«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2012 թվականի հոկտեմբերի 31-ի №413Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2012 թվականի հոկտեմբերի 31-ի №413Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծի վերաբերյալ
- Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 1-ի №274Ա որոշման համաձայն՝ օպերատորների կողմից որոշմամբ նախատեսված շարժական բջջային կապի ծառայությունների հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվությունները հրապարակվում են յուրաքանչյուր եռամսյակի համար` մինչև տվյալ եռամսյակին հաջորդող երկրորդ ամսվա 30-ը, իսկ հանձնաժողովի 2012 թվականի հոկտեմբերի 31-ի «Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի լիցենզիա ունեցող անձանց կողմից տվյալ ցանցերով ծառայությունների մատուցման տեղեկատվության հրապարակման ձևը հաստատելու մասին» №413Ն որոշման համաձայն՝ մինչև տվյալ եռամսյակին հաջորդող երրորդ ամսվա 30-ը:
Ելնելով հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորների համար տեխնիկատնտեսական ցուցանիշների հրապարակման ժամկետների առումով միատեսակ մոտեցում կիրառելու նկատառումից՝ անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ կատարել հանձնաժողովի ինչպես 2011 թվականի հունիսի 1-ի №274Ա, այնպես էլ 2012 թվականի հոկտեմբերի 31-ի №413Ն որոշումների մեջ։
- Կարգավորման նպատակը
Նախագծով նախատեսվում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության օպերատորների համար տեխնիկատնտեսական ցուցանիշների հրապարակման ժամկետ սահմանել հաշվետու եռամսյակին հաջորդող երկրորդ ամսվա 15-ը։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից՝ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորների հետ քննարկումների արդյունքում։
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորների համար տեխնիկատնտեսական ցուցանիշների հրապարակման ժամկետների առումով կկիրառվի միատեսակ մոտեցում։
-
Discussed
18.11.2021 - 05.12.2021
-
Type
Decision
-
Area
Telecommunication(electronic communication)
-
Ministry
RA Public Services Regulatory Commission
Views 4330
Print