«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
2021 թվականի մայիսի 31-ին ուժի մեջ է մտել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-92-Ն օրենքը (այսուհետ՝ Օրենք), որով Օրենքն ամբողջապես շարադրվել է նոր խմբագրությամբ։
Չնայած էական բարելավումներին՝ Օրենքի կիրառման արդյունքում վեր են հանվել տեխնիկական բնույթի որոշակի վրիպակներ և այլ խնդիրներ։ Օրինակ՝ Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետում նշվում է, որ Հանձնաժողովը սահմանում է դիտանցումների և հսկիչ գնումների արդյունքում ձեռք բերված ապրանքների տնօրինման կարգը, մինչդեռ դիտանցում իրականացնելիս Հանձնաժողովի կողմից ապրանքներ ձեռք չեն բերվում։ Իսկ Օրենքի 5-րդ հոդվածի 9-րդ մասի 3-րդ կետի «ա» ենթակետում նշվում է «անդամ պետություններում» ձևակերպումը, սակայն անհրաժեշտ է հստակ նշել, որ հոդվածի կարգավորումները վերաբերում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել շտկել Օրենքում առկա նմանաբնույթ խնդիրները։
2. Կարգավորման նպատակը
Օրենքի ընդունման նպատակը Օրենքում առկա վրիպակների և տեխնիկական բնույթի այլ խնդիրների ուղղումն է։
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Նախագիծը մշակվել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Օրենքում առկա վրիպակների և այլ խնդիրների վերացում, որոնք կարող են ազդել Օրենքի կիրառման արդյունավետության վրա։
5. Նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունել անհրաժեշտ չէ, ինչպես նաև պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
-
Discussed
09.12.2021 - 27.12.2021
-
Type
Law
-
Area
Economy, Economical
-
Ministry
Competition Protection Commission
Views 5236
Print