Հիշել նախագիծը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
9 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 01.12.2021 15:11:19 | Հերթական անգամ պատճառը վերացնելու փոխարեն փորձ է արվում հետևանքները մեղմելու կարգավորումներ նախատեսել: Պետությունը ինքն է նախաձեռնել և սահմանել է արտոնյալ հարկային ռեժիմներ, հետո էլ այդ ռեժիմներում տեղավորված հարկ վճարողների նկատմամբ ցանկանում է կիրառել անհասկանալի գործիքներ: ՊԵտք է նախաձեռնել այսքան արտոնյալ ռեժիմների կրճատման և որոշ գործունեության տեսակների համար դրանց սահմանափակում նախատեսող նախագծեր | ||
2 | «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 01.12.2021 15:12:53 | Նախագծում գրված է, որ. «Հարկային պլանավորման չարաշահման առկայությունը որոշելիս՝ հարկային մարմինը պետք է իրականացնի հանգամանքների բազմակողմանի և լրիվ ուսումնասիրություն` հաշվի առնելով չարաշահման առկայությունը և (կամ) բացակայությունը հավաստող յուրաքանչյուր հանգամանք:»: Մինչև հիմա առանց պատշաճ հիմքերի հարկային ստուգումները կասեցվում են և այս հանգամանքներում ակնկալել, որ այս գործիքի ներդրման արդյունքում հարկային մարմինը պետք է իրականացնի հանգամանքների բազմակողմանի և լրիվ ուսումնասիրություն, կարծում եմ, որ միայն միամիտները կարող են հավատալ: | ||
3 | «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 01.12.2021 15:13:49 | ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների գործելաոճը բավարար է համոզվելու համար, որ այս գործիքի ներդրումը պատուհաս է դառնալու հենց ՊԵԿ-ի համար: |