ԶՈՀՐԱԿ ՄԵԽԱԿԻ ԱՊՐԵՍՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - За
-
1 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ԶՈՀՐԱԿ ՄԵԽԱԿԻ ԱՊՐԵՍՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Զոհրակ Մեխակի Ապրեսյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտելիքների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեությունը շարունակելու հնարավորության ընձեռնմանը:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
ՀՀ քաղաքացի Զոհրակ Մեխակի Ապրեսյանը (ծնվ.՝ 06.06.1995թ., հաշվառման հասցեն՝ ք. Երևան, Արտաշիսյան 37, բն 22.) 2016 թվականին ավարտել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանը՝ բակալավրի կրթական աստիճանով՝ իրավագիտություն մասնագիտությամբ, 2018 թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիան՝ մագիստրոսի կրթական աստիճանով՝ իրավագիտություն մասնագիտությամբ: ՀՀ կառավարության 2018 թվականի 796-Ա որոշմամբ ստացել է տարկետում և պետպատվերի շրջանակում ընդունվել է Եվրոպական համալսարանի ասպիրանտուրա:2021 թվականին հուլիս 19-ին Զոհրակ Ապրեսյանը պաշտպանել է գիտական ատենախոսություն՝ «Սեփականության իրավունքի պաշտպանության սահմանադրական երաշխիքները (համեմատական իրավական հետազոտություն և Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի պրակտիկան)» թեմայով: Ատենախոսությունը հաստատվել է, և ՀՀ ԲՈԿ-ի նախագահի 2021 թվականի սեպտեմբերի 9-ի հրամանով շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
2021 թվականի սեպտեմբերի 1-ին Զոհրակ Ապրեսյանը աշխատում է Եվրասիա միջազգային համալսարանում՝ որպես իրավագիտության ամբիոնի դասախոս:
Զոհրակ Ապրեսյանը գիտական գործունեության ընթացքում իրականացրել է բազմաթիվ հետազոտություններ իրավագիտության ոլորտում, որոնց մասին են վկայում տպագրված թվով 10 հոդվածները:
Ակնկալվող արդյունքը.
«Զոհրակ Մեխակի Ապրեսյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի Զ. Ապրեսյանին մասնագիտական և հետազոտական գործունեությունը շարունակելու և գիտության մեջ իր ներդրումը ունենալուն:
«Զոհրակ Մեխակի Ապրեսյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:
- Որոշման նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
-
Обсуждалось
10.11.2021 - 26.11.2021
-
Тип
Pешение
-
Область
Образование и наука
-
Министерство
Министерство образования, науки, культуры и спорта
Просмотры 3948
Принт