«Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն
01.12.2021
ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների գործելաոճը բավարար է համոզվելու համար, որ այս գործիքի ներդրումը պատուհաս է դառնալու հենց ՊԵԿ-ի համար:
0 - Կողմ
9 - Դեմ
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակումը նպատակ է հետապնդում իրավական կարգավորման ենթարկել Օրենսգրքում օգտագործվող փոխկապակցված անձանց հասկացությունը` տալով հնարավորինս սպառիչ սահմանումներ և փորձելով բացառել այն դեպքերը, երբ իրականում փոխկապակցված անձանց փոխկապակցված ճանաչելը կարող է դառնալ անհնար միայն թերի իրավակարգավորման պատճառով:
Քննարկվել է
24.11.2021 - 09.12.2021
Տեսակ
Օրենք
Ոլորտ
Պետական եկամուտներ
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 5904
Տպել01.12.2021
ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների գործելաոճը բավարար է համոզվելու համար, որ այս գործիքի ներդրումը պատուհաս է դառնալու հենց ՊԵԿ-ի համար:
01.12.2021
Նախագծում գրված է, որ. «Հարկային պլանավորման չարաշահման առկայությունը որոշելիս՝ հարկային մարմինը պետք է իրականացնի հանգամանքների բազմակողմանի և լրիվ ուսումնասիրություն` հաշվի առնելով չարաշահման առկայությունը և (կամ) բացակայությունը հավաստող յուրաքանչյուր հանգամանք:»: Մինչև հիմա առանց պատշաճ հիմքերի հարկային ստուգումները կասեցվում են և այս հանգամանքներում ակնկալել, որ այս գործիքի ներդրման արդյունքում հարկային մարմինը պետք է իրականացնի հանգամանքների բազմակողմանի և լրիվ ուսումնասիրություն, կարծում եմ, որ միայն միամիտները կարող են հավատալ:
01.12.2021
Հերթական անգամ պատճառը վերացնելու փոխարեն փորձ է արվում հետևանքները մեղմելու կարգավորումներ նախատեսել: Պետությունը ինքն է նախաձեռնել և սահմանել է արտոնյալ հարկային ռեժիմներ, հետո էլ այդ ռեժիմներում տեղավորված հարկ վճարողների նկատմամբ ցանկանում է կիրառել անհասկանալի գործիքներ: ՊԵտք է նախաձեռնել այսքան արտոնյալ ռեժիմների կրճատման և որոշ գործունեության տեսակների համար դրանց սահմանափակում նախատեսող նախագծեր