Add to favourites

ԶՈՀՐԱԿ ՄԵԽԱԿԻ ԱՊՐԵՍՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 ԶՈՀՐԱԿ ՄԵԽԱԿԻ ԱՊՐԵՍՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

        ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Զոհրակ Մեխակի Ապրեսյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտե­լիք­ների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեու­թյունը շարունակելու հնարավորության ընձեռնմանը:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

ՀՀ քաղաքացի Զոհրակ Մեխակի Ապրեսյանը (ծնվ.՝ 06.06.1995թ., հաշվառման հասցեն՝  ք. Երևան, Արտաշիսյան 37, բն 22.) 2016 թվականին ավարտել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանը՝ բակալավրի կրթական աստիճանով՝ իրավագիտություն մասնագիտությամբ, 2018 թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիան՝ մագիստրոսի կրթական աստիճանով՝ իրավագիտություն մասնագիտությամբ: ՀՀ կառավարության 2018 թվականի 796-Ա որոշմամբ ստացել է տարկետում և պետպատվերի շրջանակում ընդունվել է Եվրոպական համալսարանի ասպիրանտուրա:2021 թվականին հուլիս 19-ին Զոհրակ Ապրեսյանը պաշտպանել է գիտական ատենախոսություն՝ «Սեփականության իրավունքի պաշտպանության սահմանադրական երաշխիքները (համեմատական իրավական հետազոտություն և Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի պրակտիկան)» թեմայով: Ատենախոսությունը հաստատվել է, և ՀՀ ԲՈԿ-ի նախագահի 2021 թվականի սեպտեմբերի 9-ի հրամանով շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2021 թվականի սեպտեմբերի 1-ին Զոհրակ Ապրեսյանը աշխատում է Եվրասիա միջազգային համալսարանում՝ որպես իրավագիտության ամբիոնի դասախոս:

Զոհրակ Ապրեսյանը գիտական գործունեության ընթացքում իրականացրել է բազմաթիվ հետազոտություններ իրավագիտության ոլորտում, որոնց մասին են վկայում տպագրված թվով 10 հոդվածները:

 

Ակնկալվող արդյունքը.

«Զոհրակ Մեխակի Ապրեսյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի Զ. Ապրեսյանին մասնագիտական և հետազոտական գործունեությունը շարունակելու և գիտության մեջ իր ներդրումը ունենալուն:  

«Զոհրակ Մեխակի Ապրեսյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

  1. Որոշման նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

 

 

  • Discussed

    10.11.2021 - 26.11.2021

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3945

Print