Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի նոյեմբերի 24-ի N 1640-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Զինա Խաչատրյան 24.11.2021 20:57:56 Առաջարկում եմ ՝ V. ՍՈՎՈՐՈՂԻ ԱԶԱՏՈՒՄԸ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ կետի 26-րդ ենթակետում, այն է ՝ Սովորողի ազատումը հաստատությունից կատարվում է՝ ավելացնել ևս մեկ կետ. մեկ ամսվա ընթացքում առնվազն երկու անգամ կարգապահական տույժ ունենալու (նկատողույուն կամ խիստ նկատողություն ) դեպքում: Լրացուցիչ կքննարկվի:
2 Արամ Սողոմոնյան 25.11.2021 18:33:08 Կարգում հանրակրթական պետական ուսումնական հաստատությունից, մասնավորապես՝ հիմնական դպրոցից, ազատման վերաբերյալ չկան դրույթներ։ Պարտադիր ուսուցման պայմաններում դա հասկանալի է, սակայն որոշակի (իրավա)խախտումների կամ պայմանագրային դրույթների խախտման դեպքում հնարավոր է ազատում դպրոցից։ Դա պետք է սահմանվի։
3 Նաիրա Բաբայան 08.12.2021 10:39:25 Կարևոր է դպրոց սովորողի ընդգրկման և տեղափոխման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկում՝ 19-րդ հոդվածում, ավելացնել ա.տեղեկանք երեխայի առողջության մասին (սպասարկող բուժ հիմնարկից) «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի պահանջներին համապատասխան ուսումնական հաստատությունում սովորողների համար անվտանգ և ապահով միջավայր, բժշկական օգնություն և սպասարկում, ֆիզիկական զարգացման և առողջության ամրապնդման համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու , անհրաժեշտ և որակյալ աշխատանքներ իրականացնելու համար բ.հիմնական կրթության վկայականը՝ կրթական 3-րդ աստիճան, 10-12-րդ դասարաններ, ընդունվելիս կամ տեղափոխվելիս: Միևնույնէ առանց վկայականը պահանջելու անհնար է կատարել ընդունելություն, ինչպես նաև հակասություն է առաջանում կարգի 23-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջի հետ: