Add to favourites

Under development

«ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԾՆՈՂՆԵՐԻՆ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ՓՈԽՆԱԿ ՄՈՐ, ԴՈՆՈՐԱԿԱՆ ՁՎԱԲՋՋԻ ՀԱՄԱՐ ԴՈՆՈՐԻ (ԴՈՆՈՐՆԵՐԻ) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

-------202  թվականի N -----Լ

ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԾՆՈՂՆԵՐԻՆ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ՓՈԽՆԱԿ ՄՈՐ, ԴՈՆՈՐԱԿԱՆ ՁՎԱԲՋՋԻ ՀԱՄԱՐ ԴՈՆՈՐԻ (ԴՈՆՈՐՆԵՐԻ) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել պատերազմի հետևանքով զոհված (մահացած) զինծառայողների ծնողներին վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ փոխնակ մոր, դոնորական ձվաբջջի համար դոնորի (դոնորների) ծառայությունների ծախսերի փոխհատուցման միջոցառումը՝ համաձայն հավելվածի։
  2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ներկայացնել սույն որոշմամբ սահմանված աջակցության տրամադրման կարգ:

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն Փաշինյան


202 թ. ------- 
Երևան

 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 202  թվականի

------ N ----Լ որոշման

ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԾՆՈՂՆԵՐԻՆ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ՓՈԽՆԱԿ ՄՈՐ, ԴՈՆՈՐԱԿԱՆ ՁՎԱԲՋՋԻ ՀԱՄԱՐ ԴՈՆՈՐԻ (ԴՈՆՈՐՆԵՐԻ) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ 

  1. Միջոցառման նպատակն է աջակցություն տրամադրել Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում կամ ավարտից հետո մարտական գործողություններին մասնակցած և մասնակցության հետ կապված պատճառական կապով զոհված (մահացած) զինծառայողների ծնողներին՝ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ փոխնակ մոր, դոնորական ձվաբջջի համար դոնորի (դոնորների) ծառայությունների ծախսերը փոխհատուցելու համար:
  2. Սույն միջոցառման շահառու են հանդիսանում 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում մարտական գործողություն­ներին մասնակցած և մասնակցության հետ կապված պատճառական կապով զոհված (մահացած) զինծառայողի ծնողները։
  3. Աջակցությունը տրամադրվում է՝
  • փոխնակ մոր ծառայություններից օգտվելու համար՝ այդ ծառայության համար պայմանագրով նախատեսված վճարի 100 (հարյուր) տոկոսի չափով, բայց ոչ ավել, քան 5,000,000 (հինգ միլիոն) դրամը.
  • դոնորական ձվաբջջի ձեռք բերման համար՝ այդ ծառայության համար պայմանագրով նախատեսված վճարի 100 (հարյուր) տոկոսի չափով, բայց ոչ ավել, քան 600,000 (վեց հարյուր հազար) դրամը։
  1. Փոխնակ մոր, դոնորական ձվաբջջի համար դոնորի (դոնորների) ծառայությունների ծախսերի համար ֆինանսական աջակցությունը տրամադրվում է մեկ անգամ՝ մեկ շահառուի (ծնողների) հաշվարկով։
  • Discussed

    30.12.2021 - 14.01.2022

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4374

Print