Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 974-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ  6-Ի N 974-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննության կազմակերպման և հավաստագրման, հավաստագրման հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը հաստատելու մասին» N 974-Ն հրամանը հաստավել է Հայաստանի Հանրապետության կրթության և  գիտության նախարարի 2014 թվականի հոկտեմբերի 6-ի և դրանից հետո փոփոխությունների չի ենթարկվել: Կարգի կիրառման  ընթացքում առաջանում են որոշակի խնդիրներ, որոնց համար անհրաժեշտ են կարգում սահմանել առավել հստակ ձևակերպումներ և մանրամասներ՝ երկիմաստ մեկնաբանություններից խուսափելու համար:

Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև երկրում կորոնավիրուսային (COVID-19) հիվանդության առկայությունը և Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու քննության կազմակերպման և  անցկացման կարգի արդեն իսկ կիրառման առավելությունները, մասնավորապես՝ փաստաթղթերի էլեկտրոնային ընդունումը, համակարգիչների միջոցով թեստավորման անցկացումը և գործընթացի կազմակերպման հստակությունները՝ ամբողջությամբ վերանայվել է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման կարգը և համահունչ է դարձվել Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու կարգին:

 

 

  • Обсуждалось

    20.12.2021 - 08.01.2022

  • Тип

    Приказ

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4748

Принт