Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 7-ի N 1398-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպա­տակը եկա­մուտ­ների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կան­խելու մասին ՀՀ գործող միջազգային համաձայնագրերի որոշ դրույթներ կիրառելու նպա­տա­կով ռեզիդենտության փաստը այլընտրանքային տարբերակներով հիմնավորելու հնա­րա­­վորությունների ստեղ­ծումն է:
2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. Գործող օրենսդրության համաձայն, հայաստանյան աղբյուրներից ստացվող եկամուտը ՀՀ-ում հարկումից ազատված լինելու կամ օրենքով սահմանված հարկի դրույքաչափից տար­բերվող (նվազ) դրույքաչափով հարկման կամ միայն եկամուտ ստացողի ռեզիդեն­տու­թյան պետությունում հարկվելու դեպքերում ոչ ռեզիդենտը (օտարերկրյա անձը), համաձայ­նագրի դրույթներից օգտվելու նպատակով, հարկային գործակալին ներկայացնում է գործող համա­ձայնագրի իմաստով համապատասխան պետության ռեզիդենտ հանդիսանալու մասին տեղե­­կանք:

Խնդիրը կայանում է նրանում, որ գործնականում ռեզիդենտությունը հնարավոր է հիմ­նա­­վորել նաև համապատասխան երկրի իրավասու մարմնի կողմից վար­վող էլեկտրո­նա­յին համակարգի կամ այդ համակարգից գեներացված փաս­տա­­թղթի միջոցով:
3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահ­մա­նել, որ եկա­մուտ­ների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսա­փելը կան­խելու մասին ՀՀ գործող միջազգային համաձայնագրերի որոշ դրույթներ կիրառելու նպա­տա­կով ռեզիդենտության փաստը հիմնավորվում է նաև համապատասխան երկրի իրավասու մարմնի կողմից վարվող էլեկտրո­նա­յին համակարգի միջոցով կամ այդ համակարգից գեներացված փաս­տա­թղթով:
4. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան եկա­մուտ­ների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսա­փելը կան­խելու մասին ՀՀ գործող միջազգային համաձայնագրերի որոշ դրույթներ կիրառելու նպա­տա­կով ռեզի­դեն­տության փաստի հիմնավորումն է:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագի­ծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից:
6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է եկա­մուտ­ների և գույքի կրկնակի հար­կումը բացա­ռելու և հարկերի վճարումից խուսա­փելը կան­խելու մասին ՀՀ գործող միջազ­գային համա­ձայ­նագրերի որոշ դրույթներ կիրառելու նպա­տա­կով պարզեցնել ռեզի­դեն­տության փաստի հիմ­նավորման գործընթացը:

  • Քննարկվել է

    17.08.2017 - 02.09.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9174

Տպել