Add to favourites

Located in RA National Assembly

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.08.2017 01:43:36 Հոդված 23-ի 9-րդ մասից հանել «հասանելի» բառը։ Հիմնավորումը տե՛ս առաջարկ 3-ում։ Ընդունվել և նախագծում կատարվել է համապատասխան փոփոխությունը:
2 «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.08.2017 01:43:36 Հոդված 23-ի 9-րդ մասի «առողջական վիճակից» բառերից հետո լրացնել «անհատական և միջավայրային գործոններից» բառերով։ Հիմնավորումը տե՛ս առաջարկ 5-ում։ Ընդունվել և նախագծում կատարվել է համապատասխան փոփոխությունը:
3 «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.08.2017 01:43:36 Հոդված 24-ի 1-ին մասը լրացնել հետևյալ խմբագրությամբ 3-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ «3) տրանսպորտային մատչելիությունը» և 4-րդ կետով՝ «4) ծառայությունների մատչելիությունը»։ Տե՛ս Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիա, հոդված 9 և Եզրափակիչ դիտարկումներ Հայաստանի նախնական զեկույցի վերաբերյալ, պարբերություն 15 և16։ Չի ընդունվել, քանի որ Նախագծի 25-րդ հոդվածում հարցը կարգավորված է, համաձայն այդ հոդվածի՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար ֆիզիկական միջավայրի մատչելիությունն իր մեջ ներառում է նաև տրանսպորտի մատչելիությունը (հոդված 25-ի 1-ին մասի 6-րդ կետ): Ինչ վերաբերում է ծառայությունների մատչելիությանը, ապա այն առանձնացնելու անհրաժեշտություն չկա, որովհետև բոլոր ոլորտներում մատչելի պայմանների ստեղծումը կապահովի նաև մատչելի ծառայությունների մատուցումը: «Եզրափակիչ դիտարկումներ Հայաստանի նախնական զեկույցի մասին», CRPD/C/ARM/CO/1, 15-րդ և և 16-րդ պարբերություններով Կոմիտեն նույնպես պահանջներ է սահմանում բոլոր ոլորտներում մատչելիության իրավական երաշխիքներ ապահովելու, գործնական քայլեր իրականացնելու շենքերի, տրանսպորտի, տեղեկատվական և հաղորդակցման ծառայությունների մատչելիության արգելքները վերացնելու ուղղությամբ:
4 «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.08.2017 01:43:36 Հոդված 25-ի 1-ին մասի 1-ին կետի «ներգրավմամբ» բառը փոխարինել «մասնակցությամբ» բառով։ Ընդունվել և նախագծում կատարվել է համապատասխան փոփոխությունը:
5 «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.08.2017 01:43:36 Հոդված 25-ի 1-ին մասի 1-ին կետի «ոչ հասանելի» բառը փոխարինել «անմատչելի» բառով։ Հիմնավորումը տե՛ս առաջարկ 3-ում։ Ընդունվել և նախագծում կատարվել է համապատասխան փոփոխությունը: Հավանաբար առաջարկը վերաբերում է հոդված 25-ի 1-ին մասի 2-րդ կետին:
6 «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.08.2017 01:43:36 Հոդված 25-ի 1-ին մասի 6-րդ կետից հանել «առնվազն» բառը։ Չի ընդունվել, քանի որ «առնվազն» բառը նշանակում է, որ ամենաքիչը պետք է պարունակեն այդ դրույթները, դրանից ավել կարող են լինել, բայց ոչ պակաս:
7 «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.08.2017 01:43:36 Հոդված 25-ի 1-ին մասի 6-րդ կետի «բ» ենթակետի «հարմարեցված ավտոբուսների նվազագույն քանակի ամրագումը» բառերը փոխարինել «մատչելի ավտոբուսների ապահովման պայմանը» բառերով։ Ընդունվել և նախագծում կատարվել է համապատասխան փոփոխությունը:
8 «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.08.2017 01:43:36 Հոդված 25-ի 1-ին մասի 6-րդ կետի «դ» ենթակետի «հարմարեցված տրոլեյբուսների նվազագույն քանակի ամրագրումը» բառերը փոխարինել «մատչելի տրոլեյսբուսների ապահովման պարտադիր պայմանը» բառերով։ Ընդունվել և նախագծում կատարվել է համապատասխան փոփոխությունը:
9 «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.08.2017 01:43:36 Հոդված 26-ի 2-րդ մասից հանել «որոնք հեռարձակում են նաև մանկական և (կամ) լրատվական հեռուստահաղորդումներ» բառերը։ Մանկական և լրատվական հաղորդումների ընտրությունն արդարացված չէ և հիմնված է կարծրատիպային մոտեցումների վրա։ Տե՛ս «Եզրափակիչ դիտարկումներ Հայաստանի նախնական զեկույցի մասին», CRPD/C/ARM/CO/1, պարբերություն 35։ Ընդունվել և նախագծում կատարվել է համապատասխան փոփոխությունը:
10 «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.08.2017 01:43:36 Հոդված 26-ի 2-րդ մասի «օրվա եթերաժամում առնվազն մեկական մանկական և լրատվական հեռուստահաղորդում հեռարձակել ժեստերի լեզվով թարգմանությամբ կամ հայերեն լուսագրով» բառերը փոխարինել «օրվա եթերաժամում առնվազն 5-ական հեռուստահաղորդում հեռարձակել ժեստերի լեզվով թարգմանությամբ և/կամ հայերեն լուսագրով»: Նկատի ունենալով շարունակական ավելացման պայմանը՝ առաջարկում ենք սահմանել առնվազն 5-ական հեռուստահաղորդման ժեստերի լեզվի և լուսագրերի միջոցով մատչելի լինելը։ Տե՛ս «Եզրափակիչ դիտարկումներ Հայաստանի նախնական զեկույցի մասին», CRPD/C/ARM/CO/1, պարբերություն 35։ Ընդունվել և նախագծում կատարվել է համապատասխան փոփոխությունը:
11 «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.08.2017 01:43:36 Հոդված 26-ի 3-րդ մասի «խոշոր տառատեսակների» բառերից հետո լրացնել «այլ՝ անձի համար նախընտրելի և մատչելի ձևաչափերի» բառերով։ Ընդունվել և նախագծում կատարվել է համապատասխան փոփոխությունը:
12 «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.08.2017 01:43:36 Հոդված 26-ի 6-րդ մասի 8-րդ կետի «բրայլյան տառատեսակով» բառերը փոխարինել «բրայլյան համակարգով» բառերով։ Ընդունվել և նախագծում կատարվել է համապատասխան փոփոխությունը:
13 «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.08.2017 01:43:36 Հոդված 28-ի 3-րդ մասի 3-րդ կետից հանել «տեսողության, լսողական, խոսակցական և մտավոր խանգարումներ ունեցող» բառերը։ Ընդունվել և նախագծում կատարվել է համապատասխան փոփոխությունը:
14 «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.08.2017 01:43:36 Հոդված 28-ի 3-րդ մասից հանել «դաստիարակությամբ» բառը։ Դաստիարակությունը կրթության բաղադրիչներից է։ Ընդունվել և նախագծում կատարվել է համապատասխան փոփոխությունը:
15 «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.08.2017 01:43:36 Հոդված 29-ի 2-րդ մասի «երեխայի առողջական վիճակով պայմանավորված» բառերը փոխարինել «առողջական վիճակով, անհատական և միջավայրային գործոններով պայմանավորված» բառերով։ Հիմնավորումը տե՛ս առաջարկ 5-ում։ Ընդունվել և նախագծում կատարվել է համապատասխան փոփոխությունը:
16 «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.08.2017 01:43:36 Հոդված 30-ի 1-ին մասից հանել «եթե հաշմանդամություն ունեցող տվյալ անձի մտավոր և (կամ) հոգեկան զարգացման առանձնահատկություններով պայմանավորված, հնարավոր չէ հաշմանդամություն ունեցող անձի կրթությունն իրականացնել ընդհանուր հանրակրթական և մասնագիտական ուսումնական հաստատություններում։» բառերը։ Ձևակերպումը հակասում է ներառական կրթության գաղափարախոսությանը և հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ընտանիքի անդամների կամընտրության իրավունքին։ Տե՛ս «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 20-ի 2-րդ մասի 2-րդ կետը։ Ընդունվել և նախագծում կատարվել է համապատասխան փոփոխությունը:
17 «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.08.2017 01:43:36 Հոդված 31-ի 2-րդ մասի 3-րդ կետում կիրառված «հաշմանդամություն ունեցող անձանց համար լրացուցիչ աշխատատեղեր» հասկացությունը ավելացնել օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունների ցանկում կամ կետը հանել նախագծից։ Ընդունվել է մասնակի, «լրացուցիչ» բառը հանվել է:
18 «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.08.2017 01:43:36 Հոդված 31-ի 3-րդ մասն ամբողջությամբ հանել կամ շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «3․ Աշխատանքի ընթացքում գործատուների մեղքով հաշմանդամություն ունեցող անձանց առողջական վիճակի վատթարացման վնասի հատուցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով։»։ Նախագիծը վերաբերում է արդեն իսկ «հաշմանդամություն ունեցող» համարվող անձանց, այլ ոչ թե մարդկանց, որոնք հնարավոր է ձեռք բերեն հաշմանդամություն տարբեր գործոնների արդյունքում։ Ուստի հարցը չի համապատասխանում օրենքի կարգավորման առարկային և նպատակին, հիմնված է հաշմանդամության բժշկական մոդելի վրա։ Չի ընդունվել, քանի որ նախագծի 31-րդ հոդվածի 3-րդ մասը վերաբերվում է աշխատանքային խեղում կամ մասնագիտական հիվանդություն ստացած՝ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված աշխատողներին: Նախագիծը տարբերակում չի դնում արդեն իսկ հաշմանդամություն ունեցող կամ որևէ պատճառով ապագայում հաշմանդամություն ձեռք բերող անձանց միջև:
19 «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.08.2017 01:43:36 Հոդված 32-ի 1-ին մասից հանել «վերականգնմանն ուղղված միջոցառումների, այդ թվում՝ վերականգնման տեխնիկական միջոցներով և այլ օժանդակ պարագաներով ապահովմամբ, հատուկ տառատեսակներով տպագիր արտադրանքի, «Խոսող գրքերի» անվճար տրամադրմամբ» բառերը։ Գրականության մատչելիությունը, աջակցող տեխնոլոգիաները նպաստում են սոցիալական ապահովությանը նույնքան, որքան առողջապահական ծառայությունները։ Չի ընդունվել, քանի որ 32-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված են հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ապահովությանը և սոցիալական այլ շահերի պաշտպանությանն ուղղված մի քանի ձևեր: Նույն մասում սահմանված է, որ դա իրականացվում է նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներով, որի մեջ կարող են ներառվել կրթական, առողջապահական և այլ ծառայություններ:
20 «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.08.2017 01:43:36 Հոդված 32-ի 6-րդ մասի 1-ին կետի «բնակարանային պայմանների» բառերից առաջ լրացնել «բնակարանային ապահովմանը և» բառերով։ Տե՛ս Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեի Ընդհանուր մեկնաբանություն 4-ը։ Չի ընդունվել, քանի որ նույն հոդվածի նույն կետում սահմանված է, որ հաշմանդամություն ունեցող անձանց համար սոցիալական բնակարանային ֆոնդում նրանց համար պետք է սահմանվի որոշակի չափաքանակ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և պայմաններին համապատասխան:
21 «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.08.2017 01:43:36 Հոդված 32-ի 6-րդ մասի 2-րդ կետից հանել «ու դաստիարակությունն» բառերը։ Ընդունվել և նախագծում կատարվել է համապատասխան փոփոխությունը:
22 «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.08.2017 01:43:36 Հոդված 33-ի 2-րդ մասից հանել «հենաշարժական և տեղաշարժման խնդիրներ ունեցող» բառերը։ Ընդունվել և նախագծում կատարվել է համապատասխան փոփոխությունը:
23 «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.08.2017 01:43:36 Հոդված 33-ի 4-րդ մասի 1-ին կետի «անարգել կերպով» բառերը փոխարինել «մատչելի կերպով» բառերով։ Ընդունվել և նախագծում կատարվել է համապատասխան փոփոխությունը:
24 «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.08.2017 01:43:36 Հոդված 33-ի 4-րդ մասի 2-դ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «2) իրականացվում են միջոցառումներ՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար պատմամշակութային հուշարձանների պահպանական գոտիները և դրանց շրջապատող պատմական միջավայրը մատչելի դարձնելու համար»։ Ընդունվել և նախագծում կատարվել է համապատասխան փոփոխությունը:
25 «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.08.2017 01:43:36 Հոդված 33-ի 4-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «4) հաշմանդամություն ունեցող անձանց, իսկ անհրաժեշտության դեպքում` նրանց ուղեկցողների համար, սահմանվում է մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպությունների, հիմնարկների վճարովի ծառայություններից օգտվելու արտոնությունների կարգ, եթե ծառայություններն ամբողջովին մատչելի չեն անձի համար կամ եթե ծառայություններից օգտվելը հնարավոր չէ առանց ուղեկցողի աջակցության»։ Չի ընդունվել, քանի որ գործնականում իրատեսական չէ՝ ինչպես է գնահատվելու և ինչի հիման վրա, արդյոք տվյալ կազմակերպությունում կամ հիմնարկում ծառայություններն ամբողջովին մատչելի են, թե ոչ: