«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» 2000 թվականի նոյեմբերի 6-ի ՀՕ-112 օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի 9-րդ մասի 3-րդ կետի «ա» ենթակետում «անդամ պետություններում» բառերից առաջ լրացնել «Եվրասիական տնտեսական միության» բառերը:
Հոդված 2. Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետում «դիտանցումների և» բառերը հանել։
Հոդված 3. Օրենքի 43-րդ հոդվածում՝
1) 1-ին մասում «, բացառությամբ, եթե դրանց տրամադրումն արգելված է օրենքով կամ կարող է թույլատրվել միայն դատական ակտի հիման վրա» բառերը փոխարինել «, բացառությամբ վիճակագրական, բանկային, ապահովագրական և բժշկական գաղտնիք պարունակող տեղեկությունների» բառերով։
2) 2-րդ մասում «, բացառությամբ եթե դրանց տրամադրումն արգելված է օրենքով» բառերը հանել.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով.
«7. Հանձնաժողովը կարող է ստանալ և լիազորություններն իրականացնելիս օգտագործել պետական էլեկտրոնային հարթակներից հատուկ տեխնիկածրագրային ուղիների միջոցով ձեռք բերված տեղեկավությունը։»։
Հոդված 4․ Օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասում «սույն օրենքով նախատեսված դեպքերում» բառերը հանել։
Հոդված 5. Օրենքի 60-րդ հոդվածի 1-2-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Տնտեսական մրցակցությանն առնչվող հարցերի վերաբերյալ եզրակացություն ստանալու համար սահմանված պահանջներին համապատասխան դիմում ստանալու դեպքում Հանձնաժողովը սկսում է եզրակացության ընդունման ընթացակարգ: Ներկայացված դիմումները սույն օրենքի պահանջներին չհամապատասխանելու դեպքում չեն քննարկվում, որի մասին Հանձնաժողովի նախագահի գրությամբ դիմում ներկայացրած անձինք տեղեկացվում են 3 օրվա ընթացքում:
2. Տնտեսական մրցակցությանն առնչվող հարցերի վերաբերյալ եզրակացություն տրամադրվում է դիմում ներկայացրած անձին տեղեկացնելու օրվանից հետո՝ մեկամսյա ժամկետում:»։
Հոդված 6. Օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասում «մերժելու» բառը փոխարինել «արգելելու» բառով։
Հոդված 7․ Օրենքի 88-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Սույն օրենքի 73-րդ հոդվածով նախատեսված դեպքում արագացված վարույթ կիրառելու մասին միջնորդություն կարող է ներկայացվել պատասխանողի կողմից վերագրվող իրավախախտման փաստն ընդունվելու դեպքում։»։
Հոդված 8․ Օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասում «և տնտեսավարող սուբյեկտի պատմությունը» փոխարինել «կամ տնտեսավարող սուբյեկտի պատմությունը» բառերով:
Հոդված 9․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
-
Discussed
09.12.2021 - 27.12.2021
-
Type
Law
-
Area
Economy, Economical
-
Ministry
Competition Protection Commission
Views 5269
Print