Հիշել նախագիծը

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳԵՂԱՄԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

  ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳԵՂԱՄԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

        ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Ալեքսանդր Գեղամի Խաչատրյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտե­լիք­ների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեու­թյունը շարունակելու հնարավորության ընձեռնմանը:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

ՀՀ քաղաքացի Ալեքսանդր Գեղամի Խաչատրյանը (ծնվ.՝ 04.08.1995թ., հաշվառման հասցե՝  ՀՀ, ք․ Գյումրի, Օղակային 13) 2012 թվականին ավարտել է Գյումրիի Լորդ Ջորջ Բայրոնի անվան թիվ 20 անգլիական դպրոցը:

Նույն թվականին ընդունվել է ՌԴ Մոսկվա քաղաքի Ռուսաստանի պետական հումանիտար համալսարան (РГГУ)` ՀՀ միջպետական համաձայնագրերի շրջանակներում ՀՀ քվոտայով և 2016թ. ստացել Բակալավրի աստիճան:

  Վերադառնալով Հայաստան` 2016թ. ընդունվել է ԳԱԱ ԳԿՄԿ-ի մագիստրատուրան և գերազանցությամբ ավարտել այն 2018 թվականին: Մագիստրատուրայում ուսանելու ժամանակ 2017 թվականին մեկնել է Չինաստան և փոխանակման ծրագրի շրջանակներում մեկ կիսամյակ սովորել գիտակրթական կենտրոններից մեկում որպես օտարերկրյա ուսանող:

ՀՀ կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի թիվ 796-Ա որոշմամբ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչև ուսումնառության ավարտը տրվել է տարկետում։ Նույն տարում ընդունվել է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի ասպիրանտուրան և 2021 թվականի հունիսի 3-ին պաշտպանել գիտական ատենախոսություն՝ «ՈՒՅՂՈՒՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ (20-ՐԴ ԴԱՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԿԵՍ – 2010-ԱԿԱՆ ԹԹ.)» թեմայով։

Ատենախոսությունը հաստատվել է, և ՀՀ ԲՈԿ-ի նախագահի 2021 թվականի հուլիսի 26-ի թիվ 15Ա-վ1 հրամանով շնորհվել պատմական գիտությունների թեկնածուի (Է.00.02 թվանիշով) գիտական աստիճան։

Ներկայումս աշխատում է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում որպես կրտսեր գիտաշխատող, ինչպես նաև ՀՀ Եվրոպական համալսարանի Գյումրու մասնաճյուղում որպես դասախոս։ Գիտական գործունեության ընթացքում իրականացրել է բազմաթիվ հետազոտություններ՝ թե Հայաստանում, և թե արտասահմանում (մասնավորապես Չինաստանում), որոնց արդյունքներն արտացոլվել են գիտական գործունեության ընթացքում իր կողմից տպագրված հոդվածներում։ Մասնավորապես, հեղինակել է թվով 8 գիտական հոդված, մասնակցել մի շարք միջազգային գիտաժողովների, հանդես եկել զեկույցներով և դասախոսություններով:

 

Ակնկալվող արդյունքը.

«Ալեքսանդր Գեղամի Խաչատրյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի Գ. Խաչատրյանին մասնագիտական և հետազոտական գործունեությունը շարունակելու և գիտության մեջ իր ներդրումը ունենալուն:  

«Ալեքսանդր Գեղամի Խաչատրյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

  1. Որոշման նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

 

  • Քննարկվել է

    11.11.2021 - 27.11.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4274

Տպել