Add to favourites

Under development

«ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 276-Ն, 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի N 1318-Ն, 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1527-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Հանուն երեխայի ներդաշնակ զարգացման նախաձեռնություն 13.02.2022 18:02:56 «Միավորելով ջանքերը հանուն երեխային հոգեխոսքային և ֆիզիկական ներդաշնակ զարգացման» բազմամասնագիտական նախաձեռնող խումբը ողջունելի է համարում անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդրումը ՀՀ-ում և պատրաստակամություն է հայտնում նպաստելու այդ գործընթացներին։ Ստորև ներկայացնում ենք մեր առաջարկությունները և դիտարկումները սույն նախագծի վերաբերյալ․ I. Առաջարկում ենք անձի ֆունկցիոնալության գնահատումն իրականացնելու համար դիմումի օրինակելի ձևը, և ծառայությունների անհատական ծրագրի ձևը հաստատել ՀՀ կառավարության որոշմամբ ոչ թե նախարարի հրամանով, հաշվի առնելով դրանց հրապարակայնության, տարբեր գերատեսչութունների համար պարտադիր լինելու և անմիջապես քաղաքացուն վերաբերող առանձնահատկություններ ունենալու գործոնը։ II. Որոշման Հավելվածի` 1. 2-րդ կետում առաջարկում ենք «անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը որոշելու» բառերից հետո «և դրանց հիման վրա անհատական կարիքներին համապատասխան» բառերը, 2. 5-րդ կետում առաջարկում ենք «Ծառայությունը» բառից առաջ ավելացնել «ՀՀ պետական եկամուտների կոմիտե» բառերը, 3. 6-րդ կետում առաջարկում ենք «նախարարությունների» բառից հետո ավելացնել «ՀՀ պետական եկամուտների կոմիտեի» բառերը, 4. 8-րդ կետում առաջարկում ենք «3-5» թվերը փոխարինել «առնվազն 3 մասնագետ» բառերով՝ հաշվի առնելով, որ կարող են լինել դեպքեր, երբ անհրաժեշտ լինեն 5-ից ավելի մասնագետներ 5. 10-րդ կետում «բժիշկը» բառից հետո ավելացնել «կամ անձին հարբժշկական ծառայություններ մատուցած կամ մատուցող մասնագետը» բառերը 6. 14 և 15-րդ կետում նշված են Կրկնակի գնահատման և Վերագնահատման դեպքերը, որոնցում չի երևում գործընթացի սուբյեկտը, թե ով է նախաձեռնում գործընթացը, թե ով է դիմողը։ Առաջարկում եմ երկու դեպքում էլ ավելացնել անձի դիմելիությունը որպես առանձին կետ։ 7. 14-րդ կետի երկրոդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ • «գնահատված անձի առողջական վիճակը և (կամ) օրգանիզմի ֆունկցիան և (կամ) գործունեություն ու մասնակցությունը և (կամ) միջավայրային գործոնները էական վատթարանալու կամ բարելավվելու հիմքով»։ 8. 18-րդ կետն առաջարկում ենք տրոհել ենթակետերի՝ կետը պարզեցնելու նպատակով։ 9. 18-րդ կետում «Սույն կետում» բառերը փոխարինել «Սույն որոշման 10-րդ գլխում» բառերով 10. 24-րդ կետի 5-րդ ենթակետում «հոգեբանա-մանակարժական» բառը փոխարինել մանկավարժահոգեբանական բառով՝ համապատասխան «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով սահմանված հասկացությունները, իսկ «վերականգնման» բառը փոխարինել՝ նպատակ ունենալով հստակեցնել, թե ինչ վերականգնողական միջոցառման մասին է խոսքը՝ սոցիալական, կրթական, սոցիալ-հոգեբանական, թե տվյալ տեղեկանքը ներառելու է բոլոր տեսակի վերականգնողական միջոցառումների մասին 11. 31-րդ կետում հասկանալի չէ, թե առցանց դիմելու դեպքում դիմումը և ինքնագնահատման հարցաշարը, որ էլկտրոնային համակարգ պետք է մուտաքագրի գնահատվողը կամ նրա ներկայացուցիչը։ 12. 45-րդ կետում «երեսուն օր» բառերից հետո ավելացնել «, որը կարող է երկարաձգվել՝ հաշվի առնելով սույն կարգի 39-րդ կետով նախատեսված դեպքը» բառերը 13. 64-րդ կետում «հաշմանդամության ոլորտ» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների ոլորտ» բառերով։ 14. 79-րդ կետում «մասնագետները» բառերից հետո ավելացնել «կամ հարբժշկական մասնագետները» բառերը 15. 80-րդ կետում «բժիշկներին» բառերից հետո ավելացնել «կամ հարբժշկական մասնագետներին» բառերը։ III. Ընդհանուր դիտարկումներ. 1. Հնարավոր է, որ անձի գործունեություն ու մասնակցության «d» ծածկագրերի լրացման համար անձի մեկանգամյա օբյեկտիվ զննությունը կատարելը բավարար չլինի և անհրաժեշտություն առաջանա մեկ անգամ ևս իրականացնել հետազոտություն, ինչը հատկապես հաճախ է հանդիպում հոգեկան և մտավոր առողջության ոլորտում։ Սրա համար նույնպես պետք է սահմանել լրացուցիչ հետազոտության հնարավորություն։ 2. Նախագծից հասկանալի չէ, թե ով է և ինչ մասնագիտություն ունի ամփոփագիր մշակողը։ 3. Պետք է նախատեսել դրույթ ըստ որի, եթե երեխայի լավագույն շահն է ԾԱԾ-ում նախատեսված միրջացառումից օգտվելը, ապա նրա ծնողը կամ ներկայացուցիչը հնարավրություն չունենա հրաժարվելու այդ միջոցառումից, ինչը նշված է սույն որոշման նախագծի Հավելված 43-րդ կետում։ 4. Գնահատող հանձնաժողովի կազմում ընդգրկվող մասնագետների ներկայացված են աղյուսակ 1-ում, ինչը հնարավորություն չի տալիս այլ մասնագետների, նրանց ցանկության դեպքում ներգրավվել գնահատող հանձնաժողովում, օրինակ՝ ալերգոլոգ/իմունոլոգ, ծերաբույժ, ծերաբան, մանկական գաստրոէնտորոլոգ և այլն։ Ներկայացված առաջարկությունների 1-ին կետն ընդունվել է։ 2-րդ կետը չի ընդունվել, ԲՊՌ կամ ՊԵԿ և այլ գերատեսչությունների հետ տեղեկատվության փոխանակությունը ինքնաշխատ և պարբերաբար կատարվելու են, թարմացումների տեսքով և այլն։ 3-րդ կետը չի ընդունվել։ 4-րդ կետը չի ընդունվել, մասնագետների քանական անսահմանափակ չի կարող լինել, իսկ կարգավորումը տրված է հավելվածի 40-րդ կետում՝ լրացուցիչ մասնագետներ ընդգրկելու հնարավորությամբ։ 5-րդ կետը չի ընդունվել, որին կանդրադառնանք իրավակիրառ պրակտիկայի վերլուծություններից հետո։ 6-րդ կետն ընդունվել է։ 7-րդ կետը չի ընդունվել, քանի որ առաջարկը կրկնում է ամրագրված դրույթը։ 8-րդ կետը չի ընդունվել, ձևակերպումը տրված է հստակ և տարընթերցման տեղիք չի տալիս։ 9-րդ կետն ընդունվել է։ 10-րդ կետն ընդունվել է մասամբ, քանի որ մանկավարժահոգեբանական օգնություն ցուցաբերող ծառայությունը կարող է տալ իր իրավասությունների շրջանակին առնչվող տեղեկատվությունը։ 11-րդ կետը չի ընդունվել, քանի որ կարգավորումը տրված է նախագծի հավելվածի 5-րդ կետում, որի համաձայն ֆունկցիոնալության գնահատումն իրականացվում է հատուկ այդ նպատակով ներդրված e-disability էլեկտրոնային համակարգի միջոցով։ 12-րդ կետը չի ընդունվել, կարագավորումը տրված է նախագծի հավելավծի 6-րդ՝ ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՍԵՑՄԱՆ ԵՎ ԿԱՐՃՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ բաժնում։ 13-րդ կետն ընդունվել է։ 14-րդ կետը չի ընդունվել, այս առաջարկը կարող է կրկին քննարկվել որոշման իրավակիրառ պրակտիկայի արդյունքներով։ 15-րդ կետը չի ընդունվել, այս առաջարկը կարող է կրկին քննարկվել որոշման իրավակիրառ պրակտիկայի արդյունքներով։ 3-րդ ընդհանուր դիտարկումների 1-ին կետը չի ընդունվել։ Այս դեպքում կարող է լրացուցիչ մասնագետի կարիք լինել, որի կարագավորումը նախագծով տրված է։ 2-րդ կետն ընդունվել է ի գիտություն։ Հարցը լրացուցիչ քննարկվում է։ 3-րդ կետը չի ընդունվել։ 4-րդ կետը չի ընդունվել։ Իրավակիրառ պրակտիկայի արդյունքներով կարող է որոշումը վերանայվել և կատարվեն անհրաժեշտ փոփոխություններ կամ լրացումներ։
2 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 15.02.2022 14:31:46 * Առաջարկ/ները հիմնված են Նախագծի՝ e-draft.am կայքում տեղադրված word տարբերակի վրա։ 1.Իրավական ակտը կառուցվածքի տեսանկյունից վերանայել, բաժանել ըստ բաժինների/մասերի, եզրույթները որոշակիացնել և ապահովել դրանց միատեսակ կիրառումը (օրինակ՝ նշված է կազմակերպություն, իսկ հետո՝ հասարակական կազմակերպություն, և նորից՝ կազմակերպություն, առաջանում է շփոթություն, թե կոնկրետ որ սուբյեկտի մասին է այս կամ այն կարգավորումը)։ Հաշվի առնելով, որ առաջարկներում տրված հղումները նախագծի կետերի հետ ունեն անհամապատասխանություն, դրանք լրացուցիչ քննարկվել են առաջարկ ներկայացնողների հետ և աշխատանքային կարգով համաձայնեցվել։
3 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 15.02.2022 14:31:46 * Առաջարկ/ները հիմնված են Նախագծի՝ e-draft.am կայքում տեղադրված word տարբերակի վրա։ 2.Նախագծում հստակ նշված չէ, թե մասնավորապես՝ ո՞ր ստորաբաժանումների, որ աշխատակիցները և ինչ իրավասությունների շրջանակներում են ունենալու հասանելիություն անձնական տվյալներ պարունակող տեղեկությանը։ Առաջարկում ենք նախատեսել համակարգի կիբեր-անվտանգության հստակ պրոտոկոլներ։ Հաշվի առնելով, որ առաջարկներում տրված հղումները նախագծի կետերի հետ ունեն անհամապատասխանություն, դրանք լրացուցիչ քննարկվել են առաջարկ ներկայացնողների հետ և աշխատանքային կարգով համաձայնեցվել։
4 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 15.02.2022 14:31:46 * Առաջարկ/ները հիմնված են Նախագծի՝ e-draft.am կայքում տեղադրված word տարբերակի վրա։ 3.13-րդ կետում նախատեսված կարգավորման շրջանակներում համակարգին հասանելիություն ապահովել նաև էլեկտրոնային համակարգը սպասարկող կազմակերպությանը՝ «Նորք տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամին։ Հաշվի առնելով, որ առաջարկներում տրված հղումները նախագծի կետերի հետ ունեն անհամապատասխանություն, դրանք լրացուցիչ քննարկվել են առաջարկ ներկայացնողների հետ և աշխատանքային կարգով համաձայնեցվել։
5 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 15.02.2022 14:31:46 * Առաջարկ/ները հիմնված են Նախագծի՝ e-draft.am կայքում տեղադրված word տարբերակի վրա։ 4.19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «1. Գնահատող թիմի անդամ չեն կարող լինել գնահատվող անձին բուժող կամ գնահատման ուղեգրած բժիշկը, գնահատվող անձի (երեխայի դեպքում՝ նաև ծնողի) հետ ազգակցական կապի մեջ գտնվող կամ անձնական կախվածության այլ հարաբերությունների մեջ գտնվող անձինք։ Անհրաժեշտ է բացառել նաև այն մասնագետի ներգրավումը, ում գործողությունները գնահատվող անձի կողմից նախկինում բողոքարկվել են կամ գնահատվող անձը դիմել է նրա որոշումը փոփոխելու կամ վերագնահատելու դիմումով։»։ Հաշվի առնելով, որ առաջարկներում տրված հղումները նախագծի կետերի հետ ունեն անհամապատասխանություն, դրանք լրացուցիչ քննարկվել են առաջարկ ներկայացնողների հետ և աշխատանքային կարգով համաձայնեցվել։
6 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 15.02.2022 14:31:46 * Առաջարկ/ները հիմնված են Նախագծի՝ e-draft.am կայքում տեղադրված word տարբերակի վրա։ 5.20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «Սույն հավելվածի 10-րդ կետով նախատեսված հանգամանքների առկայության դեպքում մասնագետը, սույն հավելվածի 31-րդ կետում նշված էլեկտրոնային գործն ստանալուց հետո, մեկ աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է իր վերադասին ներկայացնել շահերի բախման մասին հայտարարություն՝ ներկայացնելով կոնկրետ հանգամանքները: Մասնագետի՝ շահերի բախման մասին հայտարարություն ներկայացնելու դեպքում էլեկտրոնային համակարգի միջոցով մասնագետների ռեեստրից մեկ աշխատանքային օրվա ընթացքում ընտրվում է տվյալ մասնագետին փոխարինող այլ մասնագետ։ Այն դեպքում, երբ մասնագետների ռեեստրից կրկին ընտրված մասնագետի դեպքում նորից առկա է սույն հավելվածի 10-րդ կետով նախատեսված հանգամանքները, ապա սույն որոշման 8-րդ կետով սահմանված կարգով ձևավորվում է նոր գնահատող հանձնաժողով։ Նույն կարգը գործում է նաև, եթե նշված հանգամանքները պարզվում են անմիջականորեն գնահատման ընթացքում։ Շահերի բախման իրավիճակի ի հայտ գալուց հետո մասնագետը չունի տվյալ հարցի վերաբերյալ որոշում կայացնելու կամ գործողություն կատարելու (բացառությամբ հայտարարումը) իրավունք:»։ Վերադաս եզրույթը չընդունելու դեպքում, առաջարկում ենք հստակեցնել և սահմանել «Ծառայության պետին» եզրույթը։ Հաշվի առնելով, որ առաջարկներում տրված հղումները նախագծի կետերի հետ ունեն անհամապատասխանություն, դրանք լրացուցիչ քննարկվել են առաջարկ ներկայացնողների հետ և աշխատանքային կարգով համաձայնեցվել։
7 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 15.02.2022 14:31:46 * Առաջարկ/ները հիմնված են Նախագծի՝ e-draft.am կայքում տեղադրված word տարբերակի վրա։ 6.31-րդ կետի 2-րդ ենթակետում, որտեղ նախատեսված է Առողջապահական կազմակերպության ուղեգիրը և դրան կից բժշկական փաստաթղթերը, որպես վավերապայման սահմանված է՝ անձի անունը, հայրանունը, ազգանունը։ Առաջարկում ենք անձին նույնականացնելու նպատակով նախատեսել նաև Հանրային ծառայության համարանիշը։ Հաշվի առնելով, որ առաջարկներում տրված հղումները նախագծի կետերի հետ ունեն անհամապատասխանություն, դրանք լրացուցիչ քննարկվել են առաջարկ ներկայացնողների հետ և աշխատանքային կարգով համաձայնեցվել։
8 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 15.02.2022 14:31:46 * Առաջարկ/ները հիմնված են Նախագծի՝ e-draft.am կայքում տեղադրված word տարբերակի վրա։ 7.32-րդ կետով, որով նախատեսված է, որ անձի ֆունկցիոնալության գնահատման համար դիմումը ներկայացնում է այն անձը, որի ֆունկցիոնալությունը պետք է գնահատվի (այսուհետ՝ գնահատվող) կամ նրա ներկայացուցիչը, հասկանալի չէ, թե ո՞վ է ներկայացուցիչը և ի՞նչ իրավասություն ունի վերջինս։ Նույն կետով սահմանել նաև, որ ներկայացուցիչը ներկայացնում է անձի ներկայացուցիչ լինելը հիմնավորող փաստաթուղթը (օրինակ՝ լիազորագիր, երեխայի ծննդյան վկայականի պատճեն): Անհրաժեշտ է նաև հստակեցնել, թե արդյոք ներկայացուցիչ ասելով հասկացվո՞ւմ է նաև ներկայացուցիչը սույն Նախագծի 94-րդ կետի իմաստով: Հաշվի առնելով, որ առաջարկներում տրված հղումները նախագծի կետերի հետ ունեն անհամապատասխանություն, դրանք լրացուցիչ քննարկվել են առաջարկ ներկայացնողների հետ և աշխատանքային կարգով համաձայնեցվել։
9 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 15.02.2022 14:31:46 * Առաջարկ/ները հիմնված են Նախագծի՝ e-draft.am կայքում տեղադրված word տարբերակի վրա։ 8.35-րդ կետի շրջանակներում, որով նախատեսվում է անձի ֆունկցիոնալության գնահատման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, հարկավոր է քննարկվող իրավական ակտով պարզաբանել, թե արդյոք ա՞նձն է ներկայացնում տվյալ փաստաթղթերը։ Հստակ սահմանված չէ նաև, թե ով է ներկայացնելու նույն կետի 5-րդ և 6-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերը։ Առաջարկում ենք սահմանել, որ այն տվյալները, որոնց տիրապետում են պետական կառավարման մարմինները, անձի համաձայնությամբ ներկայացվեն տվյալ լիազոր մարմնի կողմից։ Իսկ այն տվյալները, որոնք չեն տիրապետում պետական մարմինները (օրինակ՝ մասնավոր ծառայության կողմից տրամադրվող տվյալները)՝ ներկայացվի անձի կողմից։ Հաշվի առնելով, որ առաջարկներում տրված հղումները նախագծի կետերի հետ ունեն անհամապատասխանություն, դրանք լրացուցիչ քննարկվել են առաջարկ ներկայացնողների հետ և աշխատանքային կարգով համաձայնեցվել։
10 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 15.02.2022 14:31:46 * Առաջարկ/ները հիմնված են Նախագծի՝ e-draft.am կայքում տեղադրված word տարբերակի վրա։ 9.35-րդ կետի 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «Ծառայության կողմից տրված առցանց տեղեկանք, որը ներառում է տեղեկություններ ընտանիքի կազմի, սոցիալ-տնտեսական վիճակի, ընտանիքի անդամներին մատուցվող սոցիալական ծառայությունների, պետական կենսաթոշակի, նպաստի կամ դրամական այլ վճարների մասին։»։ Հաշվի առնելով, որ առաջարկներում տրված հղումները նախագծի կետերի հետ ունեն անհամապատասխանություն, դրանք լրացուցիչ քննարկվել են առաջարկ ներկայացնողների հետ և աշխատանքային կարգով համաձայնեցվել։
11 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 15.02.2022 14:31:46 * Առաջարկ/ները հիմնված են Նախագծի՝ e-draft.am կայքում տեղադրված word տարբերակի վրա։ 10.42-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «Առցանց դիմելու դեպքում դիմումը և ինքնագնահատման հարցաշարը գնահատվողը կամ ներկայացուցիչը մուտքագրում են էլեկտրոնային համակարգ։ Մինչև 16 տարեկան երեխաների ինքնագնահատման հարցաշարը լրացնում և ներկայացնում է ծնողը (ներկայացուցիչը)՝ հաշվի առնելով երեխայի կարծիքը։»։ Հաշվի առնելով, որ առաջարկներում տրված հղումները նախագծի կետերի հետ ունեն անհամապատասխանություն, դրանք լրացուցիչ քննարկվել են առաջարկ ներկայացնողների հետ և աշխատանքային կարգով համաձայնեցվել։
12 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 15.02.2022 14:31:46 * Առաջարկ/ները հիմնված են Նախագծի՝ e-draft.am կայքում տեղադրված word տարբերակի վրա։ 11.44-րդ կետով նշել, թե որքան ժամանակում է փաստաթուղթը ուղարկվում դիմումատուին։ Հաշվի առնելով, որ առաջարկներում տրված հղումները նախագծի կետերի հետ ունեն անհամապատասխանություն, դրանք լրացուցիչ քննարկվել են առաջարկ ներկայացնողների հետ և աշխատանքային կարգով համաձայնեցվել։
13 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 15.02.2022 14:31:46 * Առաջարկ/ները հիմնված են Նախագծի՝ e-draft.am կայքում տեղադրված word տարբերակի վրա։ 12.47-րդ կետով նշված է, որ ամփոփագիր մշակող մասնագետը որոշում է գնահատող հանձնաժողովի անդամների թիվը։ Առաջարկում ենք սահմանել, թե ինչ գործոններ և չափորոշիչներ են հաշվի առնում նման որոշում կայացնելիս։ Հաշվի առնելով, որ առաջարկներում տրված հղումները նախագծի կետերի հետ ունեն անհամապատասխանություն, դրանք լրացուցիչ քննարկվել են առաջարկ ներկայացնողների հետ և աշխատանքային կարգով համաձայնեցվել։
14 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 15.02.2022 14:31:46 * Առաջարկ/ները հիմնված են Նախագծի՝ e-draft.am կայքում տեղադրված word տարբերակի վրա։ 13.78-րդ կետով սահմանված է, որ «Կազմակերպությունները անձի ֆունկցիոնալության գնահատմանը մասնակցելու նպատակով Ծառայություն են ներկայացնում`»։ Սույն կարգավորումը թերի է, անհրաժեշտ է վերանայել։ Հաշվի առնելով, որ առաջարկներում տրված հղումները նախագծի կետերի հետ ունեն անհամապատասխանություն, դրանք լրացուցիչ քննարկվել են առաջարկ ներկայացնողների հետ և աշխատանքային կարգով համաձայնեցվել։
15 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 15.02.2022 14:31:46 * Առաջարկ/ները հիմնված են Նախագծի՝ e-draft.am կայքում տեղադրված word տարբերակի վրա։ 14.79-րդ կետով հղում է արված 64-րդ կետով սահմանված փաստաթղթերի ցանկին, սակայն 64-րդ կետը նախատեսում է այլ կարգավորում, և ոչ թե՝ փաստաթղթերի ցանկ։ Հաշվի առնելով, որ առաջարկներում տրված հղումները նախագծի կետերի հետ ունեն անհամապատասխանություն, դրանք լրացուցիչ քննարկվել են առաջարկ ներկայացնողների հետ և աշխատանքային կարգով համաձայնեցվել։
16 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 15.02.2022 14:31:46 * Առաջարկ/ները հիմնված են Նախագծի՝ e-draft.am կայքում տեղադրված word տարբերակի վրա։ 15.87-րդ կետով սահմանված է, որ անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացին կարող է մասնակցել հասարակական կազմակերպության 1 ներկայացուցիչ: Պարզ չէ, թե ի՞նչ հիմնավորմամբ է նախատեսվել մեկ ՀԿ-ի մասնակցությունը։ Այս գործիքի նպատակը գործընթացի նկատմամբ թափանցիկություն և հաշվետվողականություն ապահովելն է, հետևապես պետք է ընդգրկվեն առնվազն երկու ՀԿ-ի ներկայացուցիչներ։ Անհրաժեշտ է նաև սահմանել ՀԿ-ի և նրա ներկայացուցչի համար նվազագույն չափանիշներ։ Պարզ չէ նաև, թե՝ ինչպե՞ս են ընտրվելու ՀԿ-ները՝ մրցութային կարգո՞վ, թե՞ հայեցողական որոշմամբ։ Առաջարկում ենք ընտրությունը կատարել բաց մրցութային կարգով՝ նախապես հաստատված չափանիշների հիման վրա։ Պարզ չէ նաև, թե ի՞նչ ժամկետով են ընտրվելու դիտորդ կազմակերպությունները և ինչպե՞ս է դադարեցվում ՀԿ-ի իրավասությունը, որո՞նք են դադարեցման հիմքերը։ Հաշվի առնելով, որ առաջարկներում տրված հղումները նախագծի կետերի հետ ունեն անհամապատասխանություն, դրանք լրացուցիչ քննարկվել են առաջարկ ներկայացնողների հետ և աշխատանքային կարգով համաձայնեցվել։
17 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 15.02.2022 14:31:46 * Առաջարկ/ները հիմնված են Նախագծի՝ e-draft.am կայքում տեղադրված word տարբերակի վրա։ 16.88-րդ կետով սահմանված է, որ դիտորդն իրավունք ունի ներկայացնելու իր գրավոր դիտարկումները, կատարելու գրառումներ: Առաջարկում ենք սահմանել, թե ինչպիսի՞ ժամկետներում կարող են ներկայացվել այդ դիտարկումները և ո՞ր փաստաթղթում են կատարվում այդ դիտարկումները։ Ինչպես նաև ապահովել այդ դիտարկումների վերաբերյալ Գնահատող հանձնաժողովի կողմից գրավոր պատասխանի (պարզաբանման) տրամադրումը։ Նախատեսել նաև Դիտորդի հայեցողությամբ դիտարկումները ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացնելու հնարավորությունը՝ անհրաժեշտության դեպքում ապահովելով անձնական տվյալների գաղտնիությունը։ Հաշվի առնելով, որ առաջարկներում տրված հղումները նախագծի կետերի հետ ունեն անհամապատասխանություն, դրանք լրացուցիչ քննարկվել են առաջարկ ներկայացնողների հետ և աշխատանքային կարգով համաձայնեցվել։
18 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 15.02.2022 14:31:46 * Առաջարկ/ները հիմնված են Նախագծի՝ e-draft.am կայքում տեղադրված word տարբերակի վրա։ 17.90-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «Դիտորդը պարտավոր է օրենքով սահմանված կարգով պահպանել գնահատվողի՝ գնահատման ժամանակ իրեն հայտնի դարձած անձնական տվյալների գաղտնիությունը և ստանալ անձի գրավոր համաձայնությունը՝ անձի վերաբերյալ տվյալներ մշակելուց առաջ:»։ Հաշվի առնելով, որ առաջարկներում տրված հղումները նախագծի կետերի հետ ունեն անհամապատասխանություն, դրանք լրացուցիչ քննարկվել են առաջարկ ներկայացնողների հետ և աշխատանքային կարգով համաձայնեցվել։
19 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 15.02.2022 14:31:46 * Առաջարկ/ները հիմնված են Նախագծի՝ e-draft.am կայքում տեղադրված word տարբերակի վրա։ 18.92-րդ կետի համաձայն՝ գնահատվող անձը գնահատման ցանկացած պահի կարող է հրաժարվել դիտորդի մասնակցությունից: Առաջարկում ենք սահմանել, որ եթե գնահատվող անձը առարկություն ունի դիտորդի անձի, և ոչ թե ներկայացրած հասարակական կազմակերպության նկատմամբ, նախատեսել դիտորդին փոխարինելու հնարավորություն։ Առաջարկը չի վերաբերում այն դեպքին, եթե գնահատվող անձը առհասարակ չի ցանկանում որևէ դիտորդի ներկայություն։ Հաշվի առնելով, որ առաջարկներում տրված հղումները նախագծի կետերի հետ ունեն անհամապատասխանություն, դրանք լրացուցիչ քննարկվել են առաջարկ ներկայացնողների հետ և աշխատանքային կարգով համաձայնեցվել։
20 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 15.02.2022 14:31:46 * Առաջարկ/ները հիմնված են Նախագծի՝ e-draft.am կայքում տեղադրված word տարբերակի վրա։ 19.95-րդ կետում խոսվում է ներկայացուցչի մասին, սակայն այս հատվածում և կարգի սկզբնական և մյուս կետերում կիրառվող «ներկայացուցիչ» եզրույթների միջև կարող է շփոթմունք առաջանալ։ Առաջարկում ենք այլ եզրույթ օգտագործել։ Բացի այդ, առաջարկում ենք հստակեցնել, թե որո՞նք են այս դեպքում ներկայացուցչի դերը և իրավասությունները։ Հաշվի առնելով, որ առաջարկներում տրված հղումները նախագծի կետերի հետ ունեն անհամապատասխանություն, դրանք լրացուցիչ քննարկվել են առաջարկ ներկայացնողների հետ և աշխատանքային կարգով համաձայնեցվել։
21 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 15.02.2022 14:31:46 * Առաջարկ/ները հիմնված են Նախագծի՝ e-draft.am կայքում տեղադրված word տարբերակի վրա։ 20.96-րդ կետով նախատեսված Կարգավորումը թերի է, առաջարկում ենք նախատեսել նաև ներկայացուցչի լիազորությունը հավաստող փաստաթղթի տրամադրումը։ Հաշվի առնելով, որ առաջարկներում տրված հղումները նախագծի կետերի հետ ունեն անհամապատասխանություն, դրանք լրացուցիչ քննարկվել են առաջարկ ներկայացնողների հետ և աշխատանքային կարգով համաձայնեցվել։
22 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 15.02.2022 14:31:46 * Առաջարկ/ները հիմնված են Նախագծի՝ e-draft.am կայքում տեղադրված word տարբերակի վրա։ 21.100-րդ կետի ներքո շարադրվածը թերի է։ Հաշվի առնելով, որ առաջարկներում տրված հղումները նախագծի կետերի հետ ունեն անհամապատասխանություն, դրանք լրացուցիչ քննարկվել են առաջարկ ներկայացնողների հետ և աշխատանքային կարգով համաձայնեցվել։
23 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 15.02.2022 14:31:46 * Առաջարկ/ները հիմնված են Նախագծի՝ e-draft.am կայքում տեղադրված word տարբերակի վրա։ 22.100-րդ կետի շրջանակներում նախատեսված է «Խուլհամրություն» եզրույթը։ Առաջարկում ենք այն փոխարինել «խլություն» եզրույթով, որը կհամապատասխանի ՖՄԴ-ի տիպական դասակարգմանը։ Հաշվի առնելով, որ առաջարկներում տրված հղումները նախագծի կետերի հետ ունեն անհամապատասխանություն, դրանք լրացուցիչ քննարկվել են առաջարկ ներկայացնողների հետ և աշխատանքային կարգով համաձայնեցվել։
24 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 15.02.2022 14:31:46 * Առաջարկ/ները հիմնված են Նախագծի՝ e-draft.am կայքում տեղադրված word տարբերակի վրա։ 23.106-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված է՝ մեկ աչքի կամ երկու աչքերի անվերադարձ կուրություն։ Առաջարկում ենք հանել «անվերադարձ» բառը։ Հաշվի առնելով, որ առաջարկներում տրված հղումները նախագծի կետերի հետ ունեն անհամապատասխանություն, դրանք լրացուցիչ քննարկվել են առաջարկ ներկայացնողների հետ և աշխատանքային կարգով համաձայնեցվել։