Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 01.12.2021 15:11:19 Հերթական անգամ պատճառը վերացնելու փոխարեն փորձ է արվում հետևանքները մեղմելու կարգավորումներ նախատեսել: Պետությունը ինքն է նախաձեռնել և սահմանել է արտոնյալ հարկային ռեժիմներ, հետո էլ այդ ռեժիմներում տեղավորված հարկ վճարողների նկատմամբ ցանկանում է կիրառել անհասկանալի գործիքներ: ՊԵտք է նախաձեռնել այսքան արտոնյալ ռեժիմների կրճատման և որոշ գործունեության տեսակների համար դրանց սահմանափակում նախատեսող նախագծեր
2 «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 01.12.2021 15:12:53 Նախագծում գրված է, որ. «Հարկային պլանավորման չարաշահման առկայությունը որոշելիս՝ հարկային մարմինը պետք է իրականացնի հանգամանքների բազմակողմանի և լրիվ ուսումնասիրություն` հաշվի առնելով չարաշահման առկայությունը և (կամ) բացակայությունը հավաստող յուրաքանչյուր հանգամանք:»: Մինչև հիմա առանց պատշաճ հիմքերի հարկային ստուգումները կասեցվում են և այս հանգամանքներում ակնկալել, որ այս գործիքի ներդրման արդյունքում հարկային մարմինը պետք է իրականացնի հանգամանքների բազմակողմանի և լրիվ ուսումնասիրություն, կարծում եմ, որ միայն միամիտները կարող են հավատալ:
3 «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 01.12.2021 15:13:49 ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների գործելաոճը բավարար է համոզվելու համար, որ այս գործիքի ներդրումը պատուհաս է դառնալու հենց ՊԵԿ-ի համար: