Add to favourites
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
___________________ 2021 թվականի N ____ -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1566-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի «Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1566-Ն որոշման (այսուհետ՝ որոշում).
- 1-ին կետում «26500» թիվը փոխարինել «28600» թվով,
- 3-րդ կետում «սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժինների» բառերը փոխարինել «միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների» բառերով:
- Որոշման հավելված N 1-ի՝
- 2-րդ կետի 4-րդ ենթակետում «սոցիալական ապահովության ծառայության (այսուհետ` ծառայություն) տարածքային համապատասխան ստորաբաժանում.» բառերը փոխարինել «միասնական սոցիալական ծառայության (այսուհետ՝ ծառայություն) տարածքային համապատասխան կենտրոն.» բառերով,
- 1-ին, 26.3-րդ կետերից հանել «սոցիալական ապահովության» բառերը:
- Սույն որոշումն ուժի մեջ է հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ 1-ին կետի 1-ին ենթակետի, որն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:
-
Discussed
29.11.2021 - 14.12.2021
-
Type
Decision
-
Area
Social welfare
-
Ministry
Ministry of Labor and Social Affairs
Views 4346
Print