ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի N 1640-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
- ՀՀ կրթության և գիտության նախարարի 2010 թվականի նոյեմբերի 24-ի՝ «Դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու, սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման և հանրակրթական ուսումնական հաստատությունից սովորողին այլ ուսումնական հաստատություն տեղափոխելու և ազատելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2003 թվականի օգոստոսի 25-ի N 619-Ն, 2010 թվականի օգոստոսի 30-ի N 1350-Ն հրամանները ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1640-Ն հրամանի՝
- 3-րդ և 4-րդ կետերը հանել,
- հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
- Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի
2021 թ. -ի N -Ն հրամանի
Հավելված
ՀՀ կրթության և գիտության նախարարի
2010 թ. նոյեմբերի 24-ի N 1640-Ն հրամանի
Կ Ա Ր Գ
ԴՊՐՈՑԱԿԱՆ ՏԱՐԻՔԻ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ, ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏԻՑ ՈՒՇ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿՎՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՍՈՎՈՐՈՂԻՆ ԱՅԼ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ԵՎ ԱԶԱՏԵԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն կարգով կարգավորվում են դպրոցական տարիքի երեխայի (այսուհետ` սովորող)` հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություն (այսուհետ` հաստատություն) ընդգրկման, հաստատությունից տեղափոխման և ազատման, ինչպես նաև սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող սովորողների կրթության կազմակերպման գործընթացի հետ կապված` սովորողի ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) և հաստատության միջև ծագող իրավահարաբերությունները:
II. ՍՈՎՈՐՈՂԻ ԸՆԴԳՐԿՈՒՄԸ
- Սովորողը հանրակրթության մեջ ընդգրկվում է «Հանրակրթության մասին» օրենքի պահանջներին համապատասխան:
- Սովորողի ընդունելությունը հաստատություն իրականացվում է տնօրենի հրամանով՝ դպրոցահասակ երեխայի ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) դիմումի և հաստատության ու ծնողի միջև կնքված պայմանագրի հիման վրա՝ «Հանրակրթության մասին» օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով:
- Սովորողին հաստատություն ընդունելու հրամանին հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում, հաստատություն ընդունված սովորողի տվյալները հաստատության տնօրենը մուտքագրում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ ԿՏԱԿ) կողմից վարվող «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ»։
- Ազգային փոքրամասնությանը պատկանող սովորողի ընդգրկումը հաստատություն կատարվում է սովորողի ազգային (մայրենի) լեզվով ուսուցմամբ կամ այդ լեզվի դասընթաց ունեցող հաստատությունում (դասարանում), իսկ դրա բացակայության դեպքում ուսուցման լեզվի ընտրությունը կատարում է սովորողի ծնողը: Եթե ազգային փոքրամասնությանը պատկանող սովորողի ազգային (մայրենի) լեզվով ուսուցմամբ կամ այդ լեզվի դասընթաց ունեցող հաստատությունում լիցենզիայով տրված տեղերը լրացած են, և տվյալ բնակավայրում բացակայում է այլ հաստատությունում ազգային (մայրենի) լեզվով ուսուցմամբ հնարավորությունը, ապա սովորողի ընդունելությունը տվյալ հաստատություն իրականացվում է՝ անկախ լիցենզիոն տեղերի սահմանափակումից:
- Բացառությամբ սույն կարգ 5–րդ կետում նշված դեպքի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների երեխաների ուսուցման լեզուն հայերենն է:Օտարերկրյա քաղաքացիները, երկքաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք (նրանց օրինական ներկայացուցիչը), ինչպես նաև այն դեպքում, երբ ծնողներից մեկն է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, իրենք են ընտրում են իրենց երեխայի ուսուցման լեզուն:
- Բոլոր այն բնակավայրերում, որտեղ հաստատությունը տվյալ աստիճանում կրթություն իրականացնող միակ հաստատությունն է կամ տվյալ համայնքում գործող հաստատություններում տվյալ կրթական աստիճանի համար լիցենզիայով սահմանված բոլոր տեղերը զբաղված են, սովորողի ընդունելությունը հաստատություն իրականացվում է՝ անկախ լիցենզիոն տեղերի սահմանափակումից:
- Հաստատության տնօրենը, համադրելով կրթական տարբեր աստիճաններում դասարանների համալրվածությունը, հաշվի առնելով նոր ընդունելության կանխատեսվող ծավալը, մինչև տվյալ տարվա մայիսի 20-ը կարող է դիմել կրթության կառավարման պետական լիազոր մարմնին տարրական աստիճանի լիցենզիոն տեղերի վերաբաշխման առաջարկով` առաջին դասարանի ընդունելության տեղերի հատկացման նպատակով: Լիցենզիոն տեղերի վերաբաշխման առաջարկը պետք է հաշվի առնի տարվա ընթացքում սովորողների տեղափոխման և ընդունելության համար առնվազն 10 տոկոս տեղերի պահպանումը տարրական աստիճանի մյուս դասարանների համար:
- Սովորողի ընդունելությունը հաստատության առաջին դասարան մեկնարկում է յուրաքանչյուր տարվա ուսումնական պլանով նախատեսված ուսումնական գործընթացի ավարտից երկու շաբաթ հետո՝ առաջին երկուշաբթի օրը։
- Բոլոր այն բնակավայրերում, որտեղ գործում է մեկից ավելի առաջին աստիճանի հանրակրթական հիմնական ծրագիր իրականացնող պետական հաստատություն, սովորողի ընդգրկումը պետական հաստատության առաջին դասարան կատարվում է հայտագրման միջոցով, որն իրականացվում է Նախարարության ԿՏԱԿ-ի կողմից վարվող «Սովորողներին դպրոց հայտագրելու էլեկտրոնային համակարգ»-ի (այսուհետ՝ համակարգ) միջոցով:
- Սովորողների ընդունելությունը կազմակերպելիս՝ առաջնահերթությունը տրվում է տվյալ հաստատությունում սովորող քույր, եղբայր ունեցող երեխաներին, ինչպես նաև՝ տվյալ հաստատության աշխատակիցների երեխաներին։
- Սույն կարգի 11-րդ կետում նշված առաջնահերթություն ունեցող սովորողների ծնողները իրենց երեխաներին առաջին դասարան համակարգի միջոցով հայտագրում են հայտագրման մեկնարկի օրվանից սկսած՝ 14 օրվա ընթացքում:
- Սույն կարգի 11-րդ կետում նշված առաջնահերթություն չունեցող սովորողների ծնողները իրենց երեխաներին համակարգի միջոցով հայտագրում են հայտագրման մեկնարկի օրվան հաջորդող 15-րդ օրվանից սկսած:
- Երկյակ, եռյակ, քառյակ և ավելի երեխաներից առնվազն մեկի հայտագրումը հաստատություն ապահովում է մյուս երեխայի (երեխաների) ընդունելությունը նույն հաստատությունում` անկախ լիցենզիոն տեղերի սահմանափակումից:
- Սույն կարգի 5-րդ և 6-րդ կետերով սահմանված անձինք իրենց երեխաների հայտագրումն իրականացնում են հայտագրման մեկնարկի օրվան հաջորդող 22-րդ օրվանից սկսած՝ համակարգում ստեղծված առանձին էջի միջոցով։
- Սույն կարգի 11-րդ կետում նշված առաջնահերթություն ունեցող սովորողների ծնողները սույն կարգի 12-րդ կետում նշված ժամանակահատվածում իրենց երեխաներին տվյալ հաստատության առաջին դասարան չհայտագրելու և առաջնահերթությունից չօգտվելու դեպքում՝ իրենց երեխաներին հայտագրում են ընդհանուր հիմունքներով՝ սույն կարգի 13-րդ կետում ամրագրված ժամկետում:
- Յուրաքանչյուր ուսումնական տարվա մինչև սեպտեմբերի 5-ը ներառյալ երեխային հաստատություն ընդունելու մասին դիմումը ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) կողմից հաստատություն չներկայացնելու դեպքում երեխայի հաստատություն ընդունվելու հայտը չեղարկվում է։
III. ՍՈՎՈՐՈՂԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ
- Հայաստանի Հանրապետության տարածքում հաստատությունից հաստատություն տեղափոխությունը կատարվում է ամբողջ ուսումնական տարվա ընթացքում՝ սույն կարգի պահանջներին համապատասխան՝ ԿՏԱԿ կողմից վարվող «Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգի» միջոցով: Ուսումնական տարվա ընթացքում սովորողի բացակայությունների ամփոփման համար սահմանված ժամկետից հետո նույն բնակավայրում հաստատությունից հաստատություն սովորողի տեղափոխությունն արգելվում է: Սովորողի տեղափոխումն իրականացվում է սովորողի հաջորդ դասարան կամ հաջորդ կրթական աստիճան փոխադրվելու մասին մանկավարժական խորհրդի որոշումից հետո։ Դասարանը որոշվում է սույն կարգի 23-րդ կետում սահմանված փաստաթղթերի հիման վրա:
- Նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններից հանրակրթական ուսումնական հատատություն՝ սովորողի տեղափոխությունը կատարվում է ամբողջ ուսումնական տարվա ընթացքում` 1-ին կուրսից` 10-րդ դասարան, 2-րդ կուրսից` 11-րդ դասարան, 3-րդ և 4-րդ կուրսերից` 12-րդ դասարան` բաց թողած ծրագրային նյութը լրացնելու պայմանով` պահպանելով սույն կարգի 23-րդ և 28-րդ կետերի պահանջները:
- Սույն կարգի 23-րդ կետում սահմանված փաստաթղթերի առկայության և կրթական աստիճանների տևողության համապատասխանության դեպքում այլ երկրում ուսումնառությունն ընդհատած և Հայաստանի Հանրապետություն վերադարձած սովորողի դասարանը որոշվում է ներկայացված փաստաթղթերի հիման վրա: Սույն կարգի 23-րդ կետում սահմանված փաստաթղթերի առկայության և կրթական աստիճանների տևողության անհամապատասխանության դեպքում` սովորողի ուսումնառությունը կազմակերպվում է մեկ դասարան բարձր (բացառությամբ 9-րդ դասարանի) կամ ցածր (կրթության տևողությունը 12 տարուց ավելի լինելու դեպքում):
- Առանց կրթության վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի այլ երկրներից Հայաստանի Հանրապետություն վերադարձած սովորողի դասարանը որոշվում է սույն կարգի 27-րդ և 28-րդ կետերի պահանջներին համապատասխան: 1-4-րդ դասարանները այլ երկրներում օտար լեզվով ուսուցմամբ հաստատությունում (դասարանում) սովորած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների երեխաները Հայաստանի Հանրապետություն վերադառնալիս ուսումը շարունակում են հայերենով ուսուցմամբ համապատասխան դասարանում՝ համաձայն անհատական ուսուցման պլանի:
- Ուսումնառության ընթացքում առնվազն 5 տարի անընդմեջ այլ երկրներում օտար լեզվով ուսուցմամբ հաստատություններում (դասարաններում) սովորած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների երեխաները Հայաստանի Հանրապետություն վերադառնալիս կարող են ուսումը շարունակել օտար լեզվով ուսուցմամբ համապատասխան դասարաններում` դրանց առկայության դեպքում:
IV. ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՍՈՎՈՐՈՂԻ ԸՆԴԳՐԿՄԱՆ ԵՎ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
- Սովորողին հաստատություն ընդունելու համար ծնողը ներկայացնում է`
- դիմում` ուղղված տնօրենին,
- սովորողի հանրային ծառայության համարանիշի կամ դրանից օրենքով սահմանված կարգով հրաժարված լինելու մասին տեղեկանքի պատճենը։
- լուսանկար՝ 3x4 չափսի, «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում», սովորողի էլեկտրոնային անձնական գործում վերբեռնելու նպատակով,
- եզրակացություն` «Կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների տեղեկատվական համակարգում» հաշվառված լինելու վերաբերյալ` տրված սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային կառավարման պետական մարմնի կողմից՝ հակասոցիալական վարք դրսևորած սովորողներին համապատասխան հաստատություն ընդունելու համար (չորրորդ դասարանից սկսած),
- նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններից տեղափոխվելու դեպքում՝ տեղեկանք տվյալ հաստատությունում ուսումնառության ժամկետների մասին,
- եզրակացություն՝ տրված սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային կառավարման պետական մարմնի կողմից՝ հանրակրթական հատուկ դպրոց ընդունվելու համար,
- սույն կարգի 27-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերով սահմանված դեպքերում` փաստաթուղթ զինվորական կոմիսարիատից:
V. ՍՈՎՈՐՈՂԻ ԱԶԱՏՈՒՄԸ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ
- Սովորողի ազատումը հաստատությունից կատարվում է՝
- ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) դիմումի հիման վրա,
- դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա:
- Սույն կարգի 24-րդ կետի 1-ին ենթակետով ավագ դպրոցից ազատված սովորողի հիմնական կրթության վկայականը հանձնվում է սովորողի ծնողին (նրա օրինական ներկայացուցչին), սույն կարգի 24-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն ավագ դպրոցից ազատված սովորողի հիմնական կրթության վկայականը պահպանվում է տվյալ հաստատությունում` մինչև սովորողի կամ նրա ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) գրավոր դիմում ներկայացնելը:
- Ոչ պետական կամ մասնագիտացված հաստատությունից սովորողի ազատումը կարող է կատարվել նաև սույն կարգի 3-րդ կետով սահմանված ծնողի և տվյալ հաստատության միջև կնքված պայմանագրի դրույթները սովորողի կամ ծնողի կողմից չպահպանելու դեպքում:
VI. ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏԻՑ ՈՒՇ ՍՈՎՈՐՈՂԻ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿՈՒՄԸ
- «Հանրակրթության մասին» օրենքով սահմանված ժամկետից ուշ սովորողը հանրակրթության մեջ ընդգրկվում է`
- մինչև տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ 8 տարին լրանալու դեպքում` 1-ին դասարան՝ ընդհանուր հիմունքներով,
- մինչև տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ 9-ից մինչև 15 տարին լրանալու դեպքում կամ մինչև մեկ տարի ուսումն ընդհատած սովորողը` իր տարիքային խմբից մեկ դասարան ցածր` գիտելիքների գրավոր ստուգման արդյունքում,
- կրթական 3-րդ աստիճանում հաստատություն չհաճախած սովորողը (մինչև 17 տարին լրանալը), հիմնական կրթության վկայական ներկայացնելու դեպքում ընդունվում է իր տարիքային խմբից մեկ դասարան ցածր, 10-րդ դասարան ընդունվելու դեպքում` 10-րդ դասարան,
- 19 տարին չլրացած սովորողը կրթական 3-րդ աստիճանի 10-րդ, 11-րդ կամ 12-րդ դասարաններում ուսումն ընդհատած լինելու դեպքում ուսումնառությունը շարունակում է ընդհատած ժամանակահատվածից,
- Կրթության վերաբերյալ փաստաթղթերի համաձայն հաջորդ դասարան փոխադրված և ուսումնական տարվա առաջին կիսամյակում ուսումն ընդհատած սովորողը մինչև ուսումնական տարվա առաջին կիսամյակի ավարտը հաստատություն դիմելու դեպքում` ուսումը շարունակում է համապատասխան դասարանում` պայմանով, որ առաջին կիսամյակի և տարեկան գնահատականները որոշվելու են ուսումնական տարվա ավարտին կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով 120-200 ժամ բացակայած սովորողի համար նախատեսված լրացուցիչ քննությունների և ամփոփիչ ստուգողական աշխատանքների միջոցով, որոնց արդյունքների վերաբերյալ Նախարարությունը կարող է իրականացնել մոնիթորինգ:
- Սույն կարգի 27-րդ կետի 2-րդ, 3-րդ ենթակետերի, 18-րդ և 20-րդ կետերի պահանջների կատարումն ապահովելու նպատակով հաստատության տնօրենի հրամանով ստեղծվում է առարկայական մասնագետների խումբ: Մասնագիտական եզրակացությունը տրվում է սովորողի` ուսումնական պլանով նախատեսված տվյալ դասարանի բոլոր առարկաների գիտելիքների գրավոր (դրա անհնարինության դեպքում` համապատասխան` տվյալ առարկային) ստուգման արդյունքում: Հիմք ընդունելով մասնագիտական խմբի գրավոր եզրակացությունը` սովորողի փաստացի առարկայական գիտելիքների մասին, տնօրենը սովորողին ընդունում է համապատասխան դասարան, հաստատում է ուսումնական պլանով նախատեսված առարկաներից մեթոդմիավորումների կողմից ներկայացված անհատական առարկայական պլանները, լրացուցիչ դասընթացների ժամանակացույցը, ըստ որի՝ սովորողի համար կազմակերպվում է ուսուցում՝ բաց թողած ծրագրային նյութը յուրացնելու համար:
- Մինչև տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ 16 տարին լրացած (լրացող), հաստատություն չհաճախած անձը էքստեռն կարգով հիմնական կրթության վկայական ստանալուց հետո կարող է ուսումը շարունակել 10–րդ դասարանում կամ նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունում:
- Մինչև տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ 19 տարին լրացած (լրացող), հաստատություն չհաճախած կամ կրթական որևէ մակարդակում ուսումն ընդհատած սովորողը հանրակրթական հիմնական ծրագրերը կարող է յուրացնել ինքնակրթությամբ կամ հեռավար ուսուցման ձևով` Նախարարության սահմանած կարգով ստանալ հիմնական կրթության վկայական և (կամ) միջնակարգ կրթության ատեստատ:
Վ. ԴՈՒՄԱՆՅԱՆ