Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24 N-Ի 1535-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24 N-Ի  1535-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Իրավական ակտի հիմնավորումը

1.

Անհրաժեշտությունը

 

«Ծառայությունների անհատական ծրագիրը կազմելու և իրականացնելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24 N-ի  1535-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակման անհրաժեշտությունը բխում է «Անձի ֆունցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքի պահանջներից: Միջոցառման նպատակն է կատարելագործել  ծառայությունների որոշարկման մեխանիզմները՝ հիմնվելով  անձի կարիքների բազմակողմանի գնահատման վրա։

2.

Առկա իրավիճակը և խնդիրները

 

2021 թվականի մայիսի 5-ին ընդունվել է «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքը, համաձայն որի ներդրվում է հաշմանդամության գնահատման նոր մոդել՝ հիմնված Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆունկցիաների միջազգային դասակարգման սկզբունքների հիման վրա։ Նոր մոդելի նպատակն է` բժշկասոցիալական փորձաքննությունից անցնել անձի ֆունկցիոնալության գնահատման մոդելի, որը հնարավորություն կընձեռի իրականացնել անձի կարիքների բազմակողմանի գնահատում, հաշմանդամությունը դիտարկել անձի առողջական խնդիրների, նրա կարողությունների և միջավայրային գործոնների ունեցած ազդեցության համատեքստում։

Ֆուկցիոնալության գնահատման արդյունքում,  հիմք ընդունելով ֆունկցիաների սահմանափակումները, գործունեության մեջ և միջավայրում ունեցած խնդիրները,  որոշարկվելու է  անձի ծառայությունների անհատական ծրագիրը։

3.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Նախագծի նպատակն է ամրագրել  ծառայություններ անհատական ծրագրի մշակաման կարգը և պայմանները՝ հիմնվելով անձի կարիքների բազմակողմանի գնահատման վրա։

Ֆունկցիոնալության գնահատման արդյունքում բազմամասնագիտական թիմի կողմից՝ անձի առողջության, գործունեության, հասարակական կյանքում մասնակցության և միջավայրային գործոնների ազդեցության գնահատման արդյունքում մշակվում է ընդգրկուն ծառայությունների անհատական ծրագիր, որը երաշխավորում է այն ծառայությունները և աջակցող պարագաները, որոնք կնպաստեն անձի լիարժեք գործունեության և մասնակցության ապահովմանը։ Ծառայությունների անհատական ծրագիրը  կարող է պարունակել նաև ծառայություններ կամ միջոցառումներ, որոնք պետական բյուջեի միջոցներով նախատեսված չեն։ Երաշխավորված ծառայությունների մատուցումն իրականացվում է միջգերատեսչական համագործակցության միջոցով։

4.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

5.

Ակնկալվող արդյունքը

 

Անձի կարիքների բազմակողմանի գնահատման հիման  վրա ծառայությունների որոշարկման մեխանիզմների կատարելագործում։

6.

Բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացումը կամ նվազեցումը

 

     Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում  ծախսերի և եկամուտների  էական ավելացում կամ նվազեցում  չի նախատեսվում:

7

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

 

        Նախագիծը փոխկապակցված է Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի հետ և բխում է 4.6 կետի 24-րդ պարբերության դրույթներից` «Ներդրվելու է հաշմանդամության գնահատման նոր մոդել՝ հիմնված անձի կարիքների բազմակողմանի գնահատման վրա:»։

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    31.01.2022 - 15.02.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4821

Տպել

Առաջարկներ`

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

15.02.2022

* Առաջարկ/ները հիմնված են Նախագծի՝ e-draft.am կայքում տեղադրված word տարբերակի վրա։ 9. 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Մշտադիտարկման և գնահատման նպատակով կիրառման ենթակա տվյալներն օգտագործվում և (կամ) տրամադրվում են վիճակագրական և հետազոտական նպատակներով օգտագործելու համար՝ պահպանելով անձնական տվյալների գաղտնիության պահպանման՝ օրենքով սահմանված պահանջները։»։ Առաջարկում ենք նաև անձնական տվյալների գաղտնիության պահպանմամբ՝ հրապարակել մշտադիտարկման զեկույցը՝ հանրային վերահսկողություն իրականացնելու նպատակով։

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

15.02.2022

* Առաջարկ/ները հիմնված են Նախագծի՝ e-draft.am կայքում տեղադրված word տարբերակի վրա։ 8. 25-րդ կետով, համաձայն որի՝ Ծառայությունն էլեկտրոնային համակարգի միջոցով հետևում է ԾԱԾ-ով երաշխավորված միջոցառումների իրականացմանը և ծառայությունների մատուցմանը, առաջարկում ենք սահմանել, որ հասարակական կազմակերպությունները՝ անձի դիմումի հիման վրա կարող են կատարել ԾԱԾ-ի մշտադիտարկումը և խորհրդատվական եզրակացություն տալ Ծառայությանը։

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

15.02.2022

* Առաջարկ/ները հիմնված են Նախագծի՝ e-draft.am կայքում տեղադրված word տարբերակի վրա։ 7. 21-րդ կետով նախատեսված է, որ ԾԱԾ-ի իրագործման ընթացքի վերաբերյալ մշտադիտարկումն իրականացվում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Ծառայության կողմից։ Առաջարկում ենք մշտադիտարկման աշխատանքներին մասնակից դարձնել մասնագիտացված քաղաքացիական հասարակության կազմակերպություններին։ Առաջարկում ենք մշտադիտարկումն իրականացնող խմբի կազմը հաստատել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով՝ ապահովելով նախարարության և Ծառայության, ինչպես նաև ՔՀԿ-ների մասնակցությունը։ Այն դեպքում, երբ սույն առաջարկի ընդունումը նպատակահարմար չի դիտարկվի, մշտադիտարկման աշխատանքներին ապահովել ՔՀԿ-ների մասնակցությունը՝ խորհրդակցական ձայնի իրավունքով։

Տեսնել ավելին