Add to favourites

«Հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման, հրատարակման և հանրակրթության պետական չափորոշչին դասագրքերի համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Սոկրատ Մկրտչյան 09.12.2021 15:49:39 1. Կարծում եմ՝ նախ պետք է սահմանել «դասագրքերի ստեղծում» և «դասագրքերի հրատարակում» եզրույթները: 2. Պետական պատվերի պարագայում հանրակրթական ուսումնական առարկաների դասագրքերը կարող են ստեղծվել ոչ մրցութային եղանակով՝ ուղիղ պատվերի միջոցով։ Այս կետը, կարծում եմ, ենթադրում է՝ ա) դասագրքերի «ստեղծման»՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության մենաշնորհի ձևավորում, բ) կոռումպացիոն բազմաթիվ ռիսկեր, գ) շահերի բախում, արդյունքում՝ մրցույթների կազմակերպման որակի անկում, կոռումպացիոն ռիսկեր դ) ազատ տնտեսական մրցակցության խոչընդոտում, ե) արդեն իսկ պայմանավորված դասագրքերի պատվերներ, որոնք, իհարկե, կարող են ունենալ բազմաթիվ ու տարաբնույթ ռիսկեր: Առաջարկում եմ հանել այս կետը, կամ եթե նախարարությունը ցանկանում է իր կառույցում կամ ենթակառույցներում ձևավորել պետական հրատարակչություն, ապա գոնե հրատարակչական հավասար պայմաններով փորձի մրցակցել այլ հրատարակչությունների հետ: զ) հրատարակչական գործի անկում Լրացուցիչ կքննարկվի:
2 Սոկրատ Մկրտչյան 15.12.2021 12:42:42 2. Դասագրքերի ստեղծման և հրատարակման համար անցկացվում են առանձին մրցույթներ։ Այս կետի նպատակն էլ պարզ չէ: Այստեղ նույնպես տեսնում ենք ոչ արդար վերաբերմունք հրատարակչությունների և հեղինակների հանդեպ: Եթե նախարարության նպատակն է «դասագրքի ստեղծումն» առանձին մրցույթով կազմակերպել ու գնել, այն դարձնել պետական սեփականություն և գնումների միջոցով պատվիրել տպաքանակներ՝ անտեսելով հրատարակչություններն ու հեղինակային խմբերը, ապա կարծում ենք, որ այդպես լինել չի կարող, քանզի միջազգային բազմաթիվ օրենքներով կարգավորվում են հեղինակային գույքային իրավունքների փոխանցման հարցերը, ինչը ենթադրում է, որ հրատարակչություններին (արդյունքում, բնականաբար, նաև հեղինակներին) պետք է վճարել յուրաքանչյուր տպագրված օրինակի համար: Պարզ չէ, թե այդ դեպքում առաջին փուլի ավարտին ինչ սկզբունքով է գնում կատարվելու, ով է ապահովելու ստեղծված դասագրքերի (առավել ևս, որ դրանք պետք է ներառեն նաև էլեկտրոնային ռեսուրսներ) հետագա սպասարկումը: Մեր հաշվարկները ցույց են տալիս նաև, որ երկու տարբեր փուլերով մրցույթի արդյունքում դասագրքերի գինը մինչև 30% կարող է ավել լինել, քան եթե այն արվի մեկ փուլով: 3. Դասագրքերի ստեղծման մրցույթին կարող են մասնակցել ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձինք։ Անհասկանալի է տվյալ դեպքում ֆիզիկական անձի մասնակցությունը: Օրինակ, կան հեղինակային իրավունքի բազմաթիվ օբյեկտներ (տեքստ, տառատեսակ, նկար, քարտեզ, էլ ռեսուրսներ, դիզայն, բնագրեր և այլն), որոնք ներառվում են դասագրքի մեջ, և որոնց հեղինակների հետ պետք է հեղինակային գույքային իրավունքների օգտագործման պայմանագրեր կնքվեն, կատարվեն անհրաժեշտ վճարումներ, վճարվեն համապատասխան հարկերը և այլն: Թվարկյալ աշխատանքները կատարելու համար բնականաբար տվյալ ֆիզիկական անձը պետք է դառնա իրավաբանական անձ, ով կկրի նաև ստեղծված դասագրքի յուրաքանչյուր տարրի պատասխանատվությունը: Ասենք օրինակ, հեղինակային իրավունքի խախտման դեպքում իրավաբանական անձը իր ողջ գույքով կարող է պատասխանատվություն կրել, իսկ այս դեպքում ի՞նչ է անելու ֆիզիկական անձը: Ընդունվել է ի գիտություն։ Առաջարկները լրացուցիչ կքննարկվեն։
3 Սոնա Միքայելյան 13.12.2021 14:19:11 Առաջարկում եմ վերանայել Վարկանիշային գնահատման փուլի 6-րդ կետը, քանի որ բավական խնդրահարույց է և կոռուպցիոն վտանգներ է պարունակում: Լրացուցիչ կքննարկվի:
4 Ռուբեն Աղայան 14.12.2021 13:43:28 Կետ 2. 1) դասագիրքը պետք է համապատասխանի Հանրակրթության պետական չափորոշչի, տվյալ առարկայի չափորոշչի և օրինակելի ծրագրի պահանջներին և ներկայացնի տվյալ առարկայի կամ դրա մի մասի հիմնական բովանդակությունը, Ավելացնել օրինակելի բառը։ Կետ 17. 1. Նախընտրելի կլինի‚ որ գիտական համապատասխանությունը նույնպես գնահատի բովանդակային համապատասխունությունը գնահատող հանձնաժաղովը։ 2. Չեն նշվում մասնագիտական եզրակացություն տվող կառույցներին և մասնագետներին ներկայացվոց պահանջները։ 3. Քոսք չի գնում դասագրքերի գնի վերաբերյալ։ Արդյո՞ք սա նշանակում է‚ որ գնառաջարկը որևե դեր չի խաղում դասագրքերի մրցումնակության գնահատման գործընթացում։ Կետ 23. Այս կետը վերադարձնում է մեզ Խորհրդային Հայաստան‚ դուռ է բացում կամայականությունների և չարաշահումների համար՝ առավել ևս‚ որ ոչ մի խոսք չկա այն կիրառելու պատճառների և պայմանների մասին։ Ընդունվել է ի գիտություն։ Առաջարկները լրացուցիչ կքննարկվեն։
5 Արամ Նազարյան 15.12.2021 16:31:30 Կարծում եմ նախագիծը հետընթաց քայլ է դեպի խորհրդային ժամանակներ, երբ վերևից եկող հրահանգներով ու կարծրատիպերով դասագրքեր էին ստեղծվում և հրամցվում մեզ։ Եղած համակարգը բարելավելու փոխարեն դասագրքաստեղծման և հրատարակման անընդունելի նախագիծ է մշակվել, որը պարունակում է ոչ միայն բովանդակային ռիսկեր, այլ նաև տանելու է պետական մենաշնորհի վերականգնում այս ոլորտում։ Դա կհանգեցնի գաղափարների և տեսակետների ազատության և մրցակցության վերացմանը, ինչը բերելու է դպրոց անորակ և անհասկանալի ծագմամբ ու ապազգային բովանդակությամբ դասագրքեր։ Սկզբունքորեն մերժելի է սույն նախագիծը։ Ընդունվել է ի գիտություն։ Լրացուցիչ կքննարկվի: