Add to favourites

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակը հաստատելու մասին» թիվ 71-Ն հրամանի հավելվածով հաստատված Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակում /այսուհետ՝ աղյուսակ/կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի փետրվարի 28-ի  թիվ 71-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու  մասին»  Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հրամանի նախագծի

 

         «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ ենթակետի «ա» պարբերության hամաձայն՝ Հայաստանի Հանրապետության Հաճախականությունների բաշխումների աղյուսակը հաստատող իրավական ակտը, պետք է հնարավորինս համահունչ լինի Հեռահաղորդակցության միջազգային միության (այսուհետ՝ ՀՄՄ) ռադիոհաճախականությունների բաշխման աղյուսակին։

         2019 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Եգիպտոսի Արաբական Հանրապետության  Շարմ Էլ Շեյխ քաղաքում, կայացել է ՀՄՄ-ի Ռադիոկապի համաշխարհային համաժողով–2019 (այսուհետ՝ ՌՀՀ-2019), որի ընթացքում Ռադիոկանոնակարգում կատարվել են համապատասխան փոփոխություններ, որը համարվում է նաև ՀՄՄ-ի ռադիոահաճախականությունների  բաշխումների միջազգային աղյուսակ:

         2020 թվականի հունիս ամսին ՀՄՄ-ի Ռադիոկանոնակարգի մեջ կատարված փոփոխությունների վերջնական հրապարակումների ծանուցումները ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության մասնագետների կողմից մշակվել են Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակում փոփոխություններ կատարելու վերաբերյալ համապատասխան առաջարկություններ:

         Հաշվի առնելով ՌՀՀ-2019-ի Եզրափակիչ Ակտերում կատարված փոփոխությունները  և ՀՀ հաճախականությունների բաշխումների աղյուսակում փոփոխություններ կատարելու վերաբերյալ համապատասխան առաջարկությունները՝ անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակը հաստատելու մասին» N 71-Ն հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակում կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ:       

         Հրամանը հանդիսանում է նորմատիվ իրավական ակտ, այն մշակվել է համաձայն «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի, ըստ որի հեռահաղորդակցության ոլորտում Հայաստանի Հանրապետության Հաճախականությունների բաշխումների աղյուսակում փոփոխությունները վերապահված է իրավասու մարմնին, այն է՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության  նախարարությանը:

  • Discussed

    12.11.2021 - 05.12.2021

  • Type

    Order

  • Area

    Telecommunication(electronic communication)

  • Ministry

    Ministry of High-Tech Industry

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4165

Print