ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 974-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Agree
-
1 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 974-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննության կազմակերպման և հավաստագրման, հավաստագրման հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը հաստատելու մասին» N 974-Ն հրամանը հաստավել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2014 թվականի հոկտեմբերի 6-ի և դրանից հետո փոփոխությունների չի ենթարկվել: Կարգի կիրառման ընթացքում առաջանում են որոշակի խնդիրներ, որոնց համար անհրաժեշտ են կարգում սահմանել առավել հստակ ձևակերպումներ և մանրամասներ՝ երկիմաստ մեկնաբանություններից խուսափելու համար:
Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև երկրում կորոնավիրուսային (COVID-19) հիվանդության առկայությունը և Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու քննության կազմակերպման և անցկացման կարգի արդեն իսկ կիրառման առավելությունները, մասնավորապես՝ փաստաթղթերի էլեկտրոնային ընդունումը, համակարգիչների միջոցով թեստավորման անցկացումը և գործընթացի կազմակերպման հստակությունները՝ ամբողջությամբ վերանայվել է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման կարգը և համահունչ է դարձվել Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու կարգին:
-
Discussed
20.12.2021 - 08.01.2022
-
Type
Order
-
Area
Education and science
-
Ministry
Ministry of Education, Science, Culture and Sport
Views 4746
Print