Under development
Բնակլիմայական աղետներից գյուղատնտեսությանը հասցվող վնասների կանխարգելման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ծրագիր
-
0 - Agree
-
0 - Disagree
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԲՆԱԿԼԻՄԱՅԱԿԱՆ ԱՂԵՏՆԵՐԻՑ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ ՀԱՍՑՎՈՂ ՎՆԱՍՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ
ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Անհրաժեշտությունը: «Բնակլիմայական աղետներից գյուղատնտեսությանը հասցվող վնասների կանխարգելման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 13-ի «Բնակլիմայական աղետներից գյուղատնտեսությանը հասցվող վնասների կանխարգելման հայեցակարգին հավանություն տալու մասին» N 15 արձանագրային որոշման 2-րդ կետի կատարմամբ: Բնակլիմայական աղետներից վնասների կանխարգելման և հայեցակարգի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի և նրա գյուղատնտեսության` աղետների, մասնավորապես` բնակլիմայական աղետների նկատմամբ խոցելի լինելու և դրա մեղմման քայլերի ձեռնարկման առաջնահերթությամբ: Հաշվի առնելով տարեցտարի տարերային, տեխնածին և կլիմայի փոփոխության հետ կապված աղետների քանակի և ինտենսիվության աճը, ինչպես նաև դրանց կողմից տնտեսության տարբեր ճյուղերին, այդ թվում` հատկապես գյուղատնտեսությանը հասցված զգալի կորուստներն ու վնասները, անհրաժեշտություն է առաջացել նոր լուծումներ և մոտեցումներ գտնել աղետների կառավարման, կանխման, կանխարգելման, հետևանքների նվազեցման ու վերացման և վաղ ազդարարման ուղղությամբ: Բնակլիմայական աղետներից գյուղատնտեսությանը հասցվող վնասների կանխարգելման հայեցակարգով (այսուհետ` Հայեցակարգ) այս բնագավառում համակարգված քաղաքականություն իրականացնելու համար նախանշվել են հիմնական մոտեցումներ և ուղղություններ: Բնակլիմայական աղետներից գյուղատնտեսությանը հասցվող վնասների կանխարգելման հայեցակարգի կատարումն ապահովելու համար անհրաժեշտ է ընդունել միջոցառումների ծրագիր առաջիկա տարիների համար:
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները: Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 13-ի «Բնակլիմայական աղետներից գյուղատնտեսությանը հասցվող վնասների կանխարգելման հայեցակարգին հավանություն տալու մասին» N 15 արձանագրային որոշմամբ սահմանվել են հանրապետության գյուղատնտեսությանը հասցվող վնասների կանխարգելման ընդհանուր մոտեցումները, սկզբունքները և ուղղությունները:
Գյուղատնտեսական արտադրության կազմակերպման առումով, բնատնտեսական և այլ առանձնահատկություններով պայմանավորված, ոլորտը հանդիսանում է բարձր ռիսկային: Հանրապետությունում գյուղատնտեսական արտադրությունը կազմակերպվում է ընդարձակ տարածքների վրա, բազմաբնույթ ուղղություններով, որը լրացուցիչ ծախսեր և ջանքեր է պահանջում բնակլիմայական աղետների կառավարման համար: Տարբեր բնական աղետների (կարկուտ, երաշտ, ցրտահարություն և այլն) և անկանխատեսելի պատահարների հետևանքով զգալի կորուստներ են կրում գյուղատնտեսությունում տնտեսավարողները: Հայաստանի Հանրապետությունում բնական տարբեր աղետներից` գարնանային ցրտահարություններից, կարկտահարությունից տարեկան վնասվում են 30-35 հազ. հեկտար գյուղատնտեսական մշակաբույսերի և բազմամյա տնկարկների տարածքներ, որը խիստ բացասաբար է անդրադառնում գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսավարողների հետագա արտադրական գործունեության ու սոցիալական վիճակի վրա:
Բնակլիմայական աղետների վնասների կանխարգելման ներկա վիճակի վերլուծությունը վկայում է, որ այս բնագավառում անհրաժեշտություն է հայեցակարգի դրույթների հիման վրա համապատասխան միջոցառումների իրականացումը:
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը: Գյուղատնտեսության ոլորտում բնակլիմայական աղետների վնասների կանխարգելմանը կարևոր դեր է հատկացվում ոլորտում տարվող պետական քաղաքականության մեջ: Մասնավորապես, ագրարային ոլորտի համար ուղենիշային համարվող փաստաթղթերի` Հայաստանի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության 2010-2020 թվականների կայուն զարգացման ռազմավարության և Հայաստանի Հանրապետության 2014-2025 թվականների Հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի կարևոր խնդիրներից է նաև գյուղատնտեսական ռիսկերի մեղմացումը: Հայաստանի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության 2010-2020 թվականների կայուն զարգացման ռազմավարության իրականացումն ապահովող միջոցառումների ցանկում ներառված են բնակլիմայական աղետների վնասների կանխարգելման միջոցառումներ, մասնավորապես, «Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական ռիսկերի գնահատման» և «Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման» միջոցառումները:
Կարգավորման նպատակը և բնույթը: Որոշման ընդունման հիմնական նպատակը` բնակլիմայական աղետներից գյուղատնտեսության դիմակայունության մակարդակի բարձրացման, ոլորտի ռիսկերի մեղմման ու հասցվող վնասների կանխարգելման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 13-ի N 15 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «Բնակլիմայական աղետներից գյուղատնտեսությանը հասցվող վնասների կանխարգելման հայեցակարգի» կատարումն ապահովող միջոցառումների համակարգված իրականացումն է: Գյուղատնտեսության ոլորտում ռիսկերի առկայությունն օբյեկտիվ անհրաժեշտություն է ստեղծում դրանք կառավարելու ուղղությամբ համապատասխան միջոցառումներ իրականացնելու համար: Ծրագրով ներկայացվում են բնակլիմայական աղետներից գյուղատնտեսությանը հասցվող վնասների կանխարգելման միջոցառումները առաջիկա տարիների համար:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք: Նախագիծը մշակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի կողմից: Նախագծի մշակման գործընթացին աջակցել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:
Ակնկալվող արդյունքը: Ծրագրի ընդունումը կնպաստի առաջիկա տարիներին գյուղատնտեսությունում իրականացվող բնակլիմայական աղետներից գյուղատնտեսությանը հասցվող վնասների կանխարգելման միջոցառումների հստակեցմանը, որոնց իրականացումն էլ իր հերթին կնպաստի գյուղատնտեսական արտադրանքի կորուստների նվազեցմանը և գյուղատնտեսությունում տնտեսավարողների գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, եկամուտների ավելացմանը և գյուղում աղքատության հաղթահարմանը, հնարավորություններ կստեղծի գյուղատնտեսության առկա ռեսուրսային ներուժի օգտագործման և շուկայի պահանջներին համապատասխան արտադրության ծավալների ապահովման համար, կխթանի հանրապետության գյուղատնտեսության հետագա զարգացումը, արդյունավետության ու մրցունակության բարձրացումը և արդյունքում՝ կնպաստի երկրի պարենային անվտանգության հիմնախնդրի աստիճանական լուծմանը:
Այլ տեղեկություններ: Այլ տեղեկություններ չկան:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ԲՆԱԿԼԻՄԱՅԱԿԱՆ ԱՂԵՏՆԵՐԻՑ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ ՀԱՍՑՎՈՂ ՎՆԱՍՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ
ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Բնակլիմայական աղետներից գյուղատնտեսությանը հասցվող վնասների կանխարգելման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
ՏԵՂԵԿԱՆՔ
«ԲՆԱԿԼԻՄԱՅԱԿԱՆ ԱՂԵՏՆԵՐԻՑ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ ՀԱՍՑՎՈՂ ՎՆԱՍՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ
ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Բնակլիմայական աղետներից գյուղատնտեսությանը հասցվող վնասների կանխարգելման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է։ Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը` համապատասխանում է:
-
Discussed
11.08.2017 - 26.08.2017
-
Type
Decision
-
Area
Agriculture
Views 9191
Print