Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի N 388-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի N 388-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

    Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների պահանջները՝

                      

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

  1. ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012 թվականի մայիսի 3-ի «Ուսումնական հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողների փոխադրման, ավարտման և ուսումնական տարվա ընթացքում բացակայած սովորողի՝ հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան փոխադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 22-ի N 391-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 388-Ն հրամանի՝
  • վերնագրում և 1-ին կետում «Ուսումնական հաստատության» բառերը փոխարինել «Հանրակրթական ուսումնական հաստատության» բառերով,
  • 3-րդ և 4-րդ կետերի գործողությունը դադարեցնել,
  • հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

 

 

 

 

 

 

 

Հավելված

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի

2021 թ.                       -ի   N         -Ն հրամանի

 

Հավելված

ՀՀ կրթության և գիտության նախարարի

2012 թ. մայիսի 3-ի N 388-Ն հրամանի

 

 

 

 

 Կ Ա Ր Գ

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՅՈՒՐԱՑՄԱՆ ԱՄՓՈՓԻՉ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՄ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ, ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԱՎԱՐՏՄԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԲԱՑԱԿԱՅԱԾ ՍՈՎՈՐՈՂԻ` ՀԱՋՈՐԴ ԴԱՍԱՐԱՆ ԿԱՄ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՋՈՐԴ ԱՍՏԻՃԱՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Սույն կարգով սահմանվում են հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում (այսուհետ` Հաստատություն) սովորողների (այսուհետ՝ սովորող) կողմից կրթական ծրագրերի յուրացման ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողների փոխադրման, ավարտման և ուսումնական տարվա ընթացքում բացակայած սովորողի` հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան փոխադրման, ուսման մեջ գերազանց առաջադիմության համար կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) գերազանցության մեդալի հավակնորդների ներկայացման, մեդալի հավակնորդների քննությունների կազմակերպման և պարգևատրման հետ կապված հարաբերությունները:

 

  1. ՍՈՎՈՐՈՂԻ` ԴԱՍԱՐԱՆԻՑ ԴԱՍԱՐԱՆ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԱՎԱՐՏՈՒՄԸ

 

  1. 1-ին դասարանում սովորողը փոխադրվում է հաջորդ դասարան` գիտելիքների անհրաժեշտ նվազագույնի յուրացման պայմանով` բնութագրման միջոցով: Առանձին դեպքերում սովորողը կարող է կրկնել տվյալ ուսումնական տարվա դասընթացը` ծնողի (օրինական ներկայացուցչի) գրավոր դիմումի, դասվարի հիմնավորված առաջարկության և Հաստատության մանկավարժական խորհրդի որոշմամբ:
  2. 2-րդ, 3-րդ, 5-8-րդ, 10-րդ, 11-րդ դասարանների ուսումնական բոլոր առարկաներից տարեկան 4-10 միավոր գնահատված սովորողը փոխադրվում է հաջորդ դասարան: Ինտելեկտուալ (մտավոր) զարգացման խանգարմամբ պայմանավորված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների հաջորդ դասարան փոխադրումը կատարվում է անհատական ուսուցման պլանով իրականացված գնահատման հիման վրա:
  3. Միջնակարգ կրթության երրորդ աստիճանում հոսքային ուսուցում իրականացնող կամ մասնագիտացված հանրակրթական Հաստատությունների 10-րդ և 11-րդ դասարանների սովորողները փոխադրվում են հաջորդ դասարան փոխադրական քննությունների միջոցով, որոնք անցկացվում են գրավոր կամ բանավոր՝ Հաստատության հայեցողությամբ և սահմանած ժամանակացույցի համաձայն։ Քննական առաջադրանքները մշակվում են Հաստատության մեթոդական միավորումների կողմից: Փոխադրական քննությունները գնահատվում են՝

1) գրավորը՝ 20 միավորային համակարգում.

2) բանավորը՝ 10 միավորային համակարգում:

  1. Փոխադրական քննությունները 8-20 (բանավորի դեպքում` 4-10) միավոր գնահատված սովորողը փոխադրվում է հաջորդ դասարան: 1-7 (բանավորի դեպքում` 1-3) միավոր գնահատված սովորողը վերաքննություններ է հանձնում հուլիսի 2-8-ը կամ օգոստոսի 20-30-ն ընկած ժամանակահատվածում:
  2. 4-րդ դասարանի (հանրակրթական հիմնական ծրագրերի 1-ին աստիճանի ավարտական դասարան) բոլոր ուսումնական առարկաներից տարեկան և գիտելիքների ստուգումից 4-10 միավոր գնահատված սովորողը փոխադրվում է հաջորդ դասարան:
  3. 9-րդ դասարանի (հանրակրթական հիմնական ծրագրերի 2-րդ աստիճանի ավարտական դասարան) բոլոր ուսումնական առարկաներից տարեկան 4-10 միավոր և ավարտական բոլոր քննություններից 4-10 և 8-20 միավոր գնահատված սովորողը ստանում է հիմնական կրթության վկայական:
  4. 12-րդ դասարանում հունվար կամ հունիս ամիսներին (հանրակրթական հիմնական ծրագրերի 3-րդ աստիճանի ավարտական դասարան) ուսումնական բոլոր առարկաներից տարեկան 4-10 և պետական ավարտական բոլոր քննություններից 8-20 միավոր գնահատված շրջանավարտը ստանում է միջնակարգ կրթության ատեստատ:
  5. Ինտելեկտուալ (մտավոր) զարգացման խանգարմամբ պայմանավորված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողները, ծնողի (օրինական ներկայացուցչի) համաձայնությամբ, կարող են չմասնակցել գիտելիքների ստուգմանը (4-րդ դասարան), ավարտական (9-րդ դասարան) և պետական ավարտական (12-րդ դասարան) քննություններին: Այդ դեպքում նրանց տրվում է պետական նմուշի ավարտական փաստաթուղթ (հիմնական կրթության վկայական և միջնակարգ կրթության ատեստատ)` առանց քննական գնահատականների:
  6. Ուսումնական առարկաներից տարեկան գնահատականներ նշանակում են դասավանդող ուսուցիչները` ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում` հաշվի առնելով սովորողի կիսամյակային գնահատականները:
  7. «Ֆիզկուլտուրա», «Նախնական զինվորական պատրաստություն» առարկաների պարապմունքներից առողջական վիճակի պատճառով սովորողի ազատված լինելը, ինչպես նաև չդասավանդելու պատճառով որևէ առարկայից տարեկան գնահատական չունենալը չի ազդում նրա` հաջորդ դասարան փոխադրվելու կամ Հաստատությունն ավարտելու վրա:
  8. 2-րդ, 3-րդ, 5-8-րդ, 10-րդ և 11-րդ դասարաններում տարեկան 9-10, միջնակարգ կրթության երրորդ աստիճանում հոսքային ուսուցում իրականացնող կամ մասնագիտացված հանրակրթական Հաստատությունների` նաև 10-րդ և 11-րդ դասարանների փոխադրական քննություններից 9-10 կամ 18-20, 4-րդ դասարանում տարեկան և գիտելիքների ստուգումից 9-10, 9-րդ և 12-րդ դասարաններում տարեկան 9-10, ավարտական, պետական ավարտական քննություններից 9-10 կամ 18-20 միավոր գնահատված սովորողները պարգևատրվում են Նախարարության գովասանագրով:
  9. 8-րդ և 9-րդ դասարանի ուսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաներից տարեկան 9-10 և քննական 18-20 միավոր գնահատված սովորողը ստանում է «Գերազանցության» նշումով հիմնական կրթության վկայական: Որևէ առարկայից չգնահատված հիմնական դպրոցի սովորողը «Գերազանցության» նշումով հիմնական կրթության վկայական չի ստանում` բացառությամբ հետևյալ դեպքերի.

1) առողջության պատճառով «Ֆիզկուլտուրա», «Նախնական զինվորական պատրաստություն» առարկաներից ազատված լինելը.

2) միջազգային պայմանագրի համաձայն` ուսումնառության ընթացքում մեկ անգամ, մեկ տարի արտերկրում ուսում ստացած և ՀՀ վերադարձած սովորողի կողմից առանձին առարկաներ չուսումնասիրելը.

3) դպրոցում համապատասխան մասնագետի բացակայության պատճառով որևէ առարկա չուսումնասիրելը:

 

III. ԱՄՓՈՓԻՉ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՄ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

  1. 4-րդ դասարանում անցկացվում է գիտելիքների ստուգում` «Մայրենի» (գրավոր) և «Մաթեմատիկա» (գրավոր) առարկաներից, ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար նաև «Ռուսաց լեզու» (բանավոր), ազգային փոքրամասնությունների դասարանների համար՝ իրենց մայրենի լեզվից և գրականությունից (բանավոր): Առաջադրանքները կազմվում են Հաստատության մեթոդմիավորումների կողմից:
  2. Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար «Մաթեմատիկա» առարկայի թեստերը կազմվում են ռուսերենով։
  3. 4-րդ դասարանի` տարեկան 1-3 կամ գիտելիքների ստուգումից 1-3 միավոր գնահատված լինելու կամ գիտելիքների ստուգմանը չներկայանալու դեպքերում, եթե դրանց ընդհանուր թիվը չի գերազանցում երեքը, սովորողը հանձնում է վերաքննություն` հուլիսի 2-8-ը կամ օգոստոսի 20-30-ն ընկած ժամանակահատվածում` Հաստատության մեթոդմիավորումների կազմած առաջադրանքների հիման վրա:
  4. Գիտելիքների ստուգման ենթակա առարկայից տարեկան 1-3 գնահատված լինելու դեպքում՝ սովորողը չի մասնակցում տվյալ առարկայից գիտելիքների ստուգմանը:
  5. 4-րդ դասարանի սովորողը չի փոխադրվում հաջորդ դասարան և կրկնում է տվյալ ուսումնական տարվա դասընթացը, եթե՝

1) սույն կարգի 16-րդ կետով նախատեսված դեպքերի ընդհանուր թիվը գերազանցում է երեքը.

2) չի ներկայացել վերաքննության կամ վերաքննությունների արդյունքում առնվազն մեկ առարկայից ստացել է 1-3 միավոր:

  1. 9-րդ դասարանում անցկացվում են ավարտական քննություններ հետևյալ առարկաներից`

1) Հայոց լեզու (կենտրոնացված՝ գնահատման և թեստավորման կենտրոնի (այսուհետ` ԳԹԿ) կողմից հաստատված քննական կենտրոնում, գրավոր)։ Հատուկ հանրակրթական դպրոցներում սովորող երեխաները քննություններ հանձնում են իրենց Հաստատություններում, սույն կարգի պահանջներին համապատասխան, պահպանելով ավարտական դասարանների համապատասխանությունը։ Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողները, ավարտական քննությունները կարող են հանձնել իրենց Հաստատությունում կամ կենտրոնացված՝ ըստ սովորողների ընտրության՝ իրենց կարիքին համապատասխան հարմարեցումների ապահովմամբ,

2) Մաթեմատիկա (կենտրոնացված` ԳԹԿ կողմից հաստատված քննական կենտրոնում, գրավոր)։ Հատուկ հանրակրթական դպրոցներում սովորող երեխաները քննություններ հանձնում են իրենց Հաստատություններում, սույն կարգի պահանջներին համապատասխան, պահպանելով ավարտական դասարանների համապատասխանությունը։ Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողները, ավարտական քննությունները կարող են հանձնել իրենց Հաստատությունում կամ կենտրոնացված՝ ըստ սովորողների ընտրության՝ իրենց կարիքին համապատասխան հարմարեցումների ապահովմամբ,

3) Գրականություն (բանավոր),

4) Օտար լեզու (Ռուսերեն, Անգլերեն, Ֆրանսերեն, Գերմաներեն, այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ, բանավոր),

5) Բնագիտություն (Ֆիզիկա, Քիմիա, Կենսաբանություն, Աշխարհագրություն առարկաներ՝ սովորողի ընտրությամբ, գրավոր): 2022-2023 ուսումնական տարվանից՝  լաբորատոր փորձերի հիման վրա՝ բանավոր:

6) Հայոց պատմություն (բանավոր),

7) Ֆիզկուլտուրա (նորմատիվների հանձնում),

8) Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողները քննություն են հանձնում նաև «Ռուս գրականություն» առարկայից (բանավոր), իսկ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողները` իրենց մայրենի լեզվից և գրականությունից (բանավոր):

  1. Բանավոր քննությունները կարող են կազմակերպվել 2 և ավելի օրերի ընթացքում՝ կախված Հաստատության սովորողների թվից:
  2. Սույն կարգի 19-րդ կետի 3-8-րդ կետերով սահմանված առարկաների քննությունները սովորողները հանձնում են իրենց Հաստատությունում:
  3. Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար «Ռուս գրականություն» առարկայի, իսկ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար իրենց մայրենի լեզվի և գրականության առաջադրանքները կազմվում են հաստատության մեթոդմիավորումների կողմից:
  4. «Ֆիզկուլտուրա» առարկայի ավարտական քննությունն անցկացվում է նորմատիվների հանձնմամբ՝ 10 միավորային համակարգում:
  5. 9-րդ դասարանի սովորողը տարեկան 1-3 (այդ թվում` քննական առարկաներից) կամ ավարտական քննություններից 1-3 կամ 1-7 միավոր գնահատված լինելու կամ քննության օրը չներկայանալու դեպքում, եթե դրանց ընդհանուր թիվը չի գերազանցում չորսը, վերաքննություն է հանձնում իր Հաստատությունում (բացառությամբ սույն կարգի 19-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված քննական առարկաների) հուլիսի 2-8-ը կամ օգոստոսի 20-30-ը ընկած ժամանակահատվածում: Առաջադրանքները կազմվում են սույն կարգի 21-23-րդ և 28-րդ կետերի պահանջներին համապատասխան։
  6. Սույն կարգի 19-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված առարկաների վերաքննությունները անցկացվում են կենտրոնացված՝ Նախարարի կողմից հաստատված քննական կենտրոններում:
  7. 9-րդ դասարանի սովորողը չի փոխադրվում հաջորդ դասարան և կրկնում է տվյալ ուսումնական տարվա դասընթացը, եթե չի ներկայացել վերաքննության կամ վերաքննությունները հանձնելուց հետո առնվազն մեկ ուսումնական առարկայից ստացել է 1-3 կամ 1-7 միավոր:
  8. 12-րդ դասարանում հունվար կամ հունիս ամիսներին անցկացվում են պետական ավարտական քննություններ հետևյալ առարկաներից`

1) Հայոց լեզու և հայ գրականություն (գրավոր)

2) Մաթեմատիկա (գրավոր),

3) Հայոց պատմություն (գրավոր),

4) Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողները քննություն են հանձնում նաև «Ռուս գրականություն» առարկայից (բանավոր), իսկ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողները` իրենց մայրենի լեզվից և գրականությունից (բանավոր):

  1. Եթե 12-րդ դասարանի սովորողը առողջական խնդրի պատճառով հունվար ամսին չի մասնակցել պետական ավարտական որևէ քննության, ապա տվյալ առարկայից պետական ավարտական քննությունը պետք է հանձնի հունիսին:
  2. Հունվար ամսին պետական ավարտական որևէ քննությունից անբավարար գնահատվելու դեպքում՝ 12-րդ դասարանի սովորողը տվյալ առարկայից պետական ավարտական քննությունը պետք է հանձնի հունիսին:
  3. Պետական ավարտական որևէ քննական առարկայից անբավարար գնահատված լինելու դեպքում՝ 2-րդ կիսամյակում տվյալ առարկան տվյալ սովորողի համար դառնում է պարտադիր ուսումնասիրության առարկա:
  4. Ռուսերենով ուսուցմամբ 9-րդ և 12-րդ դասարանների սովորողների «Մաթեմատիկա» և «Բնագիտություն» («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն») առարկաների թեստերը կազմվում են ռուսերենով։
  5. Ավարտական և պետական ավարտական քննական առարկաների առաջադրանքները կազմվում են ԳԹԿ-ի կողմից։
  6. Ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար «Ռուս գրականություն» առարկայի, ազգային փոքրամասնությունների դասարանների համար իրենց մայրենի լեզվի և գրականության առաջադրանքները կազմվում են հաստատության մեթոդմիավորումների կողմից:
  7. «Ֆիզկուլտուրա» առարկայի ստուգարքն անցկացվում է նորմատիվների հանձնմամբ՝ որևէ քննաշրջանի ընթացքում:
  8. 12-րդ դասարանի սովորողը տարեկան 1-3 (այդ թվում` քննական առարկաներից) կամ պետական ավարտական քննություններից 1-7 միավոր գնահատված լինելու կամ հունիս ամսին նախատեսված քննության օրը չներկայանալու դեպքում. եթե դրանց ընդհանուր թիվը չի գերազանցում երեքը, վերաքննություն է հանձնում իր Հաստատությունում` հուլիսի 2-8-ը կամ օգոստոսի 20-30-ը ընկած ժամանակահատվածում: Առաջադրանքները կազմվում են սույն կարգի 28-30-րդ կետերի պահանջներին համապատասխան։
  9. 19 տարին չլրացած 12-րդ դասարանի սովորողը կրկնում է տվյալ ուսումնական տարվա դասընթացը, եթե չի ներկայացել վերաքննության կամ վերաքննությունները հանձնելուց հետո առնվազն մեկ ուսումնական առարկայից ստացել է 1-3 կամ 1-7 միավոր:
  10. 9-րդ և 12-րդ դասարանների սովորողները «Հանրահաշիվ» կամ «Երկրաչափություն» կամ «Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր» առարկաներից տարեկան 1-3 միավոր ունենալու դեպքում չեն մասնակցում «Մաթեմատիկա» առարկայի ավարտական, պետական ավարտական քննություններին և հանձնում են վերաքննություն` հուլիսի 2-8-ը կամ օգոստոսի 20-30-ը ընկած ժամանակահատվածում:
  11. Վերաքննությունների արդյունքները հիմք են հանդիսանում հիմնական կրթության վկայականում կամ միջնակարգ կրթության ատեստատում «Հանրահաշիվ», «Երկրաչափություն», «Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր» առարկաներից տարեկան և «Մաթեմատիկա» առարկայից քննական գնահատականներ նշանակելու համար։
  12. 9-րդ և 12-րդ դասարանների սովորողները «Հայոց լեզու», «Գրականություն», «Հայ գրականություն» առարկաներից տարեկան 1-3 միավոր ունենալու դեպքում չեն մասնակցում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի ավարտական, պետական ավարտական քննություններին և հանձնում են վերաքննություն` հուլիսի 2-8-ը կամ օգոստոսի 20-30-ը ընկած ժամանակահատվածում:
  13. Վերաքննությունների արդյունքները հիմք են հանդիսանում հիմնական կրթության վկայականում կամ միջնակարգ կրթության ատեստատում «Հայոց լեզու», «Գրականություն», «Հայ գրականություն» առարկաներից տարեկան և «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից քննական գնահատականներ նշանակելու համար։
  14. Եթե 9-րդ կամ 12-րդ դասարանի սովորողը «Հայոց լեզու», «Հայ գրականություն», կամ «Գրականություն», «Հայոց պատմություն» առարկաներն ուսումնասիրել է վերջին երկու ուսումնական տարիներին, ապա հիմնական կրթության վկայականում կամ միջնակարգ կրթության ատեստատում այդ առարկայի համապատասխան տողում, սովորողի ցանկությամբ, կարող է գրվել` «չի ուսումնասիրել» բառերը: Տվյալ դեպքում սովորողն իր ցանկությամբ կարող է ազատվել 9-րդ դասարանում` «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարկաների և 12-րդ դասարանում` «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարկաների ավարտական, պետական ավարտական քննություններից: Այդ դեպքում ավարտական փաստաթղթի համապատասխան տողում գրվում է` «ազատված է»:
  15. 19 տարին լրացած` առնվազն մեկ ուսումնական առարկայից տարեկան 1-3 կամ քննական 1-7 միավոր գնահատված (այդ թվում` վերաքննության արդյունքներով), ավարտական, պետական ավարտական քննություններին չմասնակցած 9-րդ և 12-րդ դասարանների սովորողները դուրս են մնում Հաստատությունից:
  16. Սույն կարգի 42-րդ կետով սահմանված դեպքերում սովորողները, հաջորդ տարվանից սկսած, տարեկան 1-3 կամ քննական 1-7 միավոր գնահատված ուսումնական առարկայի(ների) քննությունը(ները) կարող են հանձնել դրսեկության (էքստեռն) ձևով՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատված կարգի համաձայն, ստանալ հիմնական կրթության վկայական կամ միջնակարգ կրթության ատեստատ:
  17. 19 տարին լրացած 9-րդ և 12-րդ դասարանի արական սեռի սովորողները, Հաստատությունից դուրս մնալու դեպքում իրավունք ունեն քննություն(ներ) հանձնել և հիմնական կրթության վկայական կամ միջնակարգ կրթության ատեստատ ստանալ.

1) ընթացիկ տարվա ամառային զորակոչին զինվորական ծառայության մեկնածները` օգոստոսի 20-30-ը ընկած ժամանակահատվածում` զորամասի հրամանատարության համաձայնությամբ` իրենց Հաստատությունում,

2) ծառայության ընթացքում` զորամասի հրամանատարության համաձայնությամբ` իրենց Հաստատությունում, ավարտական, պետական ավարտական քննությունների և (կամ) վերաքննությունների համար սահմանված ժամկետներում,

3) զորացրվելուց անմիջապես հետո իր ուսումնառած Հաստատությունում` ավարտական, պետական ավարտական քննությունների և (կամ) վերաքննությունների համար սահմանված ժամկետներում:

  1. Հաստատությունում որևէ առարկա չդասավանդվելու պատճառով տվյալ առարկայից գնահատական չունեցող սովորողն իր ցանկությամբ այդ առարկայից կարող է քննություն հանձնել դրսեկության (էքստեռն) ձևով՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատված կարգի համաձայն՝ 2-րդ քննաշրջանի ընթացքում: Այդ քննության արդյունքը հիմք է միջնակարգ կրթության ատեստատում տարեկան, իսկ քննական առարկայի դեպքում` քննական և տարեկան գնահատականներ նշանակելու համար:
  2. 2-րդ, 3-րդ, 5-8-րդ, 10-րդ, 11-րդ դասարաններում (այդ թվում` միջնակարգ կրթության երրորդ աստիճանում հոսքային ուսուցում իրականացնող կամ մասնագիտացված հանրակրթական Հաստատությունների 10-րդ և 11-րդ դասարանների փոխադրական քննություններից) մինչև 3 առարկաներից տարեկան 1-3 միավոր գնահատված սովորողի փոխադրման հարցը որոշվում է օգոստոսի 20-30-ն ընկած ժամանակահատվածում, նրա հանձնած վերաքննությունների արդյունքներով: Վերաքննությունների առաջադրանքները մշակվում են Հաստատության համապատասխան մեթոդմիավորման կողմից:
  3. 2-րդ, 3-րդ, 5-8-րդ, 10-րդ և 11-րդ դասարաններում վերաքննության արդյունքում 1 կամ 2 առարկայից 1-3 միավոր գնահատված սովորողը`

1) չի փոխադրվում հաջորդ դասարան և կրկնում է դասընթացը կամ

2) ծնողի (օրինական ներկայացուցչի) դիմումի հիման վրա փոխադրվում է հաջորդ դասարան` պայմանով, որ մինչև հաջորդ ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը պետք է հանձնի 1-3 միավոր գնահատված առնվազն մեկ առարկայի քննությունը, իսկ երկրորդը` մինչև օգոստոսի 30-ն ընկած ժամանակահատվածում:

  1. Վերաքննությունները չհանձնելու դեպքում սովորողը չի փոխադրվում հաջորդ դասարան և կրկնում է 47-րդ կետում նշված պայմանով փոխադրված դասարանի դասընթացը` անկախ տվյալ դասարանում ստացած գնահատականներից:
  2. Սույն կարգի 47-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված պայմաններով փոխադրվող կամ սույն կարգով սահմանված վերաքննություններ հանձնող սովորողի համար ուսուցում կազմակերպելու նպատակով Հաստատության տնօրենի հրամանով ստեղծվում է առարկայական մասնագիտական խումբ:
  3. Հիմք ընդունելով մասնագիտական խմբի կարծիքը և առաջարկությունները` սովորողների փաստացի առարկայական գիտելիքների մասին, Հաստատության տնօրենը 10-12-րդ դասարանների համար հաստատում է ուսումնական պլանով նախատեսված առարկաներից անհատական ուսուցման ծրագրեր և լրացուցիչ պարապմունքների ժամանակացույց:
  4. 1-9-րդ դասարանների սովորողները, ուսումնական տարվա առաջին կիսամյակում որևէ ուսումնական առարկայից 1-3 գնահատված լինելու դեպքում, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ՝ Նախարար) 2020 թվականի հոկտեմբերի 13-ի N 38-Ն հրամանով սահմանված հանրակրթական ծրագրեր իրականացնող  ուսումնական  հաստատություններում երկարօրյա  ուսուցման  կազմակերպման կարգի պահանջներին համապատասխան,  ներգրավվում են տվյալ առարկայի պարապմունքներում՝ տվյալ առարկայից իրենց գնահատականը առնվազն չորս միավորի հասցնելու համար:
  5. Սովորողին ամառային առաջադրանք տալու կամ դասընթացը կրկնելու վերաբերյալ Հաստատության մանկավարժական խորհրդի որոշման մասին, տնօրենի հանձնարարությամբ, սովորողի ծնողին (օրինական ներկայացուցչին) տեղյակ է պահում դասղեկը` մանկավարժական խորհրդի նիստից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում` գրավոր ծանուցմամբ:
  6. 2-12-րդ դասարանների երեքից ավելի ուսումնական առարկաներից տարեկան 1-3 միավոր գնահատված սովորողները (մինչև 19 տարին լրանալը) չի փոխադրվում հաջորդ դասարան և կրկնում է տվյալ ուսումնական տարվա դասընթացը:
  7. Հաստատությունների 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների սովորողների գիտելիքների ստուգումը, ավարտական և պետական ավարտական, այդ թվում` ուսման մեջ գերազանց առաջադիմության համար Նախարարության գերազանցության մեդալի (այսուհետ` Մեդալ) հավակնորդների քննությունների կազմակերպումն ու անցկացումն իրականացվում է սույն կարգի և Նախարարի` տվյալ ուսումնական տարվա համար հաստատած սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման ժամկետների և անցկացմման կարգի համաձայն:

 

  1. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԲԱՑԱԿԱՅԱԾ ՍՈՎՈՐՈՂԻ` ՀԱՋՈՐԴ ԴԱՍԱՐԱՆ ԿԱՄ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՋՈՐԴ ԱՍՏԻՃԱՆ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ

 

  1. Սովորողի բացակայությունների հաշվառումն իրականացվում է ուսումնական տարվա ընթացքում՜ և ամփոփվում է ուսումնական պարապմունքների ավարտից առավելագույնը 10 օր առաջ:
  2. Ուսումնական տարվա ընթացքում 120-200 ժամ դասերից բացակայած, իսկ 2022-2023 ուսումնական տարվանից սկսած ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 11-ի N 154-Ն որոշմաբ սահմանված պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգի պահանջներին համապատասխան՝ «Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման» էլեկտրոնային ենթահամակարգում (այսուհետ՝ էլեկտրոնային ենթահամակարգ) առնվազն երեք անգամ հայտ ունեցող 2-12-րդ դասարանների սովորողների հաջորդ դասարան փոխադրվելու կամ Հաստատությունից դուրս մնալու հարցը քննարկվում է մանկավարժական խորհրդում` ուսումնական պարապմունքների ավարտից առավելագույնը 10 օր առաջ:
  3. Հաստատության մանկավարժական խորհուրդը կազմում և տնօրենի հաստատմանն է ներկայացնում տեղեկանք` 2-12-րդ դասարանների սովորողների բացակայությունների քանակի, դրանց բնույթի վերաբերյալ, իսկ 2022-2023 ուսումնական տարվանից՝ էլեկտրոնային համակարգում հայտ(եր) ունեցող երեխաների վերաբերյալ:
  4. 10-12-րդ դասարանների սովորողների բացակայությունների մասին տեղեկատվությունը, մանկավարժական նիստում քննարկելուց հետո, Հաստատության տնօրենի կողմից ներկայացվում է Նախարարություն և ԳԹԿ:
  5. Որևէ կիսամյակում 2-11-րդ դասարաններում և 12-րդ դասարանի առաջին կիսամյանկում 120-200 ժամ բացակայած, 2022-2023 ուսումնական տարվանից՝ էլեկտրոնային համակարգում առնվազն երեք անգամ հայտ ունեցող սովորողների կիսամյակային գնահատականները չեն նշանակվում` անկախ ընթացիկ գնահատականների առկայությունից: Տվյալ կիսամյակի կիսամյակային գնահատականները որոշվում են լրացուցիչ քննությունների և ամփոփիչ ստուգողական աշխատանքների միջոցով` սույն կարգի համաձայն:
  6. Ուսումնական տարվա ընթացքում 2-11-րդ դասարաններում 120-200 ժամ բացակայած, 2022-2023 ուսումնական տարվանից՝ էլեկտրոնային համակարգում առնվազն երեք անգամ հայտ ունեցող սովորողի բոլոր առարկաների տարեկան գնահատականները որոշվում են լրացուցիչ քննությունների և ամփոփիչ ստուգողական աշխատանքների միջոցով` սույն կարգի համաձայն: Տարեկան գնահատականները որոշվում են երկու կիսամյակների գնահատականների հանրագումարների միջինացման արդյունքում:
  7. 2-11-րդ դասարաններում 120-200 ժամ բացակայած, 2022-2023 ուսումնական տարվանից՝ էլեկտրոնային համակարգում առնվազն երեք անգամ հայտ ունեցող սովորողները տվյալ ուսումնական տարվա բացակայությունների ամփոփումից մինչև ուսումնական պարապմունքների ավարտն ընկած ժամանակահատվածում լրացուցիչ քննություններ են հանձնում «Մայրենի» (ազգային փոքրամասնությունների դասարանների համար «Մայրենի լեզու և գրականություն», «Ասորերեն», «Ռուսաց լեզու»), «Հայոց լեզու և հայ գրականություն», և «Մաթեմատիկա» («Հանրահաշիվ», «Երկրաչափություն») առարկաներից, ամփոփիչ ստուգողական աշխատանքներ` ուսումնական պլանով սահմանված մյուս առարկաներից: «Ֆիզկուլտուրա» առարկայից անցկացվում է ստուգարք:
  8. 12-րդ դասարանի 2-րդ կիսամյակում 120-200 ժամ բացակայած, 2022-2023 ուսումնական տարվանից սկսած՝ նաև էլեկտրոնային համակարգում առնվազն երեք անգամ հայտ ունեցող սովորողը լրացուցիչ քննություններ հանձնում է այն առարկաներից, որոնք ընտրել է:
  9. 2-8-րդ, 10-11-րդ, ինչպես նաև 19 տարին չլրացած 9-րդ դասարանների սովորողները 200 ժամից ավելի բացակայած, 2022-2023 ուսումնական տարվանից՝ էլեկտրոնային համակարգում չորս և ավելի հայտ ունեցող սովորողները չեն փոխադրվում հաջորդ դասարան և կրկնում են տվյալ ուսումնական տարվա դասընթացը:
  10. 12-րդ դասարանի սովորողը 200 ժամից ավելի բացակայած, 2022-2023 ուսումնական տարվանից՝ էլեկտրոնային համակարգում չորս և ավելի հայտ ունեցող սովորողը կրկնում է տվյալ ուսումնական տարվա դասընթացը: 9-րդ և 12-րդ դասարանների 19 տարին լրացած սովորողները դուրս են մնում Հաստատությունից:
  11. Բոլոր դասարանների քննական և ստուգողական առաջադրանքները մշակվում են Հաստատության մեթոդմիավորումների կողմից` առնվազն 3 տարբերակով: Դրանք հաստատվում են Հաստատության տնօրենի կողմից:
  12. Հաստատության տնօրենը կազմում է սույն կարգի 61-րդ կետում նշված քննությունների ժամանակացույցը և տեղեկացնում Նախարարությանն ու լիազոր մարմնին: Քննություններին կարող են մասնակցել Նախարարության և (կամ) լիազոր մարմնի ներկայացուցիչը (ները):
  13. Լրացուցիչ քննությունների և ամփոփիչ ստուգողական աշխատանքների հիման վրա նշանակվում են սովորողի տարեկան գնահատականները:

 

  1. ՈՒՍՄԱՆ ՄԵՋ ԳԵՐԱԶԱՆՑ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ

 

  1. Մեդալի ներկայացվում է 9-րդ դասարանը հիմնական կրթության գերազանցության վկայականով ավարտած և 10-12-րդ դասարաններում բոլոր առարկաներից տարեկան, իսկ միջնակարգ կրթության երրորդ աստիճանում հոսքային ուսուցում իրականացնող կամ մասնագիտացված հանրակրթական Հաստատությունների նաև 10-րդ և 11-րդ դասարանների փոխադրական քննություններից 9 կամ 10 միավոր և (կամ) 18-20 միավոր գնահատված սովորողը:
  2. Ուսումնական պլանով նախատեսված որևէ առարկայից չգնահատված սովորողը, որպես Մեդալի հավակնորդ, չի ներկայացվում, բացառությամբ հետևյալ դեպքերի.

1) առողջության պատճառով «Ֆիզկուլտուրա», «Նախնական զինվորական պատրաստություն» առարկաներից ազատված լինելը,

2) միջնակարգ կրթության երրորդ աստիճանում հոսքային ուսուցում իրականացնող կամ մասնագիտացված հանրակրթական Հաստատությունների բնագիտամաթեմատիկական և արհեստագործական հոսքերում ուսումնառության երեք տարիների ընթացքում «Հայոց եկեղեցու պատմություն», «Համաշխարհային պատմություն» առարկաների` ուսումնական պլաններով չնախատեսված լինելը,

3) միջազգային պայմանագրի համաձայն` ուսումնառության ընթացքում մեկ անգամ, մեկ տարի արտերկրում ուսում ստացած և ՀՀ վերադարձած սովորողի կողմից առանձին առարկաներ չուսումնասիրելը,

4) Հաստատությունում համապատասխան մասնագետի բացակայության պատճառով որևէ առարկայի չուսումնասիրելը:

  1. Մեդալի հավակնորդ սովորողների նախնական անվանացանկերը առաջին կիսամյակն ամփոփելուց անմիջապես հետո Հաստատությունները ներկայացնում են մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչություն (այսուհետ` Վարչություն), իսկ Նախարարության ենթակայության և ոչ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների անվանացանկերը` Նախարարություն:
  2. Մինչև ապրիլի 20-ը Մարզպետարանները, Երևանի քաղաքապետարանը և Նախարարությունը Հաստատություններում ստուգում են ներկայացված փաստաթղթերի օրինականությունն ու հիմնավորվածությունը:
  3. Մինչև մայիսի 10-ը Մարզպետարանները, Երևանի քաղաքապետարանը ստուգված ցուցակները ներկայացնում են Նախարարություն` կցելով հիմնավորող փաստաթղթերը (հիմնական կրթության վկայականի պատճենը, քաղվածք մանկավարժական խորհրդի որոշումից, տեղեկանք սովորողի առաջադիմության մասին, տեղեկատվություն սովորողի` պետական ավարտական և միասնական քննությունների վերաբերյալ): Ներկայացված Մեդալի հավակնորդների փաստաթղթերը Նախարարությունում կարող են կրկնակի ուսումնասիրվել:

 

  1. ՄԵԴԱԼԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄԸ

 

  1. Մեդալի հավակնորդ բոլոր սովորողները (անկախ ուսումնական հաստատության ենթակայությունից և անկախ հաստատությունում ուսուցման լեզվից), այդ թվում` սույն կարգի 69-րդ կետի 1-4 ենթակետերի հիմքով քննություններին մասնակցող սովորողները «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Մաթեմատիկա» առարկաներից պետական ավարտական քննությունները հանձնում են կենտրոնացված կարգով` Նախարարության կողմից նախապես որոշված` մարզի (Երևան քաղաքի) որևէ Հաստատությունում` տվյալ քննության համար սահմանված օրերին:
  2. Քննությունների նախապատրաստման համար պատասխանատու է քննական կենտրոնի ղեկավարը։ Քննությունների ընթացքը և աշխատանքների ստուգումը վերահսկում են Նախարարության ներկայացուցիչները:
  3. Առարկաները ոչ մրցութային լինելու դեպքում Մեդալի հավակնորդի համար հիմք է կենտրոնացված համակարգով հանձնված պետական քննական առարկայի գնահատականը:
  4. Քննական աշխատանքները ստուգվում են Նախարարի հրամանով ստեղծված ստուգող հանձնաժողովի կողմից, քննության օրը` ԳԹԿ-ի համակարգչային կայքում տեղադրված թեստերի ճիշտ պատասխանների հիման վրա: Ստուգող հանձնաժողովի նախագահը ի պաշտոնե Նախարարության ներկայացուցիչն է: Հանձնաժողովի անդամները չեն կարող լինել տվյալ առարկայի մասնագետներ: Քննական գրավոր աշխատանքները, մինչև դրանց ստուգման ավարտը, պահվում են քննական հանձնաժողովի նախագահի մոտ:
  5. Մեդալի հավակնորդ այն շրջանավարտները, որոնց համար «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Մաթեմատիկա», առարկաները համարվում են բուհական ընդունելության մրցութային քննություն, քննություն են հանձնում միասնական համակարգով (պետական ավարտական քննության միավորները հաշվարկվում են միասնական քննության ավարտական մասի գնահատականի հիման վրա):
  6. «Ֆիզկուլտուրա» առարկայից ստուգարքը Մեդալի հավակնորդը հանձնում է իր Հաստատությունում։
  7. Մեդալի հավակնորդ սովորողի, ինչպես նաև Հաստատության մյուս սովորողների համար քննական առաջադրանքները բովանդակությամբ ու կառուցվածքով նույնն են:
  8. Մինչև հունիսի 25-ը Հաստատությունը մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) Վարչություն է ներկայացնում տեղեկանք` Հաստատությունում «Ֆիզկուլտուրա» առարկայից ստուգարքի արդյունքների մասին: Ստացված արդյունքները ընդհանրացվում են մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) Վարչությունում և մինչև հունիսի 28-ը ներկայացվում Նախարարություն: Նախարարության ենթակայության Հաստատությունները սույն կետով նախատեսված տեղեկանքը նույն ժամկետում ներկայացնում են Նախարարություն:
  9. Պետական ավարտական քննություններից 20 միավորային համակարգում` 18, 19, 20 կամ 10 միավորային համակարգում` 9, 10 միավոր ստացած և «Ֆիզկուլտուրա» առարկայից ստուգարք հանձնած Մեդալի հավակնորդները ստանում են «Գերազանցության» նշումով միջնակարգ կրթության ատեստատ և պարգևատրվում են Մեդալով։

 

  • Discussed

    22.12.2021 - 06.01.2022

  • Type

    Order Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7342

Print

Suggestions

Վանաձորի թիվ 23 հիմնական դպրոց

29.12.2021

Հարգելի՛ գործընկեր, ներկայացնում եմ «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012 թվականի մայիսի 3-ի N 388-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի մասին մեր առաջարկություններն ըստ կետերի՝ 9. Դիտարկում. Իսկ եթե վերոգրյալ սովորողը մասնակցում է քննություններին և ստանում է անբավարար գնահատական, այդ դեպքում նշանակվու՞մ է անբավարար գնահատականը իր հետևանքներով, թե ստանում է վկայական՝ առանց քննական գնահատականների: 44. Դիտարկում. 9-րդ դասարանի համար 19 տարին լրանալու շեմը, կարծում եմ՝ իրատեսական չէ, կարելի է 19 տարին փոխարինել 16-ով: Հասկանալի է, որ 19 տարին լրացած լինելը բխում է պարտադիր միջնակարգ կրթության պայմանից, այդ պատճառով առաջարկում եմ 16 տարին լրացած 9-րդ դասարանը չավարտող սովորողների համար նախատեսել 9-ամյա կրթության մասին դպրոցի կողմից տրվող տեղեկանքի կամ առանց քննական գնահատականների վկայականի հիման վրա միջին մասնագիտական հաստատություններում որոշակի մասնագիտությունների (օրինակ, արհեստագործական) գծով ուսումը շարունակելու հնարավորություն: 46. Դիտարկում. մինչև 3 առարկաներից տարեկան 1-3 միավոր, ավելացնել «ներառյալ» բառը: 47. և48. Դիտարկում. ըստ 48-րդ կետի, եթե սովորողը չի հանձնում նախորդ տարվա վերաքննությունը, ապա կրկնում է ոչ թե նախորդ դասարանի չյուրացրած դասընթացը, այլ արդեն փոխադրված դասարանի դասընթացը, ինչը տրամաբանական չէ: Այսինքն՝ ստացվում է, որ սովորողը մնում է նույն դասարանում, ոչ թե չսովորածը այնուամենայնիվ սովորելու, այլ՝ որպես պատիժ, վերաքննությունը չհանձնելու համար: Առաջարկություն. Որպեսզի ծնողը և սովորողը ավելի պատասխանատու վերաբերվեն վերաքննությանը, անբավարար ստանալու դեպքում սովորողը մնա դասընթացը կրկնելու նախորդ դասարանում, որի դասընթացը չէր յուրացրել: Հասկանալի է, որ այս դեպքում սովորողը մեկի դեպքում երկու տարի է կորցնում, բայց դա կարծում եմ արդարացված է, եթե հաշվի ենք առնում, որ դպրոցն էլ ծնողի դիմումի հիման վրա լրացուցիչ աշխատանք է տանելու սովորողի հետ: Հակառակ դեպքում, բոլոր նման դեպքերում ծնողը կարող է դիմում գրել առանց լուրջ պատասխանատվություն ստանձնելու. ծնողի համար էլ ի՞նչ տարբերություն, որ դասարանում կմնա երեխան մեկ տարի: 51. Դիտարկում. Քանի որ բոլոր դպրոցները չէ, որ ունեն երկարօրյա ուսուցման կազմակերպման հնարավորություն, առաջարկում եմ նշել, որ այս կետը կարող է գործել երկարօրյա ուսուցման առկայության դեպքում 60. Դիտարկում. «...տարեկան գնահատականները որոշվում են լրացուցիչ քննությունների և ամփոփիչ ստուգողական աշխատանքների միջոցով` սույն կարգի համաձայն» և «Տարեկան գնահատականները որոշվում են երկու կիսամյակների գնահատականների հանրագումարների միջինացման արդյունքում» մտքերն իրար հակասում են, ձևակերպումները հստակ չեն, հասկանալի չէ, թե ինչպես է որոշվելու տարեկան գնահատականը: Հարգանքով՝ Վանաձորի թիվ 23 հիմնական դպրոցի տնօրեն Տաթևիկ Հովսեփյան

Վանաձորի թիվ 23 հիմնական դպրոց

28.12.2021

Հարգելի գործընկեր, ներկայացնում եմ «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012 թվականի մայիսի 3-ի N 388-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի վերաբերյալ մեր առաջարկությունները ըստ կետերի 9. Ինտելեկտուալ (մտավոր) զարգացման խանգարմամբ պայմանավորված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողները, ծնողի (օրինական ներկայացուցչի) համաձայնությամբ, կարող են չմասնակցել գիտելիքների ստուգմանը (4-րդ դասարան), ավարտական (9-րդ դասարան) և պետական ավարտական (12-րդ դասարան) քննություններին: Այդ դեպքում նրանց տրվում է պետական նմուշի ավարտական փաստաթուղթ (հիմնական կրթության վկայական և միջնակարգ կրթության ատեստատ)` առանց քննական գնահատականների: Դիտարկում. Իսկ եթե վերոգրյալ սովորողը մասնակցում է քննություններին և ստանում է անբավարար գնահատական, այդ դեպքում նշանակվու՞մ է անբավարար գնահատականը իր հետևանքներով, թե ստանում է վկայական առանց քննական գնահատականների: 20. Բանավոր քննությունները կարող են կազմակերպվել 2 և ավելի օրերի ընթացքում՝ կախված Հաստատության սովորողների թվից: Դիտարկում. Ողջունում եմ այս փոփոխությունը : 44. 19 տարին լրացած 9-րդ և 12-րդ դասարանի արական սեռի սովորողները, Հաստատությունից դուրս մնալու դեպքում իրավունք ունեն քննություն(ներ) հանձնել և հիմնական կրթության վկայական կամ միջնակարգ կրթության ատեստատ ստանալ. Դիտարկում. 9-րդ դասարանի համար 19 տարին լրանալու շեմը, կարծում եմ, իրատեսական չէ, կարելի է 19 տարին փոխարինել 16-ով: Հասկանալի է, որ 19 տարին լրացած լինելը բխում է պարտադիր միջնակարգ կրթության պայմանից, այդ պատճառով առաջարկում եմ 16 տարին լրացած 9-րդ դասարանը չավարտող սովորողների համար նախատեսել 9-ամյա կրթության մասին դպրոցի կողմից տրվող տեղեկանքի կամ առանց քննական գնահատականների վկայականի հիման վրա միջին մասնագիտական հաստատություններում որոշակի մասնագիտությունների (օրինակ, արհեստագործական) գծով ուսումը շարունակելու հնարավորություն: 46. 2-րդ, 3-րդ, 5-8-րդ, 10-րդ, 11-րդ դասարաններում (այդ թվում` միջնակարգ կրթության երրորդ աստիճանում հոսքային ուսուցում իրականացնող կամ մասնագիտացված հանրակրթական Հաստատությունների 10-րդ և 11-րդ դասարանների փոխադրական քննություններից) մինչև 3 առարկաներից տարեկան 1-3 միավոր գնահատված սովորողի փոխադրման հարցը որոշվում է օգոստոսի 20-30-ն ընկած ժամանակահատվածում, նրա հանձնած վերաքննությունների արդյունքներով: Դիտարկում. մինչև 3 առարկաներից ներառյալ տարեկան 1-3 միավոր, ավելացնել «ներառյալ» բառը: 47. 2-րդ, 3-րդ, 5-8-րդ, 10-րդ և 11-րդ դասարաններում վերաքննության արդյունքում 1 կամ 2 առարկայից 1-3 միավոր գնահատված սովորողը` 1) չի փոխադրվում հաջորդ դասարան և կրկնում է դասընթացը կամ 2) ծնողի (օրինական ներկայացուցչի) դիմումի հիման վրա փոխադրվում է հաջորդ դասարան` պայմանով, որ մինչև հաջորդ ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը պետք է հանձնի 1-3 միավոր գնահատված առնվազն մեկ առարկայի քննությունը, իսկ երկրորդը` մինչև օգոստոսի 30-ն ընկած ժամանակահատվածում: 48. Վերաքննությունները չհանձնելու դեպքում սովորողը չի փոխադրվում հաջորդ դասարան և կրկնում է 47-րդ կետում նշված պայմանով փոխադրված դասարանի դասընթացը` անկախ տվյալ դասարանում ստացած գնահատականներից: Դիտարկում. ըստ 48-րդ կետի, եթե սովորողը չի հանձնում նախորդ տարվա վերաքննությունը, ապա կրկնում է ոչ թե նախորդ դասարանի չյուրացրած դասընթացը, այլ արդեն փոխադրված դասարանի դասընթացը, ինչը տրամաբանական չէ: Այսինքն, ստացվում է, որ սովորողը մնում է նույն դասարանում, ոչ թե չսովորածը այնուամենայնիվ սովորելու, այլ որպես պատիժ վերաքննությունը չհանձնելու համար: Առաջարկություն. Որպեսզի ծնողը և սովորողը ավելի պատասխանատու վերաբերվեն վերաքննությանը, անբավարար ստանալու դեպքում սովորողը մնա դասընթացը կրկնելու նախորդ դասարանում, որի դասընթացը չէր յուրացրել: Հասկանալի է, որ այս դեպքում սովորողը մեկի դեպքում երկու տարի է կորցնում, բայց դա կարծում եմ արդարացված է, եթե հաշվի ենք առնում, որ դպրոցն էլ ծնողի դիմումի հիման վրա լրացուցիչ աշխատանք է տանելու սովորողի հետ: Հակառակ դեպքում, բոլոր նման դեպքերում ծնողը կարող է դիմում գրել առանց լուրջ պատասխանատվություն ստանձնելու. ծնողի համար էլ ի՞նչ տարբերություն, որ դասարանում կմնա երեխան մեկ տարի: 51. 1-9-րդ դասարանների սովորողները, ուսումնական տարվա առաջին կիսամյակում որևէ ուսումնական առարկայից 1-3 գնահատված լինելու դեպքում, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ՝ Նախարար) 2020 թվականի հոկտեմբերի 13-ի N 38-Ն հրամանով սահմանված հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում երկարօրյա ուսուցման կազմակերպման կարգի պահանջներին համապատասխան, ներգրավվում են տվյալ առարկայի պարապմունքներում՝ տվյալ առարկայից իրենց գնահատականը առնվազն չորս միավորի հասցնելու համար: Դիտարկում. Քանի որ բոլոր դպրոցները չէ, որ ունեն երկարօրյա ուսուցման կազմակերպման հնարավորություն, առաջարկում եմ նշել, որ այս կետը կարող է գործել երկարօրյա ուսուցման առկայության դեպքում: 60. Ուսումնական տարվա ընթացքում 2-11-րդ դասարաններում 120-200 ժամ բացակայած, 2022-2023 ուսումնական տարվանից՝ էլեկտրոնային համակարգում առնվազն երեք անգամ հայտ ունեցող սովորողի բոլոր առարկաների տարեկան գնահատականները որոշվում են լրացուցիչ քննությունների և ամփոփիչ ստուգողական աշխատանքների միջոցով` սույն կարգի համաձայն: Տարեկան գնահատականները որոշվում են երկու կիսամյակների գնահատականների հանրագումարների միջինացման արդյունքում: Դիտարկում. «...տարեկան գնահատականները որոշվում են լրացուցիչ քննությունների և ամփոփիչ ստուգողական աշխատանքների միջոցով` սույն կարգի համաձայն» և «Տարեկան գնահատականները որոշվում են երկու կիսամյակների գնահատականների հանրագումարների միջինացման արդյունքում» մտքերն իրար հակասում են, ձևակերպումները հստակ չեն, հասկանալի չէ թե ինչպես է որոշվելու տարեկան գնահատականը: Հարգանքով՝ Վանաձորի թիվ 23 հիմնական դպրոցի տնօրեն Տաթևիկ Հովսեփյան

Հովհաննես Ստեփանյան

26.12.2021

1.24-րդ կետը,այն է՝ «9-րդ դասարանի սովորողը տարեկան 1-3 (այդ թվում` քննական առարկաներից) կամ ավարտական քննություններից 1-3 կամ 1-7 միավոր գնահատված լինելու կամ քննության օրը չներկայանալու դեպքում, եթե դրանց ընդհանուր թիվը չի գերազանցում չորսը, վերաքննություն է հանձնում իր Հաստատությունում (բացառությամբ սույն կարգի 19-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված քննական առարկաների) հուլիսի 2-8-ը կամ օգոստոսի 20-30-ը ընկած ժամանակահատվածում»,հակասում է 53-րդ կետին՝«2-12-րդ դասարանների երեքից ավելի ուսումնական առարկաներից տարեկան 1-3 միավոր գնահատված սովորողները (մինչև 19 տարին լրանալը) չի փոխադրվում հաջորդ դասարան և կրկնում է տվյալ ուսումնական տարվա դասընթացը»: 2.46-րդ կետում «մինչև 3 առարկայից» բառերը փոխարինել ««3-ից ավել» բառերով։ 3.47-րդ կետի 2-րդ ենթակետի «իսկ երկրորդը` մինչև օգոստոսի 30-ն ընկած ժամանակահատվածում» բառերը փոխարինել «իսկ երկրորդը՝մինչև 2-րդ կիսամյակի ավարտը» բառերով։ 4.55 և 56 կետերում «ուսումնական պարապմունքների ավարտից առավելագույնը 10 օր առաջ » բառերը շարադրել «ուսումնական պարապմունքների ավարտից 10 օր առաջ» բառերով։ 5.60-րդ կետից հանել«Տարեկան գնահատականները որոշվում են երկու կիսամյակների գնահատականների հանրագումարների միջինացման արդյունքում» նախադասությունը,որովհետև հակասում է նույն կետի 1-ին նախադասությանը՝«Ուսումնական տարվա ընթացքում 2-11-րդ դասարաններում 120-200 ժամ բացակայած, 2022-2023 ուսումնական տարվանից՝ էլեկտրոնային համակարգում առնվազն երեք անգամ հայտ ունեցող սովորողի բոլոր առարկաների տարեկան գնահատականները որոշվում են լրացուցիչ քննությունների և ամփոփիչ ստուգողական աշխատանքների միջոցով` սույն կարգի համաձայն»:

See more