Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԼԻԱԶՈՐ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 822-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 5-Ի N 282 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

<< ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԼԻԱԶՈՐ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 822-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 5-Ի N 282 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ

ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է 2017 թվականի մայիսի 25-ի ՀՀ կառավարության նիստի N 29.6/[407379]-17 (22) արձանագրության 7-րդ կետի 2-րդ ենթակետով տրված հանձնարարականի կատարման հետ՝ ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ: 

Միաժամանակ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ելնելով ՀՀ-ում պետական գույքի ծրագրային և արդյունավետ կառավարման հեռանկարի հետ, մասնավորապես՝ օտարման ենթակա գույքի վաճառքի կազմակերպման, օգտագործման գործընթացներն արդյունավետ կազմակերպելու համար:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

ՀՀ կառավարության 2017-2022 թվականների ծրագրով նախատեսված միջոցառումների արդյունավետ իրականացման նպատակով անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարելու Վարչության կանոնադրության մեջ, որը հնարավորություն կտա ընդլայնելու վարչությանը տրված լիազորությունների շրջանակը լուծելով ընթացիկ խնդիրները:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Վարչությունը, ելնելով պետական գույքի կառավարման ոլորտում առաջացող հիմնախնդիրներից, գործարար միջավայրում ձևավորված պահանջարկից, 2011-2016 ընթացքում նախաձեռնել է մի շարք իրավական ակտերի մշակում, որոնք ընդունվել են ՀՀ կառավարության որոշումներով, և որոնց իրագործումը նպաստել է ինչպես պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացմանը, ՀՀ պետական բյուջեի մուտքերի ավելացմանը, այնպես էլ պետություն-մասնավոր հատված գործընկերության արմատավորմանը: Միաժամանակ ՀՀ կառավարության կողմից ընդունված որոշումներով Վարչությանը տրվել են մի շարք լիազորություններ, որոնք ներառված չեն Վարչության կանոնադրությունում:

 Վարչությունում նախատեսվում է իրականացնել կառուցվածքային փոփոխություններ՝ նպատակ ունենալով ամրագրել նոր գործառույթների ստանձնումը և գոյություն ունեցող գործառույթների վերաբաշխումը, գործառույթների ընդլայնումը, ինչպես նաև գործառույթների համապատասխանեցումը ստորաբաժանումների անվանումներին:

Մասնավորապես.

  • 2018-2022 թվականների ընթացքում ներդրումային բարձր գրավչություն ունեցող պետական գույքի օտարման և մասնավորեցման գործիքակազմում ստանալ առավել տարածում ունեցող <<գործարար միավորի վաճառք>> սկզբունքը, որի իրականացման համար կատարված ծախսերը փոխհատուցվում են գույքի վաճառքից գոյացած միջոցների հաշվին:
  • անհրաժեշտություն է առաջացել բարեփոխել պետական գույքի հաշվառման և միասնական գրանցամատյանի վարման ոլորտը` դրանց հիմքում դնելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ձեռքբերումները (արդիական ծրագրային ապահովումը):

-ստեղծել տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն՝ հիմք ընդունելով <<Հանրապետական գործադիր մարմնի հասարակայնության հետ կապերի ստորաբաժանման օրինակելի կանոնադրության, հանրապետական գործադիր մարմնի ղեկավարի մամուլի քարտուղարի գործառույթների մասին>> ՀՀ կառավարության 2004թ. մայիսի 6-ի թիվ 17 արձանագրային որոշումը, որը, սերտ համագործակցելով Վարչության մամուլի քարտուղարի հետ, կիրականացնի մի շարք գործառույթներ:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի կողմից:

  1. Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է բարձրացնել պետական գույքի կառավարման արդյունավետ կառավարումը:

  1. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

Այլ տեղեկություններ առկա չեն:

 


  • Discussed

    18.08.2017 - 02.09.2017

  • Type

    Decision

  • Area

    State property management

  • Ministry

    State Property Management Committee

Public discussion

18.08.2017 11:31

Տիգրան Մեծ 4

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 9713

Print