Հիշել նախագիծը
Գտնվում է ՀՀ ԱԺ ֊ ում
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
-
2 - Կողմ
-
2 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.08.2017 01:43:36 | Հոդված 23-ի 9-րդ մասից հանել «հասանելի» բառը։ Հիմնավորումը տե՛ս առաջարկ 3-ում։ | Ընդունվել և նախագծում կատարվել է համապատասխան փոփոխությունը: | |
2 | «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.08.2017 01:43:36 | Հոդված 23-ի 9-րդ մասի «առողջական վիճակից» բառերից հետո լրացնել «անհատական և միջավայրային գործոններից» բառերով։ Հիմնավորումը տե՛ս առաջարկ 5-ում։ | Ընդունվել և նախագծում կատարվել է համապատասխան փոփոխությունը: | |
3 | «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.08.2017 01:43:36 | Հոդված 24-ի 1-ին մասը լրացնել հետևյալ խմբագրությամբ 3-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ «3) տրանսպորտային մատչելիությունը» և 4-րդ կետով՝ «4) ծառայությունների մատչելիությունը»։ Տե՛ս Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիա, հոդված 9 և Եզրափակիչ դիտարկումներ Հայաստանի նախնական զեկույցի վերաբերյալ, պարբերություն 15 և16։ | Չի ընդունվել, քանի որ Նախագծի 25-րդ հոդվածում հարցը կարգավորված է, համաձայն այդ հոդվածի՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար ֆիզիկական միջավայրի մատչելիությունն իր մեջ ներառում է նաև տրանսպորտի մատչելիությունը (հոդված 25-ի 1-ին մասի 6-րդ կետ): Ինչ վերաբերում է ծառայությունների մատչելիությանը, ապա այն առանձնացնելու անհրաժեշտություն չկա, որովհետև բոլոր ոլորտներում մատչելի պայմանների ստեղծումը կապահովի նաև մատչելի ծառայությունների մատուցումը: «Եզրափակիչ դիտարկումներ Հայաստանի նախնական զեկույցի մասին», CRPD/C/ARM/CO/1, 15-րդ և և 16-րդ պարբերություններով Կոմիտեն նույնպես պահանջներ է սահմանում բոլոր ոլորտներում մատչելիության իրավական երաշխիքներ ապահովելու, գործնական քայլեր իրականացնելու շենքերի, տրանսպորտի, տեղեկատվական և հաղորդակցման ծառայությունների մատչելիության արգելքները վերացնելու ուղղությամբ: | |
4 | «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.08.2017 01:43:36 | Հոդված 25-ի 1-ին մասի 1-ին կետի «ներգրավմամբ» բառը փոխարինել «մասնակցությամբ» բառով։ | Ընդունվել և նախագծում կատարվել է համապատասխան փոփոխությունը: | |
5 | «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.08.2017 01:43:36 | Հոդված 25-ի 1-ին մասի 1-ին կետի «ոչ հասանելի» բառը փոխարինել «անմատչելի» բառով։ Հիմնավորումը տե՛ս առաջարկ 3-ում։ | Ընդունվել և նախագծում կատարվել է համապատասխան փոփոխությունը: Հավանաբար առաջարկը վերաբերում է հոդված 25-ի 1-ին մասի 2-րդ կետին: | |
6 | «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.08.2017 01:43:36 | Հոդված 25-ի 1-ին մասի 6-րդ կետից հանել «առնվազն» բառը։ | Չի ընդունվել, քանի որ «առնվազն» բառը նշանակում է, որ ամենաքիչը պետք է պարունակեն այդ դրույթները, դրանից ավել կարող են լինել, բայց ոչ պակաս: | |
7 | «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.08.2017 01:43:36 | Հոդված 25-ի 1-ին մասի 6-րդ կետի «բ» ենթակետի «հարմարեցված ավտոբուսների նվազագույն քանակի ամրագումը» բառերը փոխարինել «մատչելի ավտոբուսների ապահովման պայմանը» բառերով։ | Ընդունվել և նախագծում կատարվել է համապատասխան փոփոխությունը: | |
8 | «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.08.2017 01:43:36 | Հոդված 25-ի 1-ին մասի 6-րդ կետի «դ» ենթակետի «հարմարեցված տրոլեյբուսների նվազագույն քանակի ամրագրումը» բառերը փոխարինել «մատչելի տրոլեյսբուսների ապահովման պարտադիր պայմանը» բառերով։ | Ընդունվել և նախագծում կատարվել է համապատասխան փոփոխությունը: | |
9 | «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.08.2017 01:43:36 | Հոդված 26-ի 2-րդ մասից հանել «որոնք հեռարձակում են նաև մանկական և (կամ) լրատվական հեռուստահաղորդումներ» բառերը։ Մանկական և լրատվական հաղորդումների ընտրությունն արդարացված չէ և հիմնված է կարծրատիպային մոտեցումների վրա։ Տե՛ս «Եզրափակիչ դիտարկումներ Հայաստանի նախնական զեկույցի մասին», CRPD/C/ARM/CO/1, պարբերություն 35։ | Ընդունվել և նախագծում կատարվել է համապատասխան փոփոխությունը: | |
10 | «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.08.2017 01:43:36 | Հոդված 26-ի 2-րդ մասի «օրվա եթերաժամում առնվազն մեկական մանկական և լրատվական հեռուստահաղորդում հեռարձակել ժեստերի լեզվով թարգմանությամբ կամ հայերեն լուսագրով» բառերը փոխարինել «օրվա եթերաժամում առնվազն 5-ական հեռուստահաղորդում հեռարձակել ժեստերի լեզվով թարգմանությամբ և/կամ հայերեն լուսագրով»: Նկատի ունենալով շարունակական ավելացման պայմանը՝ առաջարկում ենք սահմանել առնվազն 5-ական հեռուստահաղորդման ժեստերի լեզվի և լուսագրերի միջոցով մատչելի լինելը։ Տե՛ս «Եզրափակիչ դիտարկումներ Հայաստանի նախնական զեկույցի մասին», CRPD/C/ARM/CO/1, պարբերություն 35։ | Ընդունվել և նախագծում կատարվել է համապատասխան փոփոխությունը: | |
11 | «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.08.2017 01:43:36 | Հոդված 26-ի 3-րդ մասի «խոշոր տառատեսակների» բառերից հետո լրացնել «այլ՝ անձի համար նախընտրելի և մատչելի ձևաչափերի» բառերով։ | Ընդունվել և նախագծում կատարվել է համապատասխան փոփոխությունը: | |
12 | «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.08.2017 01:43:36 | Հոդված 26-ի 6-րդ մասի 8-րդ կետի «բրայլյան տառատեսակով» բառերը փոխարինել «բրայլյան համակարգով» բառերով։ | Ընդունվել և նախագծում կատարվել է համապատասխան փոփոխությունը: | |
13 | «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.08.2017 01:43:36 | Հոդված 28-ի 3-րդ մասի 3-րդ կետից հանել «տեսողության, լսողական, խոսակցական և մտավոր խանգարումներ ունեցող» բառերը։ | Ընդունվել և նախագծում կատարվել է համապատասխան փոփոխությունը: | |
14 | «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.08.2017 01:43:36 | Հոդված 28-ի 3-րդ մասից հանել «դաստիարակությամբ» բառը։ Դաստիարակությունը կրթության բաղադրիչներից է։ | Ընդունվել և նախագծում կատարվել է համապատասխան փոփոխությունը: | |
15 | «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.08.2017 01:43:36 | Հոդված 29-ի 2-րդ մասի «երեխայի առողջական վիճակով պայմանավորված» բառերը փոխարինել «առողջական վիճակով, անհատական և միջավայրային գործոններով պայմանավորված» բառերով։ Հիմնավորումը տե՛ս առաջարկ 5-ում։ | Ընդունվել և նախագծում կատարվել է համապատասխան փոփոխությունը: | |
16 | «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.08.2017 01:43:36 | Հոդված 30-ի 1-ին մասից հանել «եթե հաշմանդամություն ունեցող տվյալ անձի մտավոր և (կամ) հոգեկան զարգացման առանձնահատկություններով պայմանավորված, հնարավոր չէ հաշմանդամություն ունեցող անձի կրթությունն իրականացնել ընդհանուր հանրակրթական և մասնագիտական ուսումնական հաստատություններում։» բառերը։ Ձևակերպումը հակասում է ներառական կրթության գաղափարախոսությանը և հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ընտանիքի անդամների կամընտրության իրավունքին։ Տե՛ս «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 20-ի 2-րդ մասի 2-րդ կետը։ | Ընդունվել և նախագծում կատարվել է համապատասխան փոփոխությունը: | |
17 | «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.08.2017 01:43:36 | Հոդված 31-ի 2-րդ մասի 3-րդ կետում կիրառված «հաշմանդամություն ունեցող անձանց համար լրացուցիչ աշխատատեղեր» հասկացությունը ավելացնել օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունների ցանկում կամ կետը հանել նախագծից։ | Ընդունվել է մասնակի, «լրացուցիչ» բառը հանվել է: | |
18 | «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.08.2017 01:43:36 | Հոդված 31-ի 3-րդ մասն ամբողջությամբ հանել կամ շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «3․ Աշխատանքի ընթացքում գործատուների մեղքով հաշմանդամություն ունեցող անձանց առողջական վիճակի վատթարացման վնասի հատուցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով։»։ Նախագիծը վերաբերում է արդեն իսկ «հաշմանդամություն ունեցող» համարվող անձանց, այլ ոչ թե մարդկանց, որոնք հնարավոր է ձեռք բերեն հաշմանդամություն տարբեր գործոնների արդյունքում։ Ուստի հարցը չի համապատասխանում օրենքի կարգավորման առարկային և նպատակին, հիմնված է հաշմանդամության բժշկական մոդելի վրա։ | Չի ընդունվել, քանի որ նախագծի 31-րդ հոդվածի 3-րդ մասը վերաբերվում է աշխատանքային խեղում կամ մասնագիտական հիվանդություն ստացած՝ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված աշխատողներին: Նախագիծը տարբերակում չի դնում արդեն իսկ հաշմանդամություն ունեցող կամ որևէ պատճառով ապագայում հաշմանդամություն ձեռք բերող անձանց միջև: | |
19 | «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.08.2017 01:43:36 | Հոդված 32-ի 1-ին մասից հանել «վերականգնմանն ուղղված միջոցառումների, այդ թվում՝ վերականգնման տեխնիկական միջոցներով և այլ օժանդակ պարագաներով ապահովմամբ, հատուկ տառատեսակներով տպագիր արտադրանքի, «Խոսող գրքերի» անվճար տրամադրմամբ» բառերը։ Գրականության մատչելիությունը, աջակցող տեխնոլոգիաները նպաստում են սոցիալական ապահովությանը նույնքան, որքան առողջապահական ծառայությունները։ | Չի ընդունվել, քանի որ 32-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված են հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ապահովությանը և սոցիալական այլ շահերի պաշտպանությանն ուղղված մի քանի ձևեր: Նույն մասում սահմանված է, որ դա իրականացվում է նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներով, որի մեջ կարող են ներառվել կրթական, առողջապահական և այլ ծառայություններ: | |
20 | «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.08.2017 01:43:36 | Հոդված 32-ի 6-րդ մասի 1-ին կետի «բնակարանային պայմանների» բառերից առաջ լրացնել «բնակարանային ապահովմանը և» բառերով։ Տե՛ս Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեի Ընդհանուր մեկնաբանություն 4-ը։ | Չի ընդունվել, քանի որ նույն հոդվածի նույն կետում սահմանված է, որ հաշմանդամություն ունեցող անձանց համար սոցիալական բնակարանային ֆոնդում նրանց համար պետք է սահմանվի որոշակի չափաքանակ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և պայմաններին համապատասխան: | |
21 | «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.08.2017 01:43:36 | Հոդված 32-ի 6-րդ մասի 2-րդ կետից հանել «ու դաստիարակությունն» բառերը։ | Ընդունվել և նախագծում կատարվել է համապատասխան փոփոխությունը: | |
22 | «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.08.2017 01:43:36 | Հոդված 33-ի 2-րդ մասից հանել «հենաշարժական և տեղաշարժման խնդիրներ ունեցող» բառերը։ | Ընդունվել և նախագծում կատարվել է համապատասխան փոփոխությունը: | |
23 | «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.08.2017 01:43:36 | Հոդված 33-ի 4-րդ մասի 1-ին կետի «անարգել կերպով» բառերը փոխարինել «մատչելի կերպով» բառերով։ | Ընդունվել և նախագծում կատարվել է համապատասխան փոփոխությունը: | |
24 | «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.08.2017 01:43:36 | Հոդված 33-ի 4-րդ մասի 2-դ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «2) իրականացվում են միջոցառումներ՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար պատմամշակութային հուշարձանների պահպանական գոտիները և դրանց շրջապատող պատմական միջավայրը մատչելի դարձնելու համար»։ | Ընդունվել և նախագծում կատարվել է համապատասխան փոփոխությունը: | |
25 | «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.08.2017 01:43:36 | Հոդված 33-ի 4-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «4) հաշմանդամություն ունեցող անձանց, իսկ անհրաժեշտության դեպքում` նրանց ուղեկցողների համար, սահմանվում է մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպությունների, հիմնարկների վճարովի ծառայություններից օգտվելու արտոնությունների կարգ, եթե ծառայություններն ամբողջովին մատչելի չեն անձի համար կամ եթե ծառայություններից օգտվելը հնարավոր չէ առանց ուղեկցողի աջակցության»։ | Չի ընդունվել, քանի որ գործնականում իրատեսական չէ՝ ինչպես է գնահատվելու և ինչի հիման վրա, արդյոք տվյալ կազմակերպությունում կամ հիմնարկում ծառայություններն ամբողջովին մատչելի են, թե ոչ: |