,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ
19.11.2021
Ներկայացված նախագիծը քննադատությանը չի դիմանում, քանի որ նրանում առկա տեղեկությունները ոչ միայն հակասում են մեկը մյուսին, այլև բացակայում է տրամաբանական կառուցվածքը: Թերևս կարելի է անդրադառնալ հենց 1-ին կետին, որտեղ նշվում է, որ ծախսերի գնահատման համակարգի բարեփոխման անհրաժեշտությունը պետական բյուջեի մասով պայմանավորված է միայն պետական ներդրումային ծախսերի արդյունավետ պլանավորմամբ: Պետք է հաշվի առնել, որ, բարեփոխման նպատակը ներկայացնելիս, ընդանրապես, հստակ անդրադարձ չկա պետական բյուջեի միջոցների արդյունավետ օգտագործման վերաբերյալ: Այսինքն, նման պարագայում կարող ենք եզրակացնել, որ ՀՀ պետական բյուջեի արդյունավետ օգտագործման խնդիրը չի համարվում առաջնահերթ թիրախ: Հատկանշական է նաև, որ 51-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսվում է նորմատիվ փաստաթղթերի մշակման աշխատանքների կամ խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման մրցութային գործընթացների կազմակերպում և պետական պայմանագրի կնքում, սակայն ներկայացված հավելված 2-ի «Ֆինանսավորման աղբյուրը, ֆինանսական միջոցների չափը» սյունակում նշվում է միայն, որ«ֆինանսավորում չի պահանջում»: ՀՀ քաղաքաշինության կոմիտեին առաջարկում ենք գործող գներով շինարարության արժեքի հաշվարկման մեթոդաբանության լրամշակման նպատակով միջոցներ ձեռնարկել՝ անկախ այն բանից, որ նրանց համար շատ դժվար, միգուցե անհնար համարվող գործընթաց է: