Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԼԻԱԶՈՐ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 822-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 5-Ի N 282 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
<< ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԼԻԱԶՈՐ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 822-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 5-Ի N 282 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ
ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը
Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է 2017 թվականի մայիսի 25-ի ՀՀ կառավարության նիստի N 29.6/[407379]-17 (22) արձանագրության 7-րդ կետի 2-րդ ենթակետով տրված հանձնարարականի կատարման հետ՝ ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ:
Միաժամանակ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ելնելով ՀՀ-ում պետական գույքի ծրագրային և արդյունավետ կառավարման հեռանկարի հետ, մասնավորապես՝ օտարման ենթակա գույքի վաճառքի կազմակերպման, օգտագործման գործընթացներն արդյունավետ կազմակերպելու համար:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
ՀՀ կառավարության 2017-2022 թվականների ծրագրով նախատեսված միջոցառումների արդյունավետ իրականացման նպատակով անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարելու Վարչության կանոնադրության մեջ, որը հնարավորություն կտա ընդլայնելու վարչությանը տրված լիազորությունների շրջանակը լուծելով ընթացիկ խնդիրները:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Վարչությունը, ելնելով պետական գույքի կառավարման ոլորտում առաջացող հիմնախնդիրներից, գործարար միջավայրում ձևավորված պահանջարկից, 2011-2016 ընթացքում նախաձեռնել է մի շարք իրավական ակտերի մշակում, որոնք ընդունվել են ՀՀ կառավարության որոշումներով, և որոնց իրագործումը նպաստել է ինչպես պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացմանը, ՀՀ պետական բյուջեի մուտքերի ավելացմանը, այնպես էլ պետություն-մասնավոր հատված գործընկերության արմատավորմանը: Միաժամանակ ՀՀ կառավարության կողմից ընդունված որոշումներով Վարչությանը տրվել են մի շարք լիազորություններ, որոնք ներառված չեն Վարչության կանոնադրությունում:
Վարչությունում նախատեսվում է իրականացնել կառուցվածքային փոփոխություններ՝ նպատակ ունենալով ամրագրել նոր գործառույթների ստանձնումը և գոյություն ունեցող գործառույթների վերաբաշխումը, գործառույթների ընդլայնումը, ինչպես նաև գործառույթների համապատասխանեցումը ստորաբաժանումների անվանումներին:
Մասնավորապես.
- 2018-2022 թվականների ընթացքում ներդրումային բարձր գրավչություն ունեցող պետական գույքի օտարման և մասնավորեցման գործիքակազմում ստանալ առավել տարածում ունեցող <<գործարար միավորի վաճառք>> սկզբունքը, որի իրականացման համար կատարված ծախսերը փոխհատուցվում են գույքի վաճառքից գոյացած միջոցների հաշվին:
- անհրաժեշտություն է առաջացել բարեփոխել պետական գույքի հաշվառման և միասնական գրանցամատյանի վարման ոլորտը` դրանց հիմքում դնելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ձեռքբերումները (արդիական ծրագրային ապահովումը):
-ստեղծել տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն՝ հիմք ընդունելով <<Հանրապետական գործադիր մարմնի հասարակայնության հետ կապերի ստորաբաժանման օրինակելի կանոնադրության, հանրապետական գործադիր մարմնի ղեկավարի մամուլի քարտուղարի գործառույթների մասին>> ՀՀ կառավարության 2004թ. մայիսի 6-ի թիվ 17 արձանագրային որոշումը, որը, սերտ համագործակցելով Վարչության մամուլի քարտուղարի հետ, կիրականացնի մի շարք գործառույթներ:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի կողմից:
- Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է բարձրացնել պետական գույքի կառավարման արդյունավետ կառավարումը:
- Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)
Այլ տեղեկություններ առկա չեն:
-
Քննարկվել է
18.08.2017 - 02.09.2017
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական գույքի կառավարում
-
Նախարարություն
Պետական գույքի կառավարման կոմիտե
Հանրային քննարկում
18.08.2017 11:31
Տիգրան Մեծ 4
Դիտումներ` 9860
Տպել