ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակը հաստատելու մասին» թիվ 71-Ն հրամանի հավելվածով հաստատված Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակում /այսուհետ՝ աղյուսակ/կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի փետրվարի 28-ի թիվ 71-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հրամանի նախագծի
«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ ենթակետի «ա» պարբերության hամաձայն՝ Հայաստանի Հանրապետության Հաճախականությունների բաշխումների աղյուսակը հաստատող իրավական ակտը, պետք է հնարավորինս համահունչ լինի Հեռահաղորդակցության միջազգային միության (այսուհետ՝ ՀՄՄ) ռադիոհաճախականությունների բաշխման աղյուսակին։
2019 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Եգիպտոսի Արաբական Հանրապետության Շարմ Էլ Շեյխ քաղաքում, կայացել է ՀՄՄ-ի Ռադիոկապի համաշխարհային համաժողով–2019 (այսուհետ՝ ՌՀՀ-2019), որի ընթացքում Ռադիոկանոնակարգում կատարվել են համապատասխան փոփոխություններ, որը համարվում է նաև ՀՄՄ-ի ռադիոահաճախականությունների բաշխումների միջազգային աղյուսակ:
2020 թվականի հունիս ամսին ՀՄՄ-ի Ռադիոկանոնակարգի մեջ կատարված փոփոխությունների վերջնական հրապարակումների ծանուցումները ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության մասնագետների կողմից մշակվել են Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակում փոփոխություններ կատարելու վերաբերյալ համապատասխան առաջարկություններ:
Հաշվի առնելով ՌՀՀ-2019-ի Եզրափակիչ Ակտերում կատարված փոփոխությունները և ՀՀ հաճախականությունների բաշխումների աղյուսակում փոփոխություններ կատարելու վերաբերյալ համապատասխան առաջարկությունները՝ անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակը հաստատելու մասին» N 71-Ն հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակում կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ:
Հրամանը հանդիսանում է նորմատիվ իրավական ակտ, այն մշակվել է համաձայն «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի, ըստ որի հեռահաղորդակցության ոլորտում Հայաստանի Հանրապետության Հաճախականությունների բաշխումների աղյուսակում փոփոխությունները վերապահված է իրավասու մարմնին, այն է՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը:
-
Քննարկվել է
12.11.2021 - 05.12.2021
-
Տեսակ
Հրաման
-
Ոլորտ
Հեռահաղորդակցություն(էլեկտրոնային հաղորդակցութուն)
-
Նախարարություն
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Դիտումներ` 4156
Տպել