ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳԵՂԱՄԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Agree
-
1 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳԵՂԱՄԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Ալեքսանդր Գեղամի Խաչատրյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտելիքների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեությունը շարունակելու հնարավորության ընձեռնմանը:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
ՀՀ քաղաքացի Ալեքսանդր Գեղամի Խաչատրյանը (ծնվ.՝ 04.08.1995թ., հաշվառման հասցե՝ ՀՀ, ք․ Գյումրի, Օղակային 13) 2012 թվականին ավարտել է Գյումրիի Լորդ Ջորջ Բայրոնի անվան թիվ 20 անգլիական դպրոցը:
Նույն թվականին ընդունվել է ՌԴ Մոսկվա քաղաքի Ռուսաստանի պետական հումանիտար համալսարան (РГГУ)` ՀՀ միջպետական համաձայնագրերի շրջանակներում ՀՀ քվոտայով և 2016թ. ստացել Բակալավրի աստիճան:
Վերադառնալով Հայաստան` 2016թ. ընդունվել է ԳԱԱ ԳԿՄԿ-ի մագիստրատուրան և գերազանցությամբ ավարտել այն 2018 թվականին: Մագիստրատուրայում ուսանելու ժամանակ 2017 թվականին մեկնել է Չինաստան և փոխանակման ծրագրի շրջանակներում մեկ կիսամյակ սովորել գիտակրթական կենտրոններից մեկում որպես օտարերկրյա ուսանող:
ՀՀ կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի թիվ 796-Ա որոշմամբ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչև ուսումնառության ավարտը տրվել է տարկետում։ Նույն տարում ընդունվել է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի ասպիրանտուրան և 2021 թվականի հունիսի 3-ին պաշտպանել գիտական ատենախոսություն՝ «ՈՒՅՂՈՒՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ (20-ՐԴ ԴԱՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԿԵՍ – 2010-ԱԿԱՆ ԹԹ.)» թեմայով։
Ատենախոսությունը հաստատվել է, և ՀՀ ԲՈԿ-ի նախագահի 2021 թվականի հուլիսի 26-ի թիվ 15Ա-վ1 հրամանով շնորհվել պատմական գիտությունների թեկնածուի (Է.00.02 թվանիշով) գիտական աստիճան։
Ներկայումս աշխատում է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում որպես կրտսեր գիտաշխատող, ինչպես նաև ՀՀ Եվրոպական համալսարանի Գյումրու մասնաճյուղում որպես դասախոս։ Գիտական գործունեության ընթացքում իրականացրել է բազմաթիվ հետազոտություններ՝ թե Հայաստանում, և թե արտասահմանում (մասնավորապես Չինաստանում), որոնց արդյունքներն արտացոլվել են գիտական գործունեության ընթացքում իր կողմից տպագրված հոդվածներում։ Մասնավորապես, հեղինակել է թվով 8 գիտական հոդված, մասնակցել մի շարք միջազգային գիտաժողովների, հանդես եկել զեկույցներով և դասախոսություններով:
Ակնկալվող արդյունքը.
«Ալեքսանդր Գեղամի Խաչատրյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի Գ. Խաչատրյանին մասնագիտական և հետազոտական գործունեությունը շարունակելու և գիտության մեջ իր ներդրումը ունենալուն:
«Ալեքսանդր Գեղամի Խաչատրյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:
- Որոշման նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
-
Discussed
11.11.2021 - 27.11.2021
-
Type
Decision
-
Area
Education and science
-
Ministry
Ministry of Education, Science, Culture and Sport
Views 4277
Print