Add to favourites

«ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔ

 

 «ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

          Հոդված 1. «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» 1998 թվականի դեկտեմբերի 2-ի ՀՕ-265 օրենքի 17.5-րդ հոդվածը լրացնել նոր 7.1-րդ մասով՝ հետևյալ բովանդակությամբ.

          « 7.1 Կարանտինի ընթացքում  տնտեսական գործունեության առանձին տեսակների իրականացման և ծառայությունների մատուցման, ինչպես նաև տնտեսական գործունեությամբ չզբաղվող այլ կազմակերպությունների, այդ թվում՝ կրթական հաստատությունների գործունեության սահմանափակումների խախտումներ հայտնաբերելու դեպքում խախտում թույլ տված անձանց կողմից արձանագրված խախտումները չվիճարկելու պարագայում վերահսկողություն իրականացնող համապատասխան տեսչական մարմնի ներկայացուցիչը տեղում կիրառում է պատասխանատվության միջոցներ՝ օրենքով սահմանված կարգով:                          Խախտում թույլ տված անձանց կողմից արձանագրված խախտումները վիճարկելու պարագայում վարույթը իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

         

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔ

 

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք)՝ 230-րդ հոդվածի 2-րդ մասում «պետերը» բառից հետո լրացնել «, իսկ սույն օրենսգրքի 182.4-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ և 11-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը՝ նաև ստուգայց իրականացնող ծառայողները» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 277-րդ հոդվածի 4-րդ պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություն՝ հետևյալ բովանդակությամբ․

«Սույն օրենսգրքի 182.4-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ և 11-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննվում են անմիջապես՝ խախտում թույլ տված անձանց կողմից արձանագրված խախտումները չվիճարկելու պարագայում: Խախտում թույլ տված անձանց կողմից արձանագրված խախտումները վիճարկելու պարագայում վարույթը իրականացվում է սույն օրենսգրքով նախատեսված ընդհանուր կարգով:»:

Հոդված 3. Օրենսգքրի 278-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Սույն օրենսգրքի 182.4-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ և 11-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությունը իրականացվում է խախտման հայտնաբերման վայրում անմիջապես՝ սահմանափակվելով որոշման ընդունմամբ՝ խախտում թույլ տված անձանց կողմից արձանագրված խախտումները չվիճարկելու պարագայում: Խախտում թույլ տված անձանց կողմից արձանագրված խախտումները վիճարկելու պարագայում վարույթը իրականացվում է սույն օրենսգրքով նախատեսված ընդհանուր կարգով:»:

Հոդված 4. Օրենսգրքի 283-րդ հոդվածի առաջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր նախադասությամբ.

«Սույն օրենսգրքի 182.4-րդ հոդվածովի 3-րդ, 4-րդ և 11-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության արդյունքում որոշումը կազմվում է խախտման հայտնաբերման վայրում անմիջապես՝ խախտում թույլ տված անձանց կողմից արձանագրված խախտումները չվիճարկելու պարագայում: Խախտում թույլ տված անձանց կողմից արձանագրված խախտումները վիճարկելու պարագայում վարույթը իրականացվում է սույն օրենսգրքով նախատեսված ընդհանուր կարգով:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  • Discussed

    25.10.2021 - 09.11.2021

  • Type

    Law

  • Area

    Inspection system

  • Ministry

    Office of the Prime Minister

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4652

Print

Related documents / links