Հիշել նախագիծը
Գտնվում է ՀՀ ԱԺ ֊ ում
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
-
2 - Կողմ
-
2 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.08.2017 01:43:36 | Հոդված 34-ի 4-րդ մասի 1-ին կետի «անարգել կերպով» բառերը փոխարինել «մատչելի կերպով» բառերով։ | Ընդունվել և նախագծում կատարվել է համապատասխան փոփոխությունը: | |
2 | «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.08.2017 01:43:36 | Հոդված 34-ի 4-րդ մասի 2-րդ կետի «անարգել կերպով» բառերը փոխարինել «մատչելի կերպով» բառերով։ | Ընդունվել և նախագծում կատարվել է համապատասխան փոփոխությունը: | |
3 | «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.08.2017 01:43:36 | Հոդված 34-ի 4-րդ մասի 6-րդ կետը հանել ամբողջությամբ։ Հիմնավորումը տե՛ս առաջարկ 43-ում։ | Չի ընդունվել, քանի որ նախագիծը տարբերակում չի դնում արդեն իսկ հաշմանդամություն ունեցող կամ որևէ պատճառով ապագայում հաշմանդամություն ձեռք բերող անձանց միջև: | |
4 | «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.08.2017 01:43:36 | Հոդված 35-ի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «3. Հաշմանդամության ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման ոլորտի տեղեկատվական շտեմարանում (շտեմարաններում) ներառված տվյալները չեն կարող օգտագործվել սույն հոդվածի 1-ին մասում չնշված այլ նպատակներով, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերի: Այդ շտեմարանի (շտեմարանների) ձևավորման և օգտագործման գործընթացում երաշխավորվում է անձնական տվյալների գաղտնիությունը։»։ Տե՛ս «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը։ | Ընդունվել է մասնակի: | Եթե մի օրենքում կա որևէ դրույթ, դրա կրկնելը մեկ այլ օրենքում չի թույլատրվում <<Իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի համաձայն: «խորհրդապահական» բառը փոխարինվել է «գաղտնիություն» բառով: |
5 | «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.08.2017 01:43:36 | Հոդված 35-ի 2-րդ մասում ավելացնել «դիմող անձի ներկայացրած փաստաթղթերում ներառված» բառերից հետո լրացնել «ապանձնավորված» բառով։ Տե՛ս «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը։ | Չի ընդունվել, քանի որ այս շտեմարանը հասանելի է շատ սահմանափակ թվով մարդկանց, ընդ որում՝ ըստ լիազորությունների: | |
6 | «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.08.2017 01:43:36 | Հոդված 35-ի 5-րդ մասի «որոշակի հատկանիշներով համակարգումը» բառերը փոխարինել «անհատական և միջավայրային գործոն» համարվող տվյալների համակարգումը» բառերով։ | Չի ընդունվել, քանի որ շտեմարանը ավելի լայն տեղեկություններ է պարունակում: | |
7 | «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.08.2017 01:43:36 | Հոդված 36-ի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ․ «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին է վերապահված Հաշմանդամություն ունեցող անձանց իրավոնքների պաշտպանության մասին կոնվենցիայով սահմանված մոնիթորինգի մեխանիզմի կարգավիճակը»։ Տե՛ս «Եզրափակիչ դիտարկումներ Հայաստանի նախնական զեկույցի մասին», CRPD/C/ARM/CO/1, պարբերություն 58։ Տե՛ս նաև CRPD/CSP/2014/3-ն։ | Չի ընդունվել, քանի որ այս հոդվածը խմբագրվել է ՄԻՊ առաջարկով և համաձայնեցվել է վերջինիս հետ: Առաջարկությունը, թերևս, պետք է դիտարկել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի համատեքստում: | |
8 | «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.08.2017 01:43:36 | Հոդված 36-ը լրացնել 3-րդ մասով՝ հետևյալ բովանդակությամբ․ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության մասին կոնվենցիայի մոնիթորինգի մեխանիզմի գործունեությունն ապահովվում է պետական բյուջեի միջոցների հաշվին»։ Տե՛ս «Եզրափակիչ դիտարկումներ Հայաստանի նախնական զեկույցի մասին», CRPD/C/ARM/CO/1, պարբերություն 58։ Տե՛ս նաև CRPD/CSP/2014/3-ն։ | Չի ընդունվել, քանի որ այս հոդվածը խմբագրվել է ՄԻՊ առաջարկով և համաձայնեցվել է վերջինիս հետ: | |
9 | «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.08.2017 01:43:36 | Հոդված 38-ի 5-րդ մասը լրացնել հետևյալ կետերով․ «3) 6-րդ հոդվածի «անձին հաշմանդամ ճանաչելու կամ չճանաչելու» բառերը փոխարինել «անձին «հաշմանդամություն ունեցող անձ» ճանաչելու կամ չճանաչելու,» բառերով, «հաշմանդամ երեխայի կարգավիճակը» բառերը ««հաշմանդամություն ունեցող երեխայի» կարգավիճակը» բառերով, 4) 6(1)-րդ հոդվածի «բ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «բ) Անձին ճանաչում են հաշմանդամություն ունեցող, սահմանում են հաշմանդամության խումբը, հաշմանդամություն ունեցող երեխայի կարգավիճակը, որոշում են հաշմանդամության պատճառական կապը, ժամկետը և վաղեմությունը», 5) 6(1)-րդ հոդվածի «գ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «գ) որոշում են սոցիալական պաշտպանության միջոցառումների տեսակներից, ձևերից և ծավալներից հաշմանդամություն ունեցող անձի կարիքները, մշակում և հաստատում են անհատական վերականգնողական ծրագիրը.», 6) 6(1)-րդ հոդվածի «ը» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «ը) վերահսկում են վերականգնողական անհատական ծրագրերի իրականացումը և հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային պայմանների համապատասխանությունն օրենսդրության պահանջներին.». 7) 6(1)-րդ հոդվածի «ժ» կետից հանել «հաշմանդամության կանխարգելման» բառերը և շարադրել հետևյալ խմբագրությամբ. «մասնակցում են հաշմանդամություն ունեցող անձանց բժշկասոցիալական վերականգնման ծրագրերի մշակման աշխատանքներին.»։ | Ընդունվել և նախագծում կատարվել է համապատասխան փոփոխությունը: | |
10 | «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.08.2017 01:43:36 | Վերանայել հոդված 38-ի 5-րդ մասը և «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության 1993 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-57-ՀՆ-0800-1 օրենքի 62-րդ հոդվածն ամբողջովին հարմարեցնել հաշմանդամության նոր սահմանմանը։ | Ընդունվել և նախագծում կատարվել է համապատասխան փոփոխությունը: | |
11 | Մ Հ 26.08.2017 22:33:32 | Հոդված 3-ի 1-ին մասի 24-րդ կետի «բնավորությունը» բառից հետո լրացնել «սեռական կողմնորոշումը և գենդերային ինքնությունը» բառերով։ Տե՛ս Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի Ընդհանուր մեկնաբանություն 3-ի 5-րդ պարբերությունը և Հայաստանի նախնական զեկույցի մասին եզրափակիչ դիտարկումները (CRPD/C/ARM/CO/1, պարբերություն 6 ա)։ | Չի ընդունվել, քանի որ «անհատական գործոններ» եզրույթը սահմանվել է համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ֆունկցիոնալության, հաշմանդամության և առողջության միջազգային դասակարգման: | |
12 | Մ Հ 26.08.2017 22:33:32 | Հոդված 23-ի 5-րդ մասի «ուղղությամբ» բառից հետո լրացնել «այդ թվում՝ արգելելով ինտերսեքս անձանց (երեխաների) նկատմամբ առանց ազատ և տեղեկացված համաձայնության ցանկացած բժշկական ընթացակարգ կամ միջամտություն»։ Տե՛ս, օրինակ, Միացյալ Թագավորության հիմնախնդիրների ցանկը (CRPD/C/IRN/Q/1, պարբերություն 11 և 12), Եզրափակիչ դիտարկումների Չիլիյի (CRPD/C/CHL/CO/1, պարբերություն 41-42), Գերմանիայի (CRPD/C/DEU/CO/1, պարբերություն 37-38), Իտալիայի (CRPD/C/ITA/CO/1, պարբերություն 45-46) և Ուրուգվայի մասին (CRPD/C/URY/CO/1, պարբերություն 43-44) և Ընդհանուր մեկնաբանություն 3-ը (2016) հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների մասին (CRPD/C/GC/3, պարբերություն 32 և 44)։ Տե՛ս նաև ՄԱԿ-ի պայմանագրային մարմինների համատեղ հայտարարությունը Միջսեռականության իրազեկման օրվա առիթով։ Ինչպես նաև Խոշտանգումների դեմ կոմիտեի Ավստրայի (CAT/C/AUT/CO/6, պարբերություն 44-45), Դանիայի (CAT/C/DNK/CO/6-7, պարբերություն 42-43), Ֆրանսիայի (CAT/C/FRA/CO/7, պարբերություն 34-35), Հոնկոնգ, Չինաստանի (CAT/C/CHN-HKG/CO/5, պարբերություն 28-29) և Շվեյցարայի մասին (CAT/C/CHE/CO/7, պարբերություն 20) եզրափակիչ դիտարկումները, Երեխայի իրավունքների կոմիտեի՝ Չիլիի (CRC/C/CHL/CO/4-5, պարբերություն 48-49), Իռլանդիայի (CRC/C/IRL/CO/3-4, պարբերություն 39-40), Նեպալի (CRC/C/NPL/CO/3-5, պարբերություն 41-42) և Նոր Զելանդիայի (CRC/C/NZL/CO/5, պարբերություն 25) մասին եզրափակիչ դիտարկումները։ | Չի ընդունվել, քանի որ խնդիրը սույն օրենքի կարգավորման առարկա չէ: | |
13 | Մ Հ 26.08.2017 22:33:32 | Հոդված 23-ը լրացնել 10-րդ մասով՝ հետևյալ բովանդակությամբ. «10. Պետությունը ձեռնարկում է համապատասխան միջոցներ սեռական կողմնորոշման, գենդերային ինքնության և արտահայտման և/կամ սեռական հատկանիշների, հաշմանդամություն ունեցող անձի ընտանիքի անդամ լինելու, գործունեության կամ այլ հատկանիշների հիմքով «հաշմանդամություն ունեցող անձ» ընկալվող անձանց նկատմամբ խտրականության վերացման ուղղությամբ»։ Տե՛ս Ընդհանուր մեկնաբանություն 4-ը (CRPD/C/GC/4, պարբերություն 13), Եվրոպական Արդարադատության դատարանի Coleman v Attridge Law գործը։ Տե՛ս նաև Թ. Դեգեների «Հաշմանդամության սահմանումը Գերմանիայի և այլ երկրնորի խտրականության մասին օրենքներում» աշխատությունը (http://dsq-sds.org/article/view/696/873)։ | ՉԻ ընդունվել, քանի որ նախագծի 23-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների շահերն ու իրավունքները համակարգված ձևով պետք է ընդգրկվեն կանանց, մանկության և հաշմանդամության վերաբերյալ ազգային գործողությունների ծրագրերում: Ինչ վերաբերում է հաշմանդամության հիմքով խտրականության վերացմանը, ապա դրա վերաբերյալ նախագծում կան համապատասխան դրույթներ: | |
14 | Մ Հ 26.08.2017 22:33:32 | Հոդված 23-ը լրացնել 11-րդ մասով՝ հետևյալ բովանդակությամբ. «11. Պետությունն ապահովում է պատմականորեն խտրականության (ներառյալ՝ կրոնի, էթնիկ պատկանելիության, սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով) ենթարկված կամ պակաս հնարավորություններ ունեցած խմբերի հաշմանդամություն ունեցող անձանց հիմնական իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը»։ Տե՛ս Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով հատուկ զեկուցողի 2016 թվականի դեկտեմբերի 20-ի,(A/HRC/34/58, պարբերություն 42), 2016 թվականի հունվարի 20-ի (A/HRC/31/62, պարբերություն 60), 2015 թվականի օգոստոսի 7-ի զեկույցները (A/70/297, պարբերություն 40): Տե՛ս նաև Կիպրոսի (CRPD/C/CYP/Q/1, պարբերություն 6) և Իրանի հիմնախնդիրների ցանկերը (CRPD/C/IRN/Q/1, պարբերություն 7), Եզրափակիչ դիտարկումների Հայաստանի (CRPD/C/ARM/CO/1, պարբերություն 6), Կանադայի (CRPD/C/CAN/CO/1, պարբերություն 9c), Կոլումբիայի (CRPD/C/COL/CO/1, պարբերություն 57), Իրանի (CRPD/C/IRN/CO/1, պարբերություն 12-13), Իտալիայի (CRPD/C/ITA/CO/1, պարբերություն 8), Լիտվայի (CRPD/C/LTU/CO/1, պարբերություն 15-16) և Ուգանդայի մասին (CRPD/C/UGA/CO/1, պարբերություն 8-9), և Ընդհանուր մեկնաբանություն 3-ը (CRPD/C/GC/3, պարբերություն 4c և 5) և Ընդհանուր մեկնաբանություն 4-ը (CRPD/C/GC/4, պարբերություն 13)։ Տե՛ս նաև Ջոկյակարտայի սկզբունքները (հասանելի է՝ yogyakartaprinciples.org-ում)։ | Չի ընդունվել, քանի որ խտրականության վերաբերյալ դրույթներ նախագծում արտացոլված են, մասնավորապես, 23-րդ հոդվածի 2-րդ մաս, 3-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետ, 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ: Անհասկանալի է «պակաս հնարավորություններ ունեցած խմբերի» արտահայտությունը: Նման սոցիալական խմբեր սահմանված չեն: Միաժամանակ, ներկայումս ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվում է «Խտրականության մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որտեղ էլ նպատակահարմար է անդրադարձ կատարել խտրականության տարբեր ձևերին: | |
15 | Մ Հ 30.08.2017 14:39:06 | Հոդված 3-ի 1-ին մասը լրացնել նոր կետով՝ հետևյալ բովանդակությամբ. «Ծառայողական կենդանի՝ կենդանի, որը վարժեցված է և աջակցում է հաշմանդամություն ունեցող անձին»։ | Չի ընդունվել, քանի որ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման ուղղությամբ նախատեսվող միջոցառումներն իրականացվելու են համալիր և տարեկան ծրագրերին համապատասխան: Յուրաքանչյուր պետություն միջոցառումներն իրականացնում է իր հնարավորությունների շրջանակներում: | |
16 | Մ Հ 30.08.2017 14:39:06 | Հոդված 23-ը լրացնել նոր մասով՝ հետևյալ բովանդակությամբ. «Ծառայողական կենդանիների հետ կապված հարաբերությունները (այդ թվում՝ վարժեցման, տրամադրման կարգի, հանրային վայրերում անարգել մուտքի) կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով և այլ իրավական ակտերով»: | ՉԻ ընդունվել, քանի որ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման ուղղությամբ նախատեսվող միջոցառումներն իրականացվելու են համալիր և տարեկան ծրագրերին համապատասխան: Յուրաքանչյուր պետություն միջոցառումներն իրականացնում է իր հնարավորությունների շրջանակներում: |