Լրամշակման փուլում է
«ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԾՆՈՂՆԵՐԻՆ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ՓՈԽՆԱԿ ՄՈՐ, ԴՈՆՈՐԱԿԱՆ ՁՎԱԲՋՋԻ ՀԱՄԱՐ ԴՈՆՈՐԻ (ԴՈՆՈՐՆԵՐԻ) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
-------202 թվականի N -----Լ
ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԾՆՈՂՆԵՐԻՆ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ՓՈԽՆԱԿ ՄՈՐ, ԴՈՆՈՐԱԿԱՆ ՁՎԱԲՋՋԻ ՀԱՄԱՐ ԴՈՆՈՐԻ (ԴՈՆՈՐՆԵՐԻ) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել պատերազմի հետևանքով զոհված (մահացած) զինծառայողների ծնողներին վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ փոխնակ մոր, դոնորական ձվաբջջի համար դոնորի (դոնորների) ծառայությունների ծախսերի փոխհատուցման միջոցառումը՝ համաձայն հավելվածի։
- Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ներկայացնել սույն որոշմամբ սահմանված աջակցության տրամադրման կարգ:
Հայաստանի Հանրապետության |
Ն․ Փաշինյան |
|
|
Հավելված
ՀՀ կառավարության 202 թվականի
------ N ----Լ որոշման
ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԾՆՈՂՆԵՐԻՆ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ՓՈԽՆԱԿ ՄՈՐ, ԴՈՆՈՐԱԿԱՆ ՁՎԱԲՋՋԻ ՀԱՄԱՐ ԴՈՆՈՐԻ (ԴՈՆՈՐՆԵՐԻ) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ
- Միջոցառման նպատակն է աջակցություն տրամադրել Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում կամ ավարտից հետո մարտական գործողություններին մասնակցած և մասնակցության հետ կապված պատճառական կապով զոհված (մահացած) զինծառայողների ծնողներին՝ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ փոխնակ մոր, դոնորական ձվաբջջի համար դոնորի (դոնորների) ծառայությունների ծախսերը փոխհատուցելու համար:
- Սույն միջոցառման շահառու են հանդիսանում 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում մարտական գործողություններին մասնակցած և մասնակցության հետ կապված պատճառական կապով զոհված (մահացած) զինծառայողի ծնողները։
- Աջակցությունը տրամադրվում է՝
- փոխնակ մոր ծառայություններից օգտվելու համար՝ այդ ծառայության համար պայմանագրով նախատեսված վճարի 100 (հարյուր) տոկոսի չափով, բայց ոչ ավել, քան 5,000,000 (հինգ միլիոն) դրամը.
- դոնորական ձվաբջջի ձեռք բերման համար՝ այդ ծառայության համար պայմանագրով նախատեսված վճարի 100 (հարյուր) տոկոսի չափով, բայց ոչ ավել, քան 600,000 (վեց հարյուր հազար) դրամը։
- Փոխնակ մոր, դոնորական ձվաբջջի համար դոնորի (դոնորների) ծառայությունների ծախսերի համար ֆինանսական աջակցությունը տրամադրվում է մեկ անգամ՝ մեկ շահառուի (ծնողների) հաշվարկով։
-
Քննարկվել է
30.12.2021 - 14.01.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 4381
Տպել