Add to favourites

«ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Վիճակախաղերի մասին» 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-3-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածը՝

  • 5-րդ, 7․1-ին և 16-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել,
  • 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

 «6) գովազդային վիճակախաղ`   կազմակերպվում է ծառայություններ կամ ապրանքներ գովազդելու նպատակով, ընդ որում, շահումային ֆոնդը չի կարող գերազանցել տվյալ ապրանքի կամ ծառայության նախորդ կամ ընթացիկ տարվա իրացման շրջանառությունների 8 տոկոսից առավելագույնի չափը: Եթե շահումային ֆոնդը գերազանցում է սույն մասում նշված առավելագույն չափը, ապա տվյալ գործունեությունը դիտվում է որպես վիճակախաղի կազմակերպման գործունեություն.»։

 3) 8-րդ մասից  հանել «տոտալիզատորում» բառը․

 4) 9-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

 «9) մարված տոմս` վիճակախաղի չիրացված տոմս, որն անցել է սույն օրենքի 6-րդ հոդվածի գործընթացը: Էլեկտրոնային կամ ինտերնետային վիճակախաղերի պարագայում մարված տոմս են համարվում նախապես գեներացված և իրացված վիճակախաղային համակցությունների տարբերությունը.»․

 5) 13-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

 «13) վիճակախաղի կազմակերպիչ` սույն օրենքին համապատասխան վիճակախաղերի գործունեություն իրականացնելու համար լիցենզիա ստացած առևտրային կազմակերպություն, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ինքնուրույն կամ հանձնարարության պայմանագրով՝ որպես հանձնակատար, կոմիսիայի պայմանագրով՝ որպես կոմիսիոներ, գործակալության պայմանագրով՝ որպես գործակալ, երաշխավորության պայմանագրով` որպես երաշխավոր, լիազորագրի հիման վրա՝ որպես ներկայացուցիչ (այդ թվում` առևտրային), ինչպես նաև առևտրային միջնորդ հանդիսացող կամ որևէ ձևով լիազորված ցանկացած անձ, որը հրապարակային կամ այլ պայմանագրերով կամ առանց դրանց ստեղծում է որևէ վիճակախաղի մասնակցելու հնարավորություն խաղացողին (որևէ կերպ մասնակցելու իրավունքի տրամադրում):

   Հայաստանի Հանրապետության տարածքում կազմակերպված վիճակախաղերի կազմակերպման և անցկացման,  հաշվառման, շահումների վճարման համար օգտագործվող սարքավորումները, ծրագրային միջոցները պետք է տեղակայվեն Հայաստանի Հանրապետության տարածքում և ունենան Հայաստանի Հանրապետության համապատասխան հաղորդակարգի (IP) հասցե.»․

  6) լրացնել  հետևյալ խմբագրությամբ 17-ից 30-րդ մասեր.

  «17) վիճակախաղային համակցություն` վիճակախաղի անցկացման պայմաններով նախատեսված գրանիշերի (գրառումներ, թվեր, պատկերներ, նիշեր) ամբողջություն`  վիճակախաղի տոմսի վրա.

  18) շահում` վիճակախաղի մասնակցին վիճակախաղի համակցության կանխագուշակման արդյունքում խաղի կազմակերպչի կողմից տրամադրվող դրամային կամ բնամթերային ձևով նյութական արժեքի վճարում.

 19) էլեկտրոնային վիճակախաղ` Էլեկտրամեխանիկական, էլեկտրական, էլեկտրոնային կամ այլ տեխնիկական սարքավորումների օգտագործմամբ իրականացվող վիճակախաղ, որտեղ շահող համակցությունները ներառված են նախապես գեներացված տվյալների շտեմարանում.

20) էլեկտրոնային վիճակախաղի տերմինալ` վիճակախաղային համակցության ընտրություն կամ մուտքագրում կատարելու համար նախատեսված խաղային արտադրանք.

21) ինտերնետ վիճակախաղ` ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի և (կամ) ցանկացած համակարգված ցանցային կապուղիների օգտագործմամբ իրականացվող վիճակախաղ, որտեղ շահող համակցությունները ներառված են նախապես գեներացված տվյալների շտեմարանում.

     22) Կազմակերպչի պաշտոնական կայք` խաղային ոլորտի լիազոր օպերատորի հետ սույն օրենքով սահմանված կարգով համաձայնեցված` կազմակերպչի կանոնակարգով սահմանված տեղեկատվական ռեսուրս կամ ինտերնետ վիճակախաղերին  հեռահար մասնակցություն ապահովող միջոց,  այդ թվում՝ խաղացողների գրանցման կամ մուտքի կամ նույնականացման հնարավորություն ընձեռող ենթադոմենային անվանումներով կայքերը (սուբդոմենները)․

Սույն օրենքի իմաստով կազմակերպչի պաշտոնական կայքեր չեն կարող համարվել սոցիալական ցանցերի հարթակներում տեղակայվող կազմակերպչի ինտերնետային էջերը, ինչպես նաև տեսաձայնանախագծային կայքերում կազմակերպչի կողմից տեղակայվող ալիքները.

    23) նախասրահ` խաղասրահի մուտքին հարակից առանձնացված սրահ, որտեղ իրականացվում է հաճախորդների նույնականացում և մուտքագրում տվյալների շտեմարան.

         24) պատասխանատու անձ՝ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավար (տնօրեն), խաղասրահի կառավարիչ, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելմամբ զբաղվող ներքին դիտարկումների ստորաբաժանման ղեկավար կամ պատասխանատու աշխատակից.

   25) խաղային արտադրանք` սարքավորում կամ ծրագրային ապահովման միջոց, որոնց միջոցով իրականացվում են վիճակախաղերի կազմակերպումը կամ վիճակախաղի մասնակցին հնարավորություն է ընձեռնվում մասնակցելու վիճակախաղերին.

   26) հարթակ` սարք, որի միջոցով կարող է առաջարկվել մեկ կամ ավելի խաղային արտադրանք.

   27) Խաղային օպերացիաներ՝ խաղային ոլորտը կարգավորող օրենքներին և կարգավորումներին համապատասխան վիճակախաղերի իրականացման նպատակով խաղային արտադրանքների կիրառմանն ուղղված գործողությունների կատարում․

    28) Վիճակախաղերի անցկացման օպերացիոն վկայագիր` սույն օրենքով սահմանված կարգով խաղային օպերացիաներ իրականացնելու համար ֆիզիկական անձին, այդ թվում՝ պատասխանատու անձին տրամադրված փաստաթուղթ.

        29) պատշաճ ձևով տեղեկացում կամ փաստաթղթերի ուղարկում՝ տեղեկացումը կամ փաստաթղթերի ուղարկումը համարվում է պատշաճ ձևով կատարված, եթե դրանք ուղարկվել են պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ (այդ թվում՝ հայտատուի կողմից նշված հեռախոսահամարին հաղորդագրություն ուղարկելով) կամ էլեկտրոնային համակարգի միջոցով (այդ թվում՝ հայտատուի կողմից նշված էլեկտրոնային փոստի միջոցով), ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային կապի այլ միջոցներով կամ հանձնվել են ստացականով (այսուհետ` պատշաճ ձևով).

30) Խաղային ոլորտի լիազորված օպերատոր, փորձարկման լաբորատորիա, անկախ փորձարկման լաբորատորիա մոնիտորինգային կենտրոն,համապատասխանության սերտիֆիկատ, Խաղային ոլորտի վերահսկում հասկացությունները սույն օրենքում կիրառվում են «Խաղային ոլորտի մասին»  օրենքով սահմանված իմաստով և նշանակությամբ։»։

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ

«Հոդված 3 «Վիճակախաղ» բառի օգտագործումը

Վիճակախաղի կազմակերպիչները իրենց ապրանքային նշանի, վիճակախաղերի տոմսերի, կայքերի անվանման, ցուցանակների և գովազդների մեջ պարտավոր են օգտագործել  «վիճակախաղ» բառը՝ անհրաժեշտության դեպքում զուգակցելով թարգմանությունը։»։

Հոդված 3. Օրենքի 2-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ»

Հոդված 4. Օրենքի 4-րդ հոդվածը`

  • 1-ին մասում «հիմնադիրներ ունեցող» բառերից հետո լրացնել «որի հիմնադիրները նույնպես հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ և կամ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ առևտրային կազմակերպություններ» բառերը.
  • 2-րդ և 3-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.
  • լրացնել հետևյալ խմբագրությամբ 4-րդ, 5-րդ և 6-րդ մասեր․

«4. Վիճակախաղերի կազմակերպիչները կարող են շահագործել միայն ոլորտի լիազոր օպերատորի կողմից տրված համապատասխանության սերտիֆիկատ ունեցող խաղային արտադրանքներ։

  1. Վիճակախաղերի գործունեությունը կարող  է կազմակերպվել  բացառապես խաղային արտադրանքները   խաղային ոլորտի  լիազորված օպերատորի մոնիտորինգային կենտրոնին միացնելուց հետո:
  2. Վիճակախաղերի կազմակերպիչների կողմից շահագործվող խաղային արտադրանքներով խաղային օպերացիաներ կարող են իրականացնել միայն վիճակախաղերի անցկացման օպերացիոն վկայագրեր ունեցող ֆիզիկական անձինք։»։

Հոդված 5. Օրենքի 4.1-ին հոդվածը`

1) Վերնագրում  «ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց» բառերը փոխարինել «պատասխանատու անձանց» բառերով․

2)  3-րդ մասում «Ղեկավար պաշտոններ չի կարող զբաղեցնել» բառերը փոխարինել «Պատասխանատու անձ չի կարող լինել» բառերով և «նշված անձ» բառերից հետո լրացնել «և չունի  օպերացիոն վկայագիր:» բառերը։

Հոդված 6.  Օրենքում լրացնել հետևյալ խմբագրությամբ 4.4-րդ հոդված.

«Հոդված 4.4. Վիճակախաղերի կազմակերպմանը ներկայացվող սահմանափակումները

  1. Արգելվում է օտարերկրյա պետություններում կազմակերպված վիճակախաղերի տոմսերի իրացումը Հայաստանի Հանրապետությունում:
  2. Արգելվում է օտարերկրյա պետություններում կազմակերպված էլեկտրոնային վիճակախաղերին և ինտերնետ վիաճակախաղերին մասնակցությանը հնարավորության ստեղծումը, ինչպես նաև դրանց գովազդումը Հայաստանի Հանրապետության տարածքում և «ԱՄ» դոմենային տիրույթում:

          Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել oտարերկրյա պետություններում կազմակերպված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կողմից կազմակերպված էլեկտրոնային վիիճակախաղերին և ինտերնետ վիճակախաղերին մասնակցության հնարավորության և հասանելիության  արգելափակման կարգը:

  1. Արգելվում է Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերին և/կամ վճարահաշվարկային համակարգերին օտարերկրյա պետություններում կազմակերպված էլեկտրոնային վիճակախաղերին և ինտերնետ վիճակախաղերին մասնակցելու նպատակով մատուցել վճարահաշվարկային ծառայություններ (այդ թվում՝ բացել, վարել, սպասարկել բանկային հաշիվներ), ինչպես նաև նրանց հետ կնքել համապատասխան պայմանագրեր: Սույն մասով նախատեսված սահմանափակման իրականացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
  2.   Արգելվում է Հայաստանի Հանրապետության տարածքում ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված չափորոշիչների հիման վրա փորձաքննություն չանցած և թույլտվություն չստացած ավտոմատացված սարքավորումներով, ծրագրային և տեխնիկական միջոցներով  որևէ տեսակի վիճակախաղի գործունեության  կազմակերպումը:»:

Հոդված 7 Օրենքի 5-րդ հոդվածը`

  • 1-ին մասի «ա» կետից հանել «բացառությամբ տոտալիզատորների կազմակերպման դեպքերի,» բառերը․
  • լրացնել հետևյալ խմբագրությամբ ա1) կետ․

«ա1) ապահովում է «Գովազդի մասին» օրենքի պահանջների կատարումը.»,

  • 1-ին մասի «դ» կետից հանել «խաղարկությունով կամ համակցված» բառերը,
  • 1-ին մասի «ը» կետն ուժը կորցրած ճանաչել,
  • 1-ին մասի «ժ» կետում «և լիազոր մարմնի հետ համաձայնեցված» բառերը փոխարինել «ոլորտի լիազոր օպերատորի հետ համաձայնեցված և լիազոր մարմնի կողմից հաստատված» բառերով,
  • 1-ին մասի «ժա)» կետում «ֆիրմային անվանումը» բառերը փոխարինել «ապրանքային նշանը» բառերով,
  • 1-ին մասի «ժդ) կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ

«ժդ) «Լիազոր մարնի սահմանած կարգով վիճակախաղի կազմակերպիչը էլեկտրոնային կամ ինտերնետ վիճակախաղի դեպքում մինչև վիճակախաղին մասնակցելու հնարավորության տրամադրումն իրականացնում է հաճախորդների նույնականացում և տվյալների մուտքագրում (գրանցում)՝ տասնութ տարին չլրացած ֆիզիկական անձանց վիճակախաղերին մասնակցելը բացառելու նպատակով, ինչպես նաև անմիջականորեն (խաղասրահի միջոցով) վիճակախաղերի կազմակերպման դեպքում արգելում է տասնութ տարին չլրացած ֆիզիկական անձանց մուտքը խաղասրահ, ստուգելով նաև սույն օրենքի 5.1-ին հոդվածով սահմանված նշված քաղաքացիների վիճակախաղերի մասնակցությունը սահմանափակող՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի առկայության հանգամանքը:»։

 

8) 1-ին մասում լրացնել հետևյալ խմբագրությամբ «ժե», «ժզ»,«ժէ», «ժը», «ժթ» , «ժթ1» և «ժթ2» կետեր․

   «ժե) թղթային կրիչի կիրառմամբ վաճառքի ենթակա վիճակախաղի տոմսերի վրա ապահովում է ՀՀ Կառավարության կողմից սահմանված հսկիչ նշանների առկայությունը.

ժզ) անմիջականորեն (խաղասրահի միջոցով) վիճակաղ կազմակերպելու դեպքում ապահովում է խաղասրահի դրսից դեպի ներս անտեսանելիությունը.

     ժէ) անմիջականորեն (խաղասրահի միջոցով) վիճակախաղերի գործունեության կազմակերպման դեպքում ապահովում է նախասրահի առկայություն, որտեղից բացվում է մուտք դեպի խաղասրահ կամ խաղասրահներ.

    ժը) նախասրահում  իրականացնում է ՀՀ Կառավարության սահմանած կարգով` մեկ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամից ավելի գործարքներ իրականացնող հաճախորդների նույնականացման, տվյալների շտեմարանի ստեղծման և պահպանման աշխատանքները.

   ժթ) ապահովում է կազմակերպչի բոլոր  պատասխանատու անձանց և խաղային օպերացիաներ իրականացնողների համար, բացառությամբ թղթային կրիչով վիճակախաղերի տոմսեր վաճառողների վիճակախաղերի անցկացման վավեր օպերացիոն վկայագրի առկայությունը.

  ժթ1) վիճակախաղերի տոմսերի վաճառքն իրականացնում է միայն ՀՀ դրամով.

  ժթ2) ապահովում է խաղասրահի տարածքի պաշտպանույուբը պահպանիչ և հակահրդեհային ազդարարաման համակարգով.»

9) 5-րդ մասից հանել «, բացառությամբ տոտալիզատորի, որին մասնակցելու իրավունք ունեն միայն 21 տարեկանը լրացած անձինք» բառերը․

10) 6-րդ մասում  «ամսվա 5-ը» բառերից հետո լրացնել «իր պաշտոնական կայքում և»  բառերը․

11) 7-րդ մասում  «Ժամկետում» բառից հետո լրացնել «իր պաշտոնական կայքում և» բառերը․

     12) լրացնել հետևյալ խմբագրությամբ 10-ից 11-րդ մասեր ․

«10. Ինտերնետ վիճակախաղի դեպքում արգելվում է շահումը փոխանցել այն հաշիվներին, որոնցից չեն կատարվել ձեռք բերված վիճակախաղերի տոմսերի արժեքները վճարները:

  1. Ապահովում է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի պահանջների կատարումը:»:

Հոդված 8. Օրենքի 5.1-ին հոդվածը՝

1) վերնագրից հանել «տոտալիզատորին (այդ թվում ինտերնետ տոտալիզատորին)» բառերը․

2) 2-րդ մասից հանել «տոտալիզատորների (այդ թվում ինտերնետ տոտալիզատորների)»  բառերը, իսկ «ինչպես նաև գրանցումը ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված ինտերնետային կայքում, իսկ գրանցված լինելու դեպքում՝ ինտերնետ տոտալիզատորին մասնակցելու հնարավորությունը» բառերը փոխարինել «ինչպես նաև գրանցումը ինտերնետ վիճակախաղի գործունեության կազմակերպման համար նախատեսված ինտերնետային կայքում, իսկ գրանցված լինելու դեպքում՝ ինտերնետով  վիճակախաղին մասնակցելու հնարավորությունը:» բառերով:

   Հոդված 9. Օրենքի  5.2-րդ հոդվածը`

1) 1-ին մասում «Լիցենզիա ունեցող վիճակախաղի կամ անմիջականորեն տոտալիզատորի յուրաքանչյուր կազմակերպիչ կարող է կազմակերպել մեկական բուքմեյքերական գրասենյակ կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատոր միայն» բառերը փոխարինել «Յուրաքանչյուր վիճակախաղի կազմակերպիչ կարող է կազմակերպել մեկական անմիջականորեն (խաղասրահի միջոցով) վիճակախաղ միայն» բառերով․

2) 2-րդ և 3-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

 Հոդված 10. Օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասից հանել «բուքմեյքերային գրասենյակների» բառերը։

           Հոդված 11. Օրենքի 6-րդ հոդվածը`

1) 1-ին մասի «բ» կետում «առնվազն 3000 տպաքանակ ունեցող թերթում» բառերը փոխարինել «http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով․

2) 2-րդ մասում «Լիազոր» բառը փոխարինել «Վերահսկող» բառով․

3) 3-րդ մասում «դաշտերը» բառից հետո լրացնել «ՀՀ Կառավարության կողմից սահմանված հսկիչ նշանը» բառերը․

4) 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել․

5) 9-րդ մասում «մեկ» բառը փոխարինել «երկու» բառով։

          Հոդված 12 Օրենքի 6-րդ հոդվածում լրացնել հետևյալ խմբագրությամբ 10-րդ մաս ․

 «10) Էլեկտրոնային կրիչների կիրառմամբ չիրացված տոմսերի հաշվառումն ու մարումն իրականացվում է նախապես գեներացված վիճակախաղային համակցություններ պարունակող գրառումների ամբողջական ցանկից (թողարկված տոմսեր) ընդունված (գրանցված) համակցությունների (իրացված տոմսեր) նվազեցման միջոցով։»։

Հոդված 13. Օրենքի 7-րդ հոդվածը`

  • 1-ին մասի «ա» և «բ» կետերում, 2-րդ մասի «ա» և «բ» կետերում «փաստաթղթային տեսքով» բառերը փոխարինել «էլեկտրոնային եղանակով» բառերով․
  • 3-րդ, 31-րդ, 32-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել․
  • 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5․ Սույն հոդվածի 1-ին, 2-րդ և 10-րդ մասերով նշված հաշվետվություննե

  • Discussed

    24.11.2021 - 09.12.2021

  • Type

    Law

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5451

Print

Related documents / links