Under development
«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու մաuին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ /ԱԱՀ-ի պարտք
-
0 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ |
|
1. |
Անհրաժեշտությունը |
|
«Անասնաբուժասանիտարիայի եւ բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ ՊՈԱԿ) 2015 թվականի դեկտեմբերից մինչև 2017 թվականի հունիսի 30-ը մատուցված ծառայությունների համար հաշվարկել և հաշվառման վայրի հարկային տեսչություն է ներկայացրել ԱԱՀ-ի հաշվարկ, սակայն «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների մատուցում» և «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրերով կնքված դրամաշնորհային պայմանագրերում ԱԱՀ-ի գումարներ նախատեսված չլինելու պատճառով ՊՈԱԿ-ը չի կատարել ԱԱՀ-ի գծով հարկային պարտավորությունները: ՊՈԱԿ-ի ավելացած արժեքի հարկի գծով պարտավորությունը 08.08.2017 թվականի դրությամբ կազմել է 347.213,2 հազար դրամ, որից՝ 238.035,5 հազար դրամ՝ 2015 թվականի դեկտեմբեր ամսից մինչև 2017 թվականի հունիս ամիսը ընկած ժամանակաշրջանում ՊՈԱԿ-ի կողմից մատուցված ծառայությունների նկատմամբ առաջացած պարտավորություններ, 108.144,8 հազար դրամ՝ նշված պարտավորությունը ժամանակին չմարելու հետևանքով առաջացած տույժեր, 1032,95 հազար դրամ՝ 2014 թվականի դեկտեմբերի 27-ին ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի կողմից կազմված N 5011187 ստուգման ակտի շրջանակում հաշվարկված 10%-ի գծով պարտավորությունը ուշ մարելու արդյունքում առաջացած տույժի գումար: Ներկա պահին ֆինանսական միջոցների բացակայության պատճառով ՊՈԱԿ-ը չի կարող կատարել հարկային պարտավորության մարում: Տեղեկացնում եմ Ձեզ, որ կազմակերպությունը այլ եկամուտների գծով բոլոր հարկերը /ԱԱՀ, շահութահարկ և այլն/ սահմանված կարգով և չափով մուծում է պետական բյուջե, իսկ ծախսումները կատարվում են համաձայն նախահաշվի: |
2. |
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները |
|
Ֆինանսական միջոցների բացակայության պատճառով ՊՈԱԿ-ը չի կարող կատարել վերը նշված հարկային պարտավորությունները: |
3. |
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը |
|
Որոշման նախագծի ընդունումն իրականացվող քաղաքականության փոփոխություն չի նախատեսում: |
4. |
Կարգավորման նպատակը և բնույթը |
|
2017 թվականի ընթացքում գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու և «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետագա պարտավորությունները մարելու նպատակով անհրաժեշտ գումարի հատկացումն է: |
5. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք |
|
ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ: |
6. |
Ակնկալվող արդյունքը |
|
«Անասնաբուժասանիտարիայի եւ բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ավելացած արժեքի հարկի գծով առաջացած պարտավորությունների մարում: |
7. |
Այլ տեղեկություններ Նախագիծը տեղադրվել է www.e-draft.am կայքում: |
ՏԵՂԵԿԱՆՔ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և /կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում։
ՏԵՂԵԿԱՆՔ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի սպասվում: |
-
Discussed
30.08.2017 - 15.09.2017
-
Type
Decision
-
Area
Agriculture
Views 8761
Print