Հիշել նախագիծը
Լրամշակման փուլում է
«ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24 N-Ի 1535-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Հանուն երեխայի ներդաշնակ զարգացման նախաձեռնություն 13.02.2022 19:23:52 | «Միավորելով ջանքերը հանուն երեխային հոգեխոսքային և ֆիզիկական ներդաշնակ զարգացման» բազմամասնագիտական նախաձեռնող խումբը ողջունելի է համարում անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդրումը ՀՀ-ում և պատրաստակամություն է հայտնում նպաստելու այդ գործընթացներին։ Ստորև ներկայացնում ենք մեր առաջարկությունները և դիտարկումները սույն նախագծի վերաբերյալ․ 1. Նախագծի հավելվածի 1) 6-րդ կետում «խթանելու» բառից հետո ավելացնել «անկախ կյանքի իրավունքն իրացնելու» բառերը 2) 9-րդ կետում «սահմանելու» բառից հետո « , երեխաների դեպքում՝ հինգ տարի ժամկետով կամ մինչև 18 տարին լրանալու» բառերը 3) 13-րդ կետում «վերագնահատում» բառից առաջ ավելացնել «կրկնակի գնահատման և» բառերը, իսկ «ժամանակ» բառից հետո ավելացնել «նաև անձի դիմելիության դեպքում» բառերը 4) 15-րդ կետը հստակեցնելու կարիք ունի, քանի որ պարզ չէ թե ով է գնահատում ԾԱԾ-ով երաշխավորված միջոցառումները արդյունավետությունը՝, գնահատված անձը, գնահատող հանձնաժողովը, թե միջոցառումն իրականացնող կազմակերպությանը։ | Ներկայացված առաջարկությունների 1-ին կետն ընդունվել է։ 2-րդ կետն ընդունվել է մասամբ։ 3-րդ կետն ընդունվել է մասամբ, խմբագրվել են 13-րդ և 14-րդ կետերը։ 4-րդ կետը չի ընդունվել։ Նախագծի համաձայն, անձի ֆունկցիոնալության գնահատում կատարելու իրավասությունը վերապահված է ՄՍԾ-ին, իսկ ԾԱԾ_ի մշակումը ֆունկցիոնալության գնահատման փուլերից է, որի ձևաչափը կներառի նաև արդյունավետության գնահատման վերաբերյալ բաժին (ԾԱԾ-ի ձևաչափը հաստատվելու է նախարարի հրամանով)։ | |
2 | Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 15.02.2022 14:41:32 | * Առաջարկ/ները հիմնված են Նախագծի՝ e-draft.am կայքում տեղադրված word տարբերակի վրա։ 1. Հստակեցնել իրավական ակտի կառուցվածքը, մասնավորապես առանձին բաժիններով առանձնացնել ԾԱԾ-ը կազմելու հետ կապված նորմերը, իրականացման, մշտադիտարկման և վերահսկողությանը կարգը։ | Հաշվի առնելով, որ առաջարկներում տրված հղումները նախագծի կետերի հետ ունեն անհամապատասխանություն, դրանք լրացուցիչ քննարկվել են առաջարկ ներկայացնողների հետ և աշխատանքային կարգով համաձայնեցվել։ | |
3 | Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 15.02.2022 14:41:32 | * Առաջարկ/ները հիմնված են Նախագծի՝ e-draft.am կայքում տեղադրված word տարբերակի վրա։ 2. 7-րդ կետի առաջին նախադասությունը՝ «Էլեկտրոնային համակարգում (այսուհետ՝ էլեկտրոնային համակարգ)», լիարժեք չէ։ Առաջարկում ենք վերանայել։ | Հաշվի առնելով, որ առաջարկներում տրված հղումները նախագծի կետերի հետ ունեն անհամապատասխանություն, դրանք լրացուցիչ քննարկվել են առաջարկ ներկայացնողների հետ և աշխատանքային կարգով համաձայնեցվել։ | |
4 | Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 15.02.2022 14:41:32 | * Առաջարկ/ները հիմնված են Նախագծի՝ e-draft.am կայքում տեղադրված word տարբերակի վրա։ 3. 7-րդ կետով նախատեսված է, որ ԾԱԾ-ի թղթային կրիչը մեկ օրինակից տպվում, ստորագրվում և տրամադրվում է գնահատվող անձին կամ նրա ներկայացուցչին (…)։ Անհասկանալի է, թե ո՞վ է ներկայացուցիչը։ Առաջարկում ենք հստակեցնել։ Նաև նախատեսել, որ այն դեպքում, երբ անձը 16 տարեկանից բարձր է, փաստաթղթերը պետք է տրամադրել նաև իրեն։ | Հաշվի առնելով, որ առաջարկներում տրված հղումները նախագծի կետերի հետ ունեն անհամապատասխանություն, դրանք լրացուցիչ քննարկվել են առաջարկ ներկայացնողների հետ և աշխատանքային կարգով համաձայնեցվել։ | |
5 | Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 15.02.2022 14:41:32 | * Առաջարկ/ները հիմնված են Նախագծի՝ e-draft.am կայքում տեղադրված word տարբերակի վրա։ 4. 11-րդ կետից հետո լրացնել նոր՝ 12-րդ կետ, հետևյալ բովանդակությամբ․ «12. ԾԱԾ-ը կազմելիս առավելագույնս հաշվի է առնվում հաշմանդամություն ունեցող անձի համար ընդունելի լինելու հանգամանքը, ծառայությունների մատչելիությունը և հասանելիությունը։» Առաջարկը ընդունելուց հետ անհրաժեշտ է վերանայել հաջորդիվ համարակալումները։ | Հաշվի առնելով, որ առաջարկներում տրված հղումները նախագծի կետերի հետ ունեն անհամապատասխանություն, դրանք լրացուցիչ քննարկվել են առաջարկ ներկայացնողների հետ և աշխատանքային կարգով համաձայնեցվել։ | |
6 | Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 15.02.2022 14:41:32 | * Առաջարկ/ները հիմնված են Նախագծի՝ e-draft.am կայքում տեղադրված word տարբերակի վրա։ 5. 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «ԾԱԾ-ի հետ համատեղ՝ գնահատվող անձին տրամադրվում է ամբողջական և բազմակողմանի տեղեկություն ԾԱԾ-ում ներառված միջոցառումներն իրականացնող կազմակերպությունների և (կամ) մարմինների և (կամ) հաստատությունների վերաբերյալ՝ հիմք ընդունելով ծառայությունների քարտեզը։»։ | Հաշվի առնելով, որ առաջարկներում տրված հղումները նախագծի կետերի հետ ունեն անհամապատասխանություն, դրանք լրացուցիչ քննարկվել են առաջարկ ներկայացնողների հետ և աշխատանքային կարգով համաձայնեցվել։ | |
7 | Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 15.02.2022 14:41:32 | * Առաջարկ/ները հիմնված են Նախագծի՝ e-draft.am կայքում տեղադրված word տարբերակի վրա։ 6. 18-րդ կետով նախատեսված «կարող են կատարվել» բառերը փոխարինել «կատարվում են» բառերով։ | Հաշվի առնելով, որ առաջարկներում տրված հղումները նախագծի կետերի հետ ունեն անհամապատասխանություն, դրանք լրացուցիչ քննարկվել են առաջարկ ներկայացնողների հետ և աշխատանքային կարգով համաձայնեցվել։ | |
8 | Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 15.02.2022 14:41:32 | * Առաջարկ/ները հիմնված են Նախագծի՝ e-draft.am կայքում տեղադրված word տարբերակի վրա։ 7. 21-րդ կետով նախատեսված է, որ ԾԱԾ-ի իրագործման ընթացքի վերաբերյալ մշտադիտարկումն իրականացվում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Ծառայության կողմից։ Առաջարկում ենք մշտադիտարկման աշխատանքներին մասնակից դարձնել մասնագիտացված քաղաքացիական հասարակության կազմակերպություններին։ Առաջարկում ենք մշտադիտարկումն իրականացնող խմբի կազմը հաստատել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով՝ ապահովելով նախարարության և Ծառայության, ինչպես նաև ՔՀԿ-ների մասնակցությունը։ Այն դեպքում, երբ սույն առաջարկի ընդունումը նպատակահարմար չի դիտարկվի, մշտադիտարկման աշխատանքներին ապահովել ՔՀԿ-ների մասնակցությունը՝ խորհրդակցական ձայնի իրավունքով։ | Հաշվի առնելով, որ առաջարկներում տրված հղումները նախագծի կետերի հետ ունեն անհամապատասխանություն, դրանք լրացուցիչ քննարկվել են առաջարկ ներկայացնողների հետ և աշխատանքային կարգով համաձայնեցվել։ | |
9 | Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 15.02.2022 14:41:32 | * Առաջարկ/ները հիմնված են Նախագծի՝ e-draft.am կայքում տեղադրված word տարբերակի վրա։ 8. 25-րդ կետով, համաձայն որի՝ Ծառայությունն էլեկտրոնային համակարգի միջոցով հետևում է ԾԱԾ-ով երաշխավորված միջոցառումների իրականացմանը և ծառայությունների մատուցմանը, առաջարկում ենք սահմանել, որ հասարակական կազմակերպությունները՝ անձի դիմումի հիման վրա կարող են կատարել ԾԱԾ-ի մշտադիտարկումը և խորհրդատվական եզրակացություն տալ Ծառայությանը։ | Հաշվի առնելով, որ առաջարկներում տրված հղումները նախագծի կետերի հետ ունեն անհամապատասխանություն, դրանք լրացուցիչ քննարկվել են առաջարկ ներկայացնողների հետ և աշխատանքային կարգով համաձայնեցվել։ | |
10 | Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 15.02.2022 14:41:32 | * Առաջարկ/ները հիմնված են Նախագծի՝ e-draft.am կայքում տեղադրված word տարբերակի վրա։ 9. 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Մշտադիտարկման և գնահատման նպատակով կիրառման ենթակա տվյալներն օգտագործվում և (կամ) տրամադրվում են վիճակագրական և հետազոտական նպատակներով օգտագործելու համար՝ պահպանելով անձնական տվյալների գաղտնիության պահպանման՝ օրենքով սահմանված պահանջները։»։ Առաջարկում ենք նաև անձնական տվյալների գաղտնիության պահպանմամբ՝ հրապարակել մշտադիտարկման զեկույցը՝ հանրային վերահսկողություն իրականացնելու նպատակով։ | Հաշվի առնելով, որ առաջարկներում տրված հղումները նախագծի կետերի հետ ունեն անհամապատասխանություն, դրանք լրացուցիչ քննարկվել են առաջարկ ներկայացնողների հետ և աշխատանքային կարգով համաձայնեցվել։ |