, դրանք լրացուցիչ քննարկվել են առաջարկ ներկայացնողների հետ և աշխատանքային կարգով համաձայնեցվել։
4 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 15.02.2022 14:41:32 * Առաջարկ/ները հիմնված են Նախագծի՝ e-draft.am կայքում տեղադրված word տարբերակի վրա։ 3. 7-րդ կետով նախատեսված է, որ ԾԱԾ-ի թղթային կրիչը մեկ օրինակից տպվում, ստորագրվում և տրամադրվում է գնահատվող անձին կամ նրա ներկայացուցչին (…)։ Անհասկանալի է, թե ո՞վ է ներկայացուցիչը։ Առաջարկում ենք հստակեցնել։ Նաև նախատեսել, որ այն դեպքում, երբ անձը 16 տարեկանից բարձր է, փաստաթղթերը պետք է տրամադրել նաև իրեն։ Հաշվի առնելով, որ առաջարկներում տրված հղումները նախագծի կետերի հետ ունեն անհամապատասխանություն, դրանք լրացուցիչ քննարկվել են առաջարկ ներկայացնողների հետ և աշխատանքային կարգով համաձայնեցվել։
5 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 15.02.2022 14:41:32 * Առաջարկ/ները հիմնված են Նախագծի՝ e-draft.am կայքում տեղադրված word տարբերակի վրա։ 4. 11-րդ կետից հետո լրացնել նոր՝ 12-րդ կետ, հետևյալ բովանդակությամբ․ «12. ԾԱԾ-ը կազմելիս առավելագույնս հաշվի է առնվում հաշմանդամություն ունեցող անձի համար ընդունելի լինելու հանգամանքը, ծառայությունների մատչելիությունը և հասանելիությունը։» Առաջարկը ընդունելուց հետ անհրաժեշտ է վերանայել հաջորդիվ համարակալումները։ Հաշվի առնելով, որ առաջարկներում տրված հղումները նախագծի կետերի հետ ունեն անհամապատասխանություն, դրանք լրացուցիչ քննարկվել են առաջարկ ներկայացնողների հետ և աշխատանքային կարգով համաձայնեցվել։
6 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 15.02.2022 14:41:32 * Առաջարկ/ները հիմնված են Նախագծի՝ e-draft.am կայքում տեղադրված word տարբերակի վրա։ 5. 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «ԾԱԾ-ի հետ համատեղ՝ գնահատվող անձին տրամադրվում է ամբողջական և բազմակողմանի տեղեկություն ԾԱԾ-ում ներառված միջոցառումներն իրականացնող կազմակերպությունների և (կամ) մարմինների և (կամ) հաստատությունների վերաբերյալ՝ հիմք ընդունելով ծառայությունների քարտեզը։»։ Հաշվի առնելով, որ առաջարկներում տրված հղումները նախագծի կետերի հետ ունեն անհամապատասխանություն, դրանք լրացուցիչ քննարկվել են առաջարկ ներկայացնողների հետ և աշխատանքային կարգով համաձայնեցվել։
7 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 15.02.2022 14:41:32 * Առաջարկ/ները հիմնված են Նախագծի՝ e-draft.am կայքում տեղադրված word տարբերակի վրա։ 6. 18-րդ կետով նախատեսված «կարող են կատարվել» բառերը փոխարինել «կատարվում են» բառերով։ Հաշվի առնելով, որ առաջարկներում տրված հղումները նախագծի կետերի հետ ունեն անհամապատասխանություն, դրանք լրացուցիչ քննարկվել են առաջարկ ներկայացնողների հետ և աշխատանքային կարգով համաձայնեցվել։
8 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 15.02.2022 14:41:32 * Առաջարկ/ները հիմնված են Նախագծի՝ e-draft.am կայքում տեղադրված word տարբերակի վրա։ 7. 21-րդ կետով նախատեսված է, որ ԾԱԾ-ի իրագործման ընթացքի վերաբերյալ մշտադիտարկումն իրականացվում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Ծառայության կողմից։ Առաջարկում ենք մշտադիտարկման աշխատանքներին մասնակից դարձնել մասնագիտացված քաղաքացիական հասարակության կազմակերպություններին։ Առաջարկում ենք մշտադիտարկումն իրականացնող խմբի կազմը հաստատել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով՝ ապահովելով նախարարության և Ծառայության, ինչպես նաև ՔՀԿ-ների մասնակցությունը։ Այն դեպքում, երբ սույն առաջարկի ընդունումը նպատակահարմար չի դիտարկվի, մշտադիտարկման աշխատանքներին ապահովել ՔՀԿ-ների մասնակցությունը՝ խորհրդակցական ձայնի իրավունքով։ Հաշվի առնելով, որ առաջարկներում տրված հղումները նախագծի կետերի հետ ունեն անհամապատասխանություն, դրանք լրացուցիչ քննարկվել են առաջարկ ներկայացնողների հետ և աշխատանքային կարգով համաձայնեցվել։
9 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 15.02.2022 14:41:32 * Առաջարկ/ները հիմնված են Նախագծի՝ e-draft.am կայքում տեղադրված word տարբերակի վրա։ 8. 25-րդ կետով, համաձայն որի՝ Ծառայությունն էլեկտրոնային համակարգի միջոցով հետևում է ԾԱԾ-ով երաշխավորված միջոցառումների իրականացմանը և ծառայությունների մատուցմանը, առաջարկում ենք սահմանել, որ հասարակական կազմակերպությունները՝ անձի դիմումի հիման վրա կարող են կատարել ԾԱԾ-ի մշտադիտարկումը և խորհրդատվական եզրակացություն տալ Ծառայությանը։ Հաշվի առնելով, որ առաջարկներում տրված հղումները նախագծի կետերի հետ ունեն անհամապատասխանություն, դրանք լրացուցիչ քննարկվել են առաջարկ ներկայացնողների հետ և աշխատանքային կարգով համաձայնեցվել։
10 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 15.02.2022 14:41:32 * Առաջարկ/ները հիմնված են Նախագծի՝ e-draft.am կայքում տեղադրված word տարբերակի վրա։ 9. 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Մշտադիտարկման և գնահատման նպատակով կիրառման ենթակա տվյալներն օգտագործվում և (կամ) տրամադրվում են վիճակագրական և հետազոտական նպատակներով օգտագործելու համար՝ պահպանելով անձնական տվյալների գաղտնիության պահպանման՝ օրենքով սահմանված պահանջները։»։ Առաջարկում ենք նաև անձնական տվյալների գաղտնիության պահպանմամբ՝ հրապարակել մշտադիտարկման զեկույցը՝ հանրային վերահսկողություն իրականացնելու նպատակով։ Հաշվի առնելով, որ առաջարկներում տրված հղումները նախագծի կետերի հետ ունեն անհամապատասխանություն, դրանք լրացուցիչ քննարկվել են առաջարկ ներկայացնողների հետ և աշխատանքային կարգով համաձայնեցվել։