Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու մաuին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ /ԱԱՀ-ի պարտք

                                                            ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն  ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1.

Անհրաժեշտությունը

 

      «Անասնաբուժասանիտարիայի եւ բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն»  պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ ՊՈԱԿ) 2015 թվականի դեկտեմբերից մինչև 2017 թվականի հունիսի 30-ը  մատուցված ծառայությունների համար հաշվարկել և հաշվառման վայրի հարկային տեսչություն է ներկայացրել ԱԱՀ-ի հաշվարկ, սակայն  «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների մատուցում» և «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրերով կնքված դրամաշնորհային պայմանագրերում ԱԱՀ-ի գումարներ նախատեսված չլինելու պատճառով ՊՈԱԿ-ը չի կատարել ԱԱՀ-ի գծով հարկային պարտավորությունները: ՊՈԱԿ-ի ավելացած արժեքի հարկի գծով պարտավորությունը 08.08.2017 թվականի դրությամբ կազմել է 347.213,2 հազար դրամ, որից՝ 238.035,5 հազար դրամ՝ 2015 թվականի դեկտեմբեր ամսից մինչև 2017 թվականի հունիս ամիսը ընկած ժամանակաշրջանում ՊՈԱԿ-ի կողմից մատուցված ծառայությունների նկատմամբ առաջացած պարտավորություններ, 108.144,8 հազար դրամ՝ նշված պարտավորությունը ժամանակին չմարելու հետևանքով առաջացած տույժեր, 1032,95 հազար դրամ՝ 2014 թվականի դեկտեմբերի 27-ին ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի կողմից կազմված N 5011187 ստուգման ակտի շրջանակում հաշվարկված 10%-ի գծով պարտավորությունը ուշ մարելու արդյունքում առաջացած տույժի գումար:    

        Ներկա պահին ֆինանսական միջոցների բացակայության պատճառով ՊՈԱԿ-ը չի կարող կատարել հարկային պարտավորության մարում:    Տեղեկացնում եմ Ձեզ, որ կազմակերպությունը այլ եկամուտների գծով բոլոր հարկերը /ԱԱՀ, շահութահարկ և այլն/ սահմանված կարգով և չափով մուծում է պետական բյուջե, իսկ ծախսումները կատարվում են համաձայն նախահաշվի: 

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Ֆինանսական միջոցների բացակայության պատճառով ՊՈԱԿ-ը չի կարող կատարել վերը նշված հարկային պարտավորությունները:

3.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

Որոշման նախագծի ընդունումն իրականացվող քաղաքականության փոփո­խություն չի նախատեսում:

4.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

2017 թվականի ընթացքում գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու և «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետագա պարտավորությունները մարելու նպատակով անհրաժեշտ գումարի հատկացումն է:

5.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ:

6.

Ակնկալվող արդյունքը

 

«Անասնաբուժասանիտարիայի եւ բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ավելացած արժեքի հարկի գծով առաջացած պարտավորությունների մարում:

7.

Այլ տեղեկություններ

Նախագիծը տեղադրվել է www.e-draft.am  կայքում:

 

                                                           ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության  գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու  մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին

 

           «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության  գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու  մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և /կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում։

 

                                                             ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության  գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու  մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին

          «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության  գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի սպասվում:

  • Քննարկվել է

    30.08.2017 - 15.09.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8640

Տպել