«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 7-ի N 1398-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
4 - Agree
-
0 - Disagree
Հիմնավորում
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 7-ի N 1398-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին ՀՀ գործող միջազգային համաձայնագրերի որոշ դրույթներ կիրառելու նպատակով ռեզիդենտության փաստը այլընտրանքային տարբերակներով հիմնավորելու հնարավորությունների ստեղծումն է:
2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. Գործող օրենսդրության համաձայն, հայաստանյան աղբյուրներից ստացվող եկամուտը ՀՀ-ում հարկումից ազատված լինելու կամ օրենքով սահմանված հարկի դրույքաչափից տարբերվող (նվազ) դրույքաչափով հարկման կամ միայն եկամուտ ստացողի ռեզիդենտության պետությունում հարկվելու դեպքերում ոչ ռեզիդենտը (օտարերկրյա անձը), համաձայնագրի դրույթներից օգտվելու նպատակով, հարկային գործակալին ներկայացնում է գործող համաձայնագրի իմաստով համապատասխան պետության ռեզիդենտ հանդիսանալու մասին տեղեկանք:
Խնդիրը կայանում է նրանում, որ գործնականում ռեզիդենտությունը հնարավոր է հիմնավորել նաև համապատասխան երկրի իրավասու մարմնի կողմից վարվող էլեկտրոնային համակարգի կամ այդ համակարգից գեներացված փաստաթղթի միջոցով:
3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահմանել, որ եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին ՀՀ գործող միջազգային համաձայնագրերի որոշ դրույթներ կիրառելու նպատակով ռեզիդենտության փաստը հիմնավորվում է նաև համապատասխան երկրի իրավասու մարմնի կողմից վարվող էլեկտրոնային համակարգի միջոցով կամ այդ համակարգից գեներացված փաստաթղթով:
4. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին ՀՀ գործող միջազգային համաձայնագրերի որոշ դրույթներ կիրառելու նպատակով ռեզիդենտության փաստի հիմնավորումն է:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին ՀՀ գործող միջազգային համաձայնագրերի որոշ դրույթներ կիրառելու նպատակով պարզեցնել ռեզիդենտության փաստի հիմնավորման գործընթացը:
-
Discussed
17.08.2017 - 02.09.2017
-
Type
Decision
-
Area
Financial, Economical
-
Ministry
Ministry of Finance
Views 9177
Print